ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբաններ Սիրանյուշ Սահակյանը, Լուսինե Շեկյանը եւ Էլինար Վարդանյանը պահանջում են էթիկայի հանձնաժողով ստեղծել 10/04/2019 16:56 | Մեկնաբանություն
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքում գրել է.
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, փաստաբան Սիրանուշ Սահակյանը, փաստաբան Լուսինե Սահակյանը և «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, փաստաբան Էլինար Վարդանյանը նամակով դիմել են ՀՀ Ազգային ժողովում ներկայացված երեք խմբակցություններին՝ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալու խնդրանքով։ Դիմումի հիմքն է հոկտեմբերի 2-ին պատգամավոր Ա.Քոչարյանի հնչեցրած՝ էթիկայի կանոններին հակասող արտահայտությունը։
Դիմումի ամբողջական տեքստը՝ ստորև․
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գրիգորի Քոչարյանը (013) 2019 թվականի հոկտեմբերի 2-ին 1in.am լրատվականին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կողմից իր հասցեին հնչեցված քննադատությանը, հայտարարել է․ «Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները․․․»։ (շեղատառը մերն է) (հղումը` https://youtu.be/qG_Mwk3KlbM (7:25-7:33)):
Այլ կերպ ասած՝ պարոն Ա․Քոչարյանը ոչ վերաբերելի համատեքստում փաստական (և ոչ թե գնահատողական) հրապարակային դատողություն է արել այն մասին, որ Արփինե Հովհաննիսյանի «հայրիկն անհայտ է»։
Հանրային լայն քննադատության ենթարկված այս պնդման հաջորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, իր արտահայտության կապակցությամբ լրատվամիջոցներին պարզաբանումներ տալիս, Ա․Քոչարյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից, ավելին՝ պատրաստակամություն է հայտնել, եթե Արփինե Հովհաննիսյանի հայրիկը ցանկանում է, հանդիպել նրան և տալ անհրաժեշտ պարզաբանումներ (հղումը` https://youtu.be/SPv8Gt3xEMI (2:58-3:11))։ Մինչդեռ եթե անգամ ենթադրենք, որ հոկտեմբերի 2-ին պարոն Քոչարյանը չգիտեր, որ Արփինե Հովհաննիսյանի հայրիկը վաղուց վախճանված է, ապա վստահաբար նա ուներ բոլոր ողջամիտ հնարավորությունները մինչև հոկտեմբերի 3-ի հրապարակային պարզաբանումները տեղեկանալու այդ մասին։
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները։ Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Պատգամավորական էթիկայի կանոններն են`
․․․
2) հարգել հանրության բարոյական նորմերը.
․․․
6) իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը.
7) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ.
8 ) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների ․․․ նկատմամբ ․․․:»
Ա․Քոչարյանի վերը ներկայացված պնդումները խախտում են նշված օրենքի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները՝ հարգելու հանրության բարոյական նորմերը, իր գործունեությամբ նպաստելու Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորելու պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերելու քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ՝ հետևյալ փաստարկների համակցությամբ․
1 ) Ա․Քոչարյանի արտահայտությունն անձնավորված էր և վերաբերում էր կոնկրետ անձի՝ Արփինե Հովհաննիսյանին։
2) Թեև Արփինե Հովհաննիսյանը, լինելով հանրային գործիչ, պետք է ունենա ողջամիտ ակնկալիք ենթարկվելու հրապարակային քննադատության, այդ քննադատությունը ունի սահմաններ և չպետք է կոպտորեն խախտի Սահմանադրությամբ ամրագրված իրավաչափ շահերի (մի կողմից՝ խոսքի ազատություն, մյուս կողմից՝ անձի արժանապատվություն, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիություն) հավասարակշռությունը։ Ա․Քոչարյանի խոսքը կոպտորեն խախտում է այդ հավասարակշռությունը, քանի որ (ա) այն ոչ ուղղակիորեն և ոչ էլ անուղղակիորեն չի վերաբերել Արփինե Հովհաննիսյանի նախկին՝ որպես պաշտոնյա, կամ ներկա՝ որպես իրավապաշտպանական հասարակական կազմակերպության նախագահ, հանրային գործունեությանը, (բ) այն վերաբերել է մի տիրույթի, որը ակնհայտորեն անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության շրջանակում է, (գ) այն վերաբերել է մի հարցի, որը ակնհայտորեն դուրս է Արփինե Հովհաննիսյանի կամքի շրջանակներից, (դ) այն ուղղակիորեն վերաբերել է մի անձի՝ Արփինե Հովհաննիսյանի հայրիկին, որը հանրային անձ երբեք չի եղել, (ե) թեև Ա․Քոչարյանի արտահայտության համատեքստը հակադարձումն էր Արփինե Հովհաննիսյանի քննադատությանը, վերջինիս քննադատությունը որևէ կերպ չի ունեցել վերը ներկայացված «ա»-«դ» կետերում նկարագրված հատկանիշները, հետևաբար Ա․Քոչարյանի խոսքը եղել է իրեն ուղղված քննադատությանը ակնհայտ անհամարժեք արձագանք։
3) Ա․Քոչարյանը ոչ միայն պարզապես պատգամավոր է, այլև գլխավորում է կարևորագույն մշտական հանձնաժողով` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։
4) Ա․Քոչարյանը լիարժեք հնարավորություն ուներ ներողություն խնդրելով փորձելու հարթել իրավիճակը, սակայն դրա փոխարեն նշված արտահայտության հաջորդ օրը ըստ էության պարզաբանման է հրավիրում վաղուց հանգուցյալ անձի։
5) Ա․Քոչարյանի արտահայտությունը լայնորեն քննադատության է ենթարկվել բազմաթիվ հանրային գործիչների կողմից, ինչը հավելյալ հիմնավորում է այդ արտահայտության՝ հանրության բարոյական նորմերից դուրս լինելը։
Վերը ներկայացված հիմնավորումները հաշվի առնելով՝ խնդրում ենք օգտվել ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից և Ձեր ղեկավարած խմբակցության անունից ԱԺ քննարկմանը ներկայացնել նշված հարցով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ։»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ