ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իմ դերը հնարավորություններ ստեղծելն է, ես դռներ եմ բացում․ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սերբիայի իր հանդիպումներին 10/05/2019 12:36 | ԼՐԱՀՈՍ
«Մեր զրույցը Սերբիայի նախագահի հետ սկսվել է մոտավորապես մեկ տարի առաջ՝ Մյունխենում, երբ հանդիպեցինք,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այցի ընթացքին, հանդիպումներին և ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ասել է պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ -Երկար տարիներ մենք ուշադրություն չենք դարձրել Սերբիայի հետ հարաբերություններին։ Եկեք չմոռանանք, որ Սերբիան և Բելգրադն այս տարածաշրջանի կենտրոնն են եղել և կմնան երկար տարիներ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Ուրախ եմ, որ առաջին իսկ օրն արդյունքներ ունեցանք․ նախագահ Վուչիչի հետ պայմանավորվեցինք, որ մոտ ժամանակներս ՀՀ քաղաքացիները սովորական անձնագրով առանց վիզայի կճանապարհորդեն Սերբիա։ Սա կարևոր է, քանի որ եթե ուզում ենք երկու երկրների միջև կազմակերպել հետագա տնտեսական համագործակցություն, զբոսաշրջություն, կարևոր է, որ մարդիկ կարողանան ազատորեն ճանապարհորդել մի տեղից մյուսը»։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Սերբիայի նախագահը, վարչապետը, կառավարությունը շատ մեծ ուշադրություն են դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին։ «Մեզ պես լինելով փոքր երկիր, շրջապատված տարբեր հարևաններով` իրենք էլ հասկանում են, որ ապագան նոր տեխնոլոգիաներինն է։ Հետևաբար, համագործակցությունը շատ բնական է լինելու։ Մի մոռացեք, որ Սերբիան անում է ամեն բան՝ դառնալու ԵՄ անդամ», -նշել է նախագահը։ Նրա խոսքով՝ ունենում ենք մի գործընկեր-երկիր, որը բարեկամ է, որը Եվրոպայի ֆիզիկական մաս է, և որը վաղը կդառնա ԵՄ անդամ։ «Հոկտեմբերի 25-ին Սերբիայի վարչապետը Մոսկվայում ստորագրելու է համաձայնագիր, որով ազատ առևտրի հնարավորություն կունենան եվրասիական տնտեսական համակարգում,-ասել է նախագահ Սարգսյանը։- Ուրախալի է, որ դա տեղի է ունենում այն պահին, երբ Հայաստանն է նախագահում ԵԱՏՄ-ում։ Սա նոր հնարավորություն է բացում․ եթե սկսենք լավ աշխատել, Սերբիայի և Բալկանների համար մուտքը եվրասիական տարածք կլինի Հայաստանով։
Խոսեցինք նաև ավիացիոն հաղորդակցության մասին, ինչը զբոսաշրջության համար նոր ուղիներ կբացի։ Սերբիան գյուղատնտեսական ապրանքների մեծ կենտրոն է, իրենց ապրանքները մեր միջոցով կարող են տարածվել տարածաշրջանում»։
Ընդհանուր առմամբ, նախագահ Սարգսյանի գնահատմամբ, Սերբիայի հետ մեր հարաբերություններն ավելի են խորանում։ Պատասխանելով Կոսովոյի և Արցախի հիմնախնդիրների նման լինելուն վերաբերող հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանք նույնը չեն, ուստի անհրաժեշտ է, որ այս հարցում Սերբիան ու Հայաստանն իրար ճիշտ հասկանան և միջազգային հարթակներում ճիշտ քաղաքականություն վարեն։ «Եթե չունենանք ամենօրյա երկխոսություն, մեզնից յուրաքանչյուրը խնդիրը կարող է մեկնաբանել տարբեր ձևերով, համապատասխան որոշում ընդունել և քվեարկել տարբեր միջազգային կառույցներում։ Մեր երկխոսությունն ու ավելի սերտ հարաբերությունները լուծելու են նմանատիպ խնդիրները,-նշել է Հայաստանի նախագահը։ - Մենք պետք է մեկս մյուսին լավ ճանաչենք, շատ շփվենք, բացատրվենք միմյանց հետ»։
Բելգրադի տեխնոպարկ այցելությանն անդրադառնալով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը կարող է լինել առանձին ընկերությունների մակարդակով։
Ինչ վերաբերում է Գյումրիի և սերբական Նովի Սադ քաղաքի միջ կապեր ստեղծելուն, Արմեն Սարգսյանը լրագրողներին մանրամասնել է, որ Սերբիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը, որը Նովի Սադ քաղաքից է, ինքն առաջարկել է, որ Նովի Սադը և Գյումրին դառնան քույր քաղաքներ․ Նովի Սադը պատմական հին քաղաք է, որտեղ գտնվում են Սերբիայի ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնները։ «Զարգացման համար Գյումրին պետք է ունենա քույր քաղաքներ աշխարհում, որպեսզի զգա, որ մենակ չի մնացել և աշխարհի մասն է կազմում,- նշել է Հայաստանի նախագահը։- Առաջարկը շատ ջերմ ընդունվեց․ մինչ պայմանագիրը կստորագրվի, քաղաքապետարանի ներկայացուցիչները Գյումրիից կգան Նովի Սադ, իսկ Նովի Սադից կգան Հայաստան։
Իմ դերը հնարավորություններ ստեղծելն է։ Ես դռներ եմ բացում, դռներ եմ բացում մեր դիվանագիտական հարաբերությունների համար, ապագա տնտեսական հարաբերությունների համար, քաղաքների միջև հարաբերությունների, զբոսաշրջության համար։ Իմ գործն է խորհուրդ տալը, աջակցելը, բայց կառավարությունը, Ազգային ժողովը, մասնավոր ընկերությունը, ամեն կառույց իր մասը պետք է վերցնի։ Մենք բոլորս՝ նախագահական ինստիտուտ, կառավարություն, Ազգային ժողով, մեր ամբողջ հասարակությունը, բոլորս ծառայում ենք մեր երկրի բարեկեցությանը։
Իմ մեծ նպատակը մեր երկիրը բարեկեցիկ դարձնելն է, և ես պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ