ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրային խորհրդում քննարկվել է Ամուլսարի հարցը 10/04/2019 21:47 | ԼՐԱՀՈՍ
Ամուլսարի հանքավայրի հիմնախնդրի վերաբերյալ Հանրային խորհուրդն այսօր աշխատանքային փակ նիստ է անցկացրել։
Նիստին ի սկզբանե հրավիրված են եղել շահագրգիռ բոլոր կողմերը՝ ՀՀ կառավարություն, «Լիդիան Արմենիա» ընկերություն, ոլորտային մասնագետներ, ինչպես նաև հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստներ։ Վերջիններս հրաժարվել են մասնակցել հանդիպմանը՝ պատճառաբանելով, որ սկզբունքորեն դեմ են «Լիդան Արմենիա»-ի հետ մասնակցելու որևէ քննարկման։ Ավելի ուշ նիստին մասնակցելուց հրաժարվել է նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ հայտնելով հետևյալը․ «Այս շաբաթ «Լիդիանի» տնօրենները որոշում են կայացրել, որ Ընկերությունը հետայսու չի մասնակցելու որևէ քննարկման, հետազոտության կամ ծրագրի հետ կապված որևէ այլ գործընթացների, քանի դեռ մեկ տարուց ավելի տևած ապօրինությունը չի վերացվել և Ամուլսարի ճանապարհները չեն ապաշրջափակվել»։
Այնուամենայնիվ, ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Հանրային խորհրդի հետ առանձին հանդիպման շրջանակներում խորհրդի անդամներին ներկայացնել ընկերության տեսակետներն ու դիրքորոշումը։
Այսօրվա նիստին ներկա են գտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, նախարարության համապատասխան այլ պաշտոնյաներ, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը, մի խումբ բնապահպաններ, երկրաբաններ, ջրային ռեսուրսների, առողջապահության և հարակից այլ ոլորտների մասնագետներ։
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին նիստին մասնակցելու համար, նշել է, որ խորհուրդն այսօր որևէ դիրքորոշում չի հայտնելու, և նիստի նպատակը բոլոր կողմերի տեսակետները լսելն է, որը հիմք կհանդիսանա հետագա քննարկումների և դիրքորոշման համար։
Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկող այն բնապահպաններն ու ոլորտի նեղ մասնագետները, որոնք ներկա են գտնվել նիստին, ներկայացրել են իրենց դիրքորոշումը, բերել փաստարկներ հանքի շահագործման ռիսկերի, հնարավոր հետևանքների, հայաստանյան օրենսդրության և միջազգային պարտավորությունների հետ կապված հակասությունների վերաբերյալ։ Հանքի շահագործման կողմնակից մասնագետները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու հակափաստարկները։ Կառավարության ներկայացուցիչներն անդրադարձել են երկու կողմերի հնչեցրած տեսակետներին, ներկայացրել կառավարության մոտեցումները։
Ամփոփելով նիստի արդյունքները՝ Հանրային խորհուրդը նպատակահարմար է գտել առանձին հանդիպելու «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ, որպեսզի խորհրդի անդամները հնարավորություն ունենան լսելու նրանց տեսակետը ևս։
Որոշվել է նաև Հանրային խորհրդում ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն ոլորտի մասնագետներ, և խնդիրը համակողմանիորեն ուսումնասիրելուց, բոլոր կողմերի ներկայացրած փաստերն ու հետազոտությունների արդյունքները վերլուծելուց հետո միայն Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ ձևավորել խորհրդի դիրքորոշումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ