ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը ցանկանում է դուր գալ ամբոխին և ծափահարությունների արժանանալ. Քաղաքագետ 10/05/2019 15:29 | Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ անելիս առաջնորդվում է հավաքված ամբոխին դուր գալու սկզբունքով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վարչապետի հայտարարություններին։
«Ցանկացած իրավիճակում, երբ ամբոխ է հավաքվում՝ Փաշինյանի մոտ ցանկություն է առաջանում այդ ամբոխին դուր գալ, ծափահարությունների արժանանալ, իր նպատակը դա է։ Երբ ամբոխը հավաքվում է՝ նա ինքն իրեն կորցնում է։ Եթե ամբոխին դուր գար «Արցախը Հայաստան չէ և վերջ», ապա այդ արտահայտությունը կհչեցներ։ Գնացել է Ստեփանակերտ, ցանկացել է այնտեղի դուր գալ»,- ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Փաշինյանն Արցախում հայտարարել էր «Արցախը Հայաստան է և վերջ», որին օրերս անդրադարձել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ «Վալդայ» ակումբի ամենամյա համաժողովին ժամանակ հայտարարել «Ղարաբաղը Ադրբեջան է»։
Քաղաքագետի կարծիքով, Փաշինյանը բնազդային մարդ է, հետևողական քաղաքական գործիչ չէ, որը կունենա ստրատեգիա, տակտիկա ու մտածված քայլեր։
«Պետք է հասկանալ, որ Արցախի հարցն այսպես թե այնպես, ըստ էության, լուծում չունի։ Ադրբեջանն ուզում է ամբողջը, Հայաստանը համաձայն է Արցախի անկախությանը։ Քանի որ կա աշխարհաքաղաքական իրավիճակ, միջազգային քաղաքականություն, գնում էր որոշակի բանակցությունների իմիտացիա, որն ապահովում էր, որ այս հարցը երկար սառեցված վիճակում լինի, Ալիևն իր ժողովրդին բացատրում էր, որ մենք բանակցում ենք, բայց մինչև այդ զինվում ենք, ճնշում ենք, Հայաստանը զինվում էր պաշտպանվելու համար։ Բանակցություններն ընթանում էին միջազգային պարտադրանքով, որովհետև այստեղ խոշոր շահեր կան, որովհետև Արցախն աշխարհաքաղաքական կենտրոն է։ Որոշակի տրամաբանությամբ բանակցություններ էին ընթանում, սակայն Ն. Փաշինյանը սկսեց իրարամերժ հայտարարություններ անել, այսինքն` չուներ որևէ ստրատեգիա և չէր հասկանում բանակցությունների իմաստը, որ սա սառեցման գործընթաց է»,-ընդգծեց քաղաքագետը։
Նրա խոսքով, եթե երկրի ներսում ինչ-որ հայտարարություններ ուղղելի են, ապա արտաքին քաղաքականության մեջ ուղղելի չեն և բոլորը հասկանում են, որ այս մարդն դեստրուկտիվ անձնավորություն է ու որևէ հետևողական քաղաքականություն չունի, իր արարքներն անսպասելի են։
«Սա կարող է որոշակի պայմաններում շատ վատ արդյունքների բերել, այսինքն` չնախատեսված պատերազմի կամ այլ բացասական հետևանքների։ Փաշինյանը հայտարարեց, որ սկզբից Արցախի ժողովուրդը պետք է համաձայնի, հետո անցավ անհասկանալի մի թեզի, որ բոլոր երեք ժողովուրդների համար պետք է ընդունելի լինի որոշումը, հետո ասաց Արցախը Հայաստան է և վերջ։ Մարդիկ հասկացան, որ նույնիսկ ձևական կողմը պահելու համար այս մարդու հետ խոսելիք չկա և մյուս կողմից նույն Ալիևին ծանր վիճակի մեջ դրեց, որ բանակցային պրոցեսն ընթանում էր, մինսկի խմբի անդամները, համանախագահներն այդ պրոցեսի մեջ և Փաշինյանն այդ ամենը քանդեց ու դրեց փակուղու առաջ։ Բնականաբար այդ հայտարարելուց հետո Ալիևն էլ իր հայտարարությունն արեց և դա էլ բնականաբար իր ժողովրդի համար էր առաջին հերթին»,-ասաց քաղաքագետն ու ավելացրեց, որ անպատասխանատու մարդկանց շատ վտանգավոր է թողնել արտաքին քաղաքականության մեջ, իրենց մտասևեռումները, մտապատկերացումները, ավանտյուրիզմների իրագործումները պետության համար վտանգավոր են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ