Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վահե Գրիգորյանը չպետք է մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման քննարկմանը. Սահմանադրագետ 10/04/2019   19:12  |  Հարցազրույց

Այսօր ԱԺ-ն ընդունել է  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու  որոշման նախագիծը՝ 98 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Այսպիսով, Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը գտնվում է ՍԴ դատավորների որոշման տիրույթում։ Այս հարցի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանի հետ։

-Տիկին Մելոյան, այսօր ԱԺ ընդունել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը որևէ առնչություն չունի իրավականության և օրինականության հետ։ Այն ակնհայտ քաղաքական գործընթացի մասնիկ է, որը հակասում է և՛ Սահամանադրությանը, և՛ ԱԺ կանոնակարգին, և՛ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներին և հստակ նպատակաուղղված է Սահմանադրական դատարանը կառավարելի դարձնելուն։

-Քանի որ սա նախադեպը չունեցող դեպք է, խնդրում եմ ներկայացրեք, թե ինչ  ընթացակարգով է Սահմանադրական դատարանը որոշում կայացնելու։

-Այս նախագծի  ընդունումից  հետո, նախագիծը պետք է որպես դիմում մուտքագրվի ՍԴ։ Դիմում մուտքագրվելուց հետո՝ 30-օրյա ժամկետում  ՍԴ պետք է ընդունի երկու որոշումներից մեկը՝ կա՛մ մերժում է տվյալ դիմումը, կա՛մ դադարեցնում է կոնկրետ դատավորի լիազորությունները։ Այդ ընթացում՝  դատավորը, որի նկատմամբ սկսվել է այս գործընթացը, լիազորությունները կասեցվում են։ Նա հանդես է գալիս որպես կողմ։ Գործի քննությունն ընթանալու է բաց ընթացակարգով։ Բացի այդ՝ ՍԴ նաև հնարավորություն ունի 30-օրյա ժամկետից զատ պահանջելու լրացուցիչ ժամանակահատված՝ 50 օր, եթե 30 օրը բավարար չէ գործի քննությունն իրականացնելու  համար։ Արդյունքում որոշումը կայացվելու է դատավորների 2/3-րդ հարաբերակցությամբ։ Այսինքն՝ 6 դատավոր պետք է կողմ քվեարկեն։

-Տիկին Մելոյան, ի՞նչ եք կարծում, Վահե Գրիգորյանը պետք է մասնակցի այդ որոշման քննարկմանը, թե ոչ և ինչու։

- Վահե Գրիգորյանն, ըստ իս, պետք է իր մասնակցության անհնարինության մասին դիմումով հանդես գա կամ դատավորներից մեկը միջնորդություն ներկայացնի, որովհետև Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման հիմքերից մեկը Վահե Գրիգորյանի միջնորդությունն է։  Սա շահերի բախման հնարավոր առիթ կարող հանդիսանալ։ Հետևաբար՝  «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ Վահե Գրիգորյանը պետք է այս գործով իր մասնակցության անհնարինության մասին դիմումով հանդես գա։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը դիմող կողմի վրա է թողնում ապացուցման բեռը։ Դատավորի  լիազորությունները դադարեցնելու համար պետք է  հավաստող ապացույցներ լինեն։ Սա բացառապես քաղաքական բնույթի գործընթաց է, որովհետև տվյալ գործի շրջանակներում նշված հիմքերը, որտեղ  զուտ Ռոբերտ Քոչարյանի գործով Հրայր Թովմասյանի մասնակցությունը անհնարին համարող հիմքեր են նշված,  խոցելի են և առնչելի չեն գործին։ Լիահույս եմ, որ ՍԴ՝ արդեն օբյեկտիվ, իրավական անվտանգությունը երաշխավորող  վերջին հենակետ, կարտահայտի դրանց վերաբերյալ օբյեկտիվ որոշում։

-Տիկին Մելոյան, եթե ՍԴ-ն գտնի, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար բավարար հիմքեր չկան, այդ դեպքում ի՞նչ ընթացակարգ է լինելու և արդյո՞ք ԱԺ-ն կարող է նորից դիմել։

-ՍԴ-ն 30-օրյա ժամկետում կարող է միանգամից  մերժելու որոշում կայացնել, ինչի հիմքերը ակնհայտորեն առկա են, որովհետև «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված էր, որ էական կարգապահական խախտումը կարող է հայտնի դառնալ երկշաբաթյա ժամկետում։ Այսինքն՝ այդ բոլոր չորս հիմքերը  պետք է «Իմ Քայլը» խմբակցությանը հայտնի դարձած լիներ մինչև սեպտեմբերի 4-ը։ Մինչդեռ՝ այդ գործը ՍԴ վարույթ էր ընդունել հունիսի 21-ին և անգամ, եթե այդ հիմքերը հիմնավորում են Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինությունը, ապա պետք է հունիսի 21-ից հետո երկշաբաթյա ժամանակահատվածում այդ գործընթացն սկսվեր։ Ավելին՝ մինչև հունիսի 21-ը՝ մայիսի 7-ին, Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա  մեկ այլ որոշում է կայացվել։ Ակնհայտ տարբերակված և թիրախավորված քաղաքական պրոցես է սկսվել՝ սպառելով մի շարք գործիքակազմեր հերթական մանիպուլյատիվ ապատեղեկատվություն պարունակող գործողություն է սկսվել։ Անգամ, եթե «Իմ Քայլը» խմբակցությունը հիմնավորում է, որ սա բացառապես իրավական բնույթի գործընթաց է՝ զերծ քաղաքական ենթատեքստից և իրենց նպատակն է էական կարգապահական խախտում ֆիքսելը և դրան ընթացք տալը, ապա Վահե Գրիգորյանը 10 անգամից ավելի անհարգալից բացակայել է նիստերից։ Եթե Հրայր Թովմասյանի՝ որպես էական կարգապահական խախտում հիմքերը լղոզված են, ապա Վահե Գրիգորյանի դեպքում հստակ կարգապահական խախտում է, որովհետև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ էական կարգապահական խախտում է ՍԴ նիստերից 3 անգամից ավելի անհարգելի բացակայությունը,  մեկ խիստ կամ երկու նկատողություն ստանալը և ՍԴ անունը արատավորող կամ դատավորի գործունեության հետ անհամատեղելի որևէ գործողություն կատարելը։ Անգամ ոչ իրավաբան մարդկանց համար ակնհայտ է, որ տարբերակված մոտեցում է դրսևորվում։ Ինչու ԱԺ-ն չի իրականացնում իր սահմանադրական պարտականությունը մեկ այլ սահմանադրական դատավորի նկատմամբ, երբ լիովին հիմքերն առկա են։ Ես համոզված եմ, որ այս գործընթացի արդյունքում  շարունակական ճնշումներ և որակումներ է տրվելու հետագայում Սահմանադրական դատարանին։  Շատ խորհրդանշական է, որ երեկ ՄԻԵԴ-ը վարույթ ընդունեց ՍԴ դիմումը և դա մեզ ընձեռնված լավ գործիքակազմ է։ Նույնն էլ այս պարագայում է։ Մենք ականատես ենք լինում այն իրավիճակին, երբ ՍԴ որոշումների համատեքստում և ընդհանուր դատական ակտերի համատեքստում ընտրովի տարբերակված ճնշումների և գնահատականների գործիքակազմ է կիրառվում։  Այսինքն՝ երբ իրենց հաճո որոշում է, ընդունելի է և օրենքի տառը պահպանում են, պրոցեսներն ապահովում են, երբ իրենց համար հաճո  դատական ակտ չէ, այս պարագայում դատարանները և դատավորները պիտակավորվում են և արդեն սկսվում է ակնհայտ  քաղաքական հետապնդումն այս մարմինների նկատմամբ։

-Հետաքրքիր բան նշեցիք, որ, օբյեկտիվ որոշում ասելով, գործող քաղաքական ուժը նկատի ունի իրենց քաղաքական դիրքորոշմանը հաճո որոշում։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արդյո՞ք կաշկանդված չէ։

-Բնականաբար կաշկանդված է լինելու Սահմանադրական դատարանը և հենց այդ խնդրով է պայմանավորված այս ամբողջ գործընթացի մեկնարկելը։ Բացի այս գործընթացի ոչ համաչափ իրավական հիմքեր ունենալուց, ականատես ենք լինում նաև Հրայր Թովմասյանի հանդեպ հետապնդումներին։ Նախ՝ իշխող քաղաքական ուժի որոշ պատգամավորներ բարձրաձայնեցին, որ, եթե իրենք  ուզում են, որ ինքը վայր դնի լիազորությունները, ապա նա պարտավոր է վայր դնել։ Կամ էլ՝ Հրայր Թովմասյանի սանիկների նկատմամբ է քրեական գործ  հարուցվում և մանիպուլյատիվ տեղեկատվություն տարածվում ՝ հենց Հրայր Թովմասյանի լուսանկարով։ Այս ամենը կոնկրետ անձին ճնշելու փորձեր են։ Նախկինում առաջարկվում էր շանտաժային այլընտրանքային տարբերակներ,  օրինակ՝ վաղաժամկետ թոշակի գնալը, բայց տեսան, որ այսպես փուլ առ փուլ արդյունքի չեն հասնում եւ հասանք գործընթացի էպոպեային ։ Երեկ նիստի ժամանակ որևէ բովանդակային դիսկուրս կամ հակափաստարկ չհնչեց, միայն ասում են՝մեր կարծիքով սա այսպես է և նույն բաները կրկնում են։ Ես հասկանում եմ, որ չկա այն հիմքերը, որով պետք է հիմնավորեն, բայց դա նաև մասնագիտական արժանապատվության խնդիր է։ Գոնե մասնագիտությամբ իրավաբանները պետք է փորձեին առնվազն զերծ մնալ այս քաղաքական գործընթացից կամ պետք է բացահայտ ասեին՝ այո, սա քաղաքական գործընթաց է։

Քաղաքական ուժին կոչ կանեի՝ հնարավորինս զերծ մնալ ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումներից։ Օրինակներ ունենք, որ այդ ցանկալի որոշման համար կարող են ընդհուպ սահմանադրական կարգի տապալման գնալ։ Մենք ականատես են եղել, որ օրենսդիր իշխանությունն է ոչ ցանկալի նախագիծ ընդունելու համար շրջափակվել գործադիր իշխանության ղեկավարի կոչով, ականատես ենք եղել, երբ դատական իշխանությունն է արգելափակվել ոչ ցանկալի դատական ակտից հետո՝ կրկին գործադիր իշխանության ղեկավարի կոչով։ Այսինքն՝ հերթականությամբ իշխանության ճյուղերը փորձում են միասնական իշխանական թևի մաս դարձնել, որը կլինի կառավարելի, որը կլինի խամաճիկ, իսկ սա իրավական պետության վերացման առաջին հիմքերից է։ Այսինքն՝ հերթականությամբ խարխլվում է մեր իրավական պետության հիմքերը և մենք կանգնած ենք ներքին իրավական անվտանգության առջև, որովհետև, եթե ՍԴ-ն այս պրոցեսին ընթացք տվեց, իսկ սա ակնհայտ ապօրինի փաստաթուղթ է, դա արդեն սահմանադրական դեֆիցիտի է բերելու մեր երկրում։
 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:18 03/10/2019  |  ՔաղաքականՄԻԵԴ-ն ընդունում է ՍԴ լեգիտիմությունը. Գոհար Մելոյան
09:17 28/09/2019  |  ԼՐԱՀՈՍՍտեղծված իրավիճակը ցավալի է, բայց կրկին սպասելի. Գոհար Մելոյան
14:03 25/09/2019  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանն է թելադրում գործող քաղաքական ուժի օրակարգը. Գոհար Մելոյան
15:25 21/09/2019  |  ԼՐԱՀՈՍՇարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է. Գոհար Մելոյան
14:28 18/09/2019  |  ԼՐԱՀՈՍԴրանք խախտումների տրցակ են, որը հետագայում դրվելու է ՀՀ-ի դեմ կայացվելիք դատական ակտերի հիմքում. Գոհար Մելոյան
12:49 06/09/2019  |  ՎերլուծություններՈղջունելի է. մասնագիտական հանրության ձայնը դեռ լսելի է. Գոհար Մելոյան
19:11 04/09/2019  |  ՎերլուծություններՆերկա օրենսդրական կարգավորումների պայմաններում անձեռնամխելիությամբ օժտված սուբյեկտների կալանավորումը խախտում է վերջինններիս անձնական ազատության իրավունքը. իրավաբան
20:04 29/08/2019  |  ՀարցազրույցՓաստահավաք հանձնաժողովի կարգավիճակը պետք է հստակեցվի, հակառակ դեպքում հնարավոր է՝ առաջանա հակասահմանադրականության խնդիր. Գոհար Մելոյան
16:19 23/08/2019  |  ԼՐԱՀՈՍՄեկնաբանությունները, թե ՍԴ-ն իրավասու չէր դիմելու Վենետիկի հանձնաժողովին, մանիպուլյատիվ գործիք էին. Գոհար Մելոյան
09:42 22/08/2019  |  ՄեկնաբանությունԼիդիանը ստեղծել է հիմքեր դիմելու միջազգային արբիտրաժի ընդդեմ Հայաստանի Հանրապետության. իրավաբան

Արխիվ

[]