ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նվազագույն աշխատավարձը սպառողական զամբյուղից ցածր կմնա նաև բարձրացումից հետո 10/05/2019 13:56 | Տնտեսություն
«Փաստինֆո»-ն զրուցել է ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների պատասխանատու Սուրեն Պարսյանի հետ։
- ԱԺ-ն ընդունեց Նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին նախագիծը։ Ի՞նչ կփոխի քաղաքացու կյանքում նվազագույն աշխատավարձի՝ 55 հազ դրամից 68 հազար դրամի բարձրացումը։
- Ողջունելի է ցանկացած բարձրացում, որը կառավարությունը նախաձեռնել է։ Նվազագույն աշխատավարձն, իրոք, մեր երկրում բավականին ցածր է։ Նվազագույն սպառողական զամբյուղից էլ ցածր և ցածր կմնա նաև այս բարձրացումից հետո։
Մենք շատ անելիք ունենք, որ մեր ազգաբնակչության խոցելի խմբերը ստանան գոնե նվազագույն աշխատավարձի և նվազագույն սպառողական զամբյուղի չափով գումար։ Այս որոշումը շատ կարևոր է, սակայն ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ կա աշխատավարձն ավելի շատ բարձրացնելու հնարավորություն, բայց Ազգային ժողովի պատգամավորները փորձում են սահմանափակել՝ հիմնականում տնտեսական պրոցեսներին չմիջամտելու կամ չվնասելու պատճառաբանությամբ։ Ըստ էության՝ Հայաստանում մասնավոր հատվածում գրեթե չկան ոլորտներ կամ կազմակերպություններ, որոնք վճարում են 55 հազար դրամի չափով աշխատավարձ։ Հիմնական աշխատավարձն ավելի բարձր է։ Այլ բան, որ նրանք ավելի ցածր են գրանցում իրենց աշխատողների իրական եկամուտները։ Հիմնականում պետական հատվածում է, որտեղ նվազագույն աշխատավարձի շեմը պահպանվում է և այս դեպքում շատ կարևոր է, որ պետական սեկտորի աշխատողների աշխատավարձն ավելի արագ աճի, քանի որ դրանք հետ են մնում մասնավոր սեկտորից։ Այս դեպքում, եթե պետությունն ուզում է մրցունակ դառնալ աշխատանքի շուկայում, հնարավորինս պետք է բարձրացնի նվազագույն աշխատավարձը, ինչը թույլ կտա պետական սեկտորի աշխատողներին պահել իր հատվածում։ Հակառակ դեպքում հիմա պետական սեկտորից հոսունություն ունենք։
- Նշեցիք, որ աշխատավարձն ավելի բարձրացնելու հնարավորություն ունենք, պետբյուջեում ունե՞նք այդ միջոցները։
- Այս տարի մենք պետբյուջեում ունենք բավականին լուրջ հնարավորություններ և այս կառավարությունն այդ գումարներն արդյունավետ ծախսելու փոխարեն նախընտրել է Կենտրոնական բանկում ավանդ դնել և այդ ավանդից տոկոսներ ստանալ։ Այսինքն` նրանք չեն փորձում լուրջ նախագծեր մշակել, իրականացնել, քանի որ մենեջմենթի հետ կապված, մարդկանց հետ կապված և կոռուպցիոն ռիսկերը վերահսկելու հետ կապված խնդիր ունեն։ Այս խնդիրների պատճառով նրանք նախընտրում են ուղղակի շատ հեշտ, քիչ ռիսկային գործարքի մեջ գնալ։ Մենք կարող ենք ավելի մեծ օգուտներ ունենալ, սակայն նախընտրում ենք ավելի համեստ ցուցանիշներ։
- Այսինքն՝ գումար կա՞, բայց խնդիրը մասնագիտակա՞ն հատվածում է։
- Այո։ Գումարն արդյունավետ ծախսելը, տնօրինելն է հիմնական խնդիրը։
- Կա՞ հաշվարկ՝ որքան հնարավորություն ունենք բարձրացնել նվազագույն աշխատավարձը։
- Նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետք է տեղի ունենա պետության կողմից նախանշված պլանի համաձայն։ Մասնավորապես մեր ծրագրով առաջարկել էինք, որ ամեն տարի պետք է 20 տոկոսով բարձրացում տեղի ունենա, քանի որ այս պահի դրությամբ մեր նվազագույն աշխատավարձի և միջին աշխատավարձի միջև բավականին մեծ խզում կա։ Բացի դրանից մեր նվազագույն աշխատավարձը և մեր պետական համակարգի առավելագույն աշխատավարձն իրարից 60 անգամ տարբեր են և այս մասով լուրջ մտահոգություններ ունենք։ Պետք է նաև փորձենք այդ ներառականությունն ապահովել։ Մեր համակարգում չպետք է շատ եկամուտ ունեցողների և քիչ եկամուտ ունեցողների խզումն այսքան մեծ լինի։ Պետք է հնարավորինս մոտեցնենք իրար, ինչը թույլ կտա, որ մեր երկրում դինամիկ զարգացում լինի և ձևավորվի մեր միջին խավը։ Մեր աղքատության ցուցանիշը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մոտ 30 տոկոս է կազմում։ Գործազուրկների թիվն այս տարվա ընթացքում 1 տոկոսով ավելացել է, քանի որ առաջարկի ծավալն ավելի մեծ է եղել, քան աշխատանքի տեղավորվողների թիվը։ Այս մասով լուրջ անելիքներ ունենք։ Չպետք է ձեռնպահ մնալ տնտեսական գործընթացներից, որոնք հնարավոր է գների բարձրացում առաջացնեն, քանի որ գների բարձրացման միջոցով կարող ենք աշխատատեղեր ստեղծել։ Գոյություն ունի ուղղակի կախվածություն զբաղվածության և գների միջև։ Ցածր գներով մենք չենք կարող զբաղվածություն կամ բարձր աշխատավարձեր վճարել։
- Հանձնաժողովի քննարկման ժամանակ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ 68 հազ դրամի բարձրացումը նաև ազդեցություն կունենա բիզնես հատվածի վրա։ Ի՞նչ ազդեցության մասին է խոսքը։
- Պարոն Մակարյանի հիմնական փաստարկն այն է, սա լրացուցիչ ծախս կառաջացնի նրանց համար և այս ծախսը պետք է արտահայտվի ապրանքների գների բարձրացմամբ։ Կարծում եմ՝ մեր ապրանքների գների բարձրացումը , անկախ ամեն ինչից տեղի է ունենում, սակայն մարդկանց աշխատավարձերը մնում են նույնը։ Աշխատավարձերի բարձրացումը պետք է խրախուսի, նաև ստիպի բիզնեսին, որ իրենց արտադրությունը, իրենց գործունեությունն առավել արդյունավետ դարձնեն։ Ներդնեն նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ, սարքավորումներ, բարձր արտադրողական մեքենաներ, որոնք հնարավորություն կտան ավելի մեծ քանակով ապրանքներ և ծառայություններ արտադրել և մատուցել։ Էժան աշխատուժը մեր երկրի համար մրցակցային առավելություն չպետք է լինի։ Մեր մրցակցային առավելությունը որակյալ աշխատուժն է և մեր բիզնեսը պետք է այս մասով վերադասավորումներ անի, այլ ոչ թե հույսը դնի էժան աշխատուժի վրա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից