ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկ անձի անփորձության, թե կանխամտածված քայլերի պատճառով Հայաստանն ու Ադրբեջանը «տեղերով փոխվել են». Երվանդ Բոզոյան 10/04/2019 15:47 | Քաղաքական
«Փաշինյանի բոլոր քայլերն ու գործողություններն Արցախի հարցում նպատակ ունեն ոչ թե միջազգային մակարդակում դիվանագիտական կոնկրետ արդյունքների հասնել, այլ բավարարել ներքին լսարանի պահանջները։ Նրա բոլոր գործողությունները, քայլերը, խոսքերը ուղղված են ներքին լսարանին։ Փաշինյանի համար արտաքին լսարանի արձագանքը երկրորդական է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ու դրանց արտաքին արձագանքներին, ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ։
Քաղաքագետի խոսքով, օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հայտարարելով, որ «Արցախը Հայաստանն է եւ վերջ», հաջորդ օրը ԱԳՆ-ի շուրթերով Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը շարունակելու է բանակցային պրոցեսը եւ ակնարկեց, որ այդ խոսքերին պետք չէ լուրջ անդրադառնալ։
Ըստ Բոզոյանի, սակայն , Փաշինյանը չի հասկանում, որ ներքին ու արտաքին լսարանների միջեւ սահմանագիծը շատ նուրբ է եւ Ալիեւը օգտվելու է այդ հայտարարություններից։ «Ադրբեջանը, օգտվելով այս իրավիճակից, ըստ էության աշխատանք տարավ միջնորդների մոտ՝ ապացուցելու, որ Հայաստանը իր այդ հայտարարություններով փաստացի վերջ է դնում բանակցային պրոցեսին»։
Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահը «Վալդայ» ակումբի ամենամյա համաժողովին անդրադարձել է Փաշինյանի հայտարարություններին՝ «սուտ» որակելով Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է եւ վերջ» հայտարարությունը։ Ըստ Ալիեւի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Անդրադառնալով Փաշինյանի այն թեզին, թե Արցախյան հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի ժողովուրդների համար, Ալիեւն ասել է, թե «ԼՂ ժողովուրդ հասկացություն գոյություն չունի: Կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչ հակամարտությունը բաղկացած է եղել ադրբեջանցի և հայ բնակիչներից, որոնք հավասար իրավունքներ են ունեցել»։ Ըստ Ալիևի, իրենց համար ընդունելի լուծումը բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում է։
Քաղաքագետը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետը նախ հայտարարեց, որ բանակցություններում պատրաստ չէ ներկայացել Արցախը, ապա՝ որ պետք է ծանոթանա հիմնախնդրին, ապա Ստեփանակերտում հայտարարեց, թե ծանոթացել է հիմնախնդրին եւ «Արցախը Հայաստանն է, եւ վերջ»։ Այս ամենը, Բոզոյանի խոսքով, Ադրբեջանը կարողացավ կապիտալիզացնել եւ միջնորդների մոտ հիմնավորել, որ բանակցային գործընթացի հիմնական ձախողող կողմը Հայաստանն է։
«Եթե Փաշինյանը Ստեփանակերտում էր ասում, որ «Արցախը Հայաստանն է, եւ վերջ», ապա Ալիեւը արդեն Մոսկվայում է հայտարարում, որ «Արցախը Ադրբեջան է» եւ նրա այդ հայտարարությունը ուղղված է արտաքին լսարանին։ Ալիեւը իր երկրի ներսում չունի պոպուլիզմի պահանջ, նրա դիրքերըամուր են եւ նա նպատակ ունի միջազգային հանրությանը ցույց տալ, թե տեսեք Հայաստանը ինչ արտաքին քաղաքականություն է վարում ու եթե այդպես է, ապա բանակցային գործընթաց գոյություն չունի եւ Ադրբեջանը ունի բարոյական իրավունք ուժով լուծելու խնդիրը»,-բացատրում է քաղաքագետը՝ հավելելով, որ փաստորեն, Ադրբեջանը քայլ-առ քայլ իր նպատակին հասնում է։
Ըստ Բոզոյանի, Փաշինյանն արտաքին քաղաքականության ոլորտում որեւէ նպատակ չի հետապնդում, նրա գլխավոր նպատակը ներքին լսարանին համոզելն է, որ ինքը հայրենասեր է եւ ըստ էության, իր քայլով Փաշինյանը վնասում է Հայաստանի արտաքին իմիջին՝ քանդելով այն ամբողջ գործընթացը, որը վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները կարողացել են այնպիսի խողովակի մեջ դնել, որի արդյունքում սահմանին համեմատաբար խաղաղ էր։
«Նախկինում, երբ Ադրբեջանը մերժում էր համանախագահների բոլոր առաջարկությունները, դա նրան թույլ չէր տալիս, որպեսզի լեգիտիմացնի ռազմական գործողություններով խնդիրը լուծելու նրա ցանկությունը։ Հիշենք, որ 2016թ ապրիլյան պատերազմից հետո միջազգային հանրության մեղադրանքները հենց Ադրբեջանին էին ուղղված եւ Վիեննայի ու Պետերբուրգի պայմանավորվածությունները ապացուցեցին դա։ Հիմա մենք, դատարկ տեղը՝ մեկ անձի անփորձության, թե կանխամտածված քայլերի պատճառով մենք տեղերով փոխվում ենք»,-նշեց Բոզոյանը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչպես չի հասարակությունը գիտակցում այն վտանգները, որոնք սպասվում են Հայաստանին։
«Ես չգիտեմ, հասարակությունը գիտակցում է դա , թե՞՝ ոչ, գիտակցելու է, երբ պատերազմին բախվի՞, դա թերեւս հոգեբանների խնդիրն է, նրանք պետք է հասկանան, թե հասարակությունն այդ ինչ աստիճանի է տրանսի մեջ ընկել, որ չի հասկանում այս ամենը։ Ի վերջո, այդ պրոբլեմից տուժելու են հասարակ մարդիկ ու իրենց երեխաները»,-եզրափակում է Բոզոյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ