ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել Արմեն Գեւորգյանի պաշտպանների բողոքը 10/04/2019 18:49 | Քրեական խրոնիկոն
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ որոշել է առանց քննության թողնել Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի բողոքը: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:
Բանն այն է, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 2-ի՝ քրեական գործը դատական քննության նշանակելու մասին իր որոշման հետ մեկտեղ միանձնյա որոշում էր կայացրել նաեւ Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին՝ նշելով, որ այն հիմնավոր է, եւ այն կիրառելու հիմքերն ու պայմանները շարունակում են առկա լինել: Դատարանի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան:
Վերջինս բողոքն առանց քննության թողնելու մասին իր որոշումը պատճառաբանել է՝ ասելով, որ բողոքարկվել է դատական այնպիսի ակտ, որը ենթակա չէ անմիջական վերաքննիչ բողոքարկման: Վերաքննիչ դատարանը դատավոր Ա. Մնացականյանի նախագահությամբ թվարկել է Առաջին ատյանի դատարանի՝ Քրեական դատավարության օրենսգրքով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումները՝ նշելով, որ դրանցում ներառված չէ խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին որոշումը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հիշատակել է Վճռաբեկ դատարանի՝ ԵԿԴ/0274/01/15 գործով նախադեպային որոշումը, ըստ որի՝ օրենսդիրը, սահմանափակելով հիշյալ որոշման վերադասության կարգով անմիջական բողոքարկման հնարավորությունը, ըստ էության, նպատակ է հետապնդել երաշխավորելու, ի թիվս այլոց, Առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի բնականոն քննության ապահովումը, ինչպես նաև ստորադաս դատարանի ներքին անկախությունը:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այս որոշմանը՝ Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ այն ապօրինի որոշում է. «Վերաքննիչ դատարանն առաջնորդվել է բացառապես այն հանգամանքով, որ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին որոշման բողոքարկման հնարավորություն, այլ նախատեսում է միայն խափանման միջոցն ընտրելու եւ վերացնելու մասին որոշումների բողոքարկման հնարավորություն, մինչդեռ Վերաքննիչ ատյանը պետք է առաջնորդվեր ոչ թե Քրեական դատավարության օրենսգրքի թերի բացերով, այլ մարդու իրավունքների գերակայության սկզբունքով, քանի որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների խախտման եւ սահմանափակման վերաբերյալ կայացրած որոշումները վիճարկելու հնարավորություն պետք է ունենա: Հենց դրանում է կայանում արդար դատաքննության իրավունքի հիմնական էությունը»,-նշեց պաշտպանը:
Անդրադառնալով Վերաքննիչ ատյանի երկրորդ հիմնավորմանը, ըստ որի՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը դատական ստուգման ենթարկելով՝ Վերաքննիչ դատարանը կմիջամտի մայր քրեական գործի եւ դատարանի անկախությանը, Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը դատական վերահսկողության առարկա է դարձնում Առաջին ատյանի՝ դատական քննության նախապատրաստական փուլում կայացրած դատական ակտը, հետեւաբար դա չի կարող դիտվել որպես միջամտություն մայր քրեական գործի նկատմամբ. »Նշված դատական փուլում քրեական գործն ըստ էության չի քննվում, այլ կերպ ասած՝ տվյալ փուլում ապացույցների հետազոտում չի իրականացվում, այլ ընդամենը քննարկվում է մեղադրյալի իրավունքի՝ ազատության, ազատ տեղաշարժման սահմանափակում նախատեսող խափանման միջոցի փոփոխման կամ վերացման հարցը, որի շրջանակներում Վերաքննիչ ատյանի միջամտությունը չի կարող ազդել գործի ելքի վրա. միջամտությունը այնպիսի ներգործությունն է, որը կարող է ազդել գործի ճիշտ լուծման վրա, որպիսին կարող է լինել միայն ապացույցների հետազոտման փուլում, քանի որ գործի ելքը որոշվում է միայն ու միայն ապացույցների հետազոտման արդյունքում, իսկ ինչպես վերը նշեցի, նախապատրաստական փուլում ապացույցների հետազոտում չի իրականացվում, հետեւաբար ոչ մի միջամտության մասին էլ խոսք լինել չի կարող»:
Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի հիշյալ նախադեպային որոշմանը, ապա ըստ Ալեքսանյանի՝ այդ դիրքորոշումը ունեցել է ոչ թե իրավունքի զարգացման, այլ Վերաքննիչ ատյանը բեռնաթափելու նպատակ:
Հավելենք, որ ավելի վաղ պաշտպանական կողմը Գեւորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, ում որոշմամբ էլ այդ հարցը քննության առարկա կդառնա դատական քննության փուլում` դատական նիստում, կողմերի մասնակցությամբ, լսելով վերջիններիս դիրքորոշումները:
Հիշեցնենք նաեւ, որ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործով` ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից