ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացիներին մոլորության մեջ գցելով նրանց ծայրահեղորեն ոչ ձեռնտու գործարքների են ուղղորդել. ՀՀ գլխավոր դատախազի որոշումներով քրեական գործեր են հարուցվել 10/04/2019 16:43 | Քրեական խրոնիկոն
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրության առարկա են դարձել որպես գումար տրամադրող հանդես եկող առանձին սուբյեկտների կողմից քաղաքացիներին մոլորության մեջ գցելով առերևույթ հանցավոր սխեմաներով վերջիններիս համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով գործարք կատարելուն ուղղորդելու, դրա միջոցով քաղաքացիներից անհիմն գումարներ գանձելու մի քանի դեպքերի առնչվող նյութեր: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մասնավորապես՝ 2019թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում չորս քաղաքացիներ ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ կամ ԱԱԾ առանձին-առանձին հաղորդում են տվել այն մասին, որ «Երևան» տոնավաճառում գործող՝ «Գևորգ Վահրամի Մկրտչյան» ԱՁ-ի հետ կատարել են տարբեր դրամական չափերով գործարքներ, որի արդյունքում ստացել են նախատեսված գումարի մի փոքր մասը, իսկ մնացած մասն այդպես էլ չեն ստացել:
Քաղաքացիների հաղորդումների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ արագ գումար տրամադրելու վերաբերյալ գովազդի հետքերով այդ անձինք այցելել են «Գևորգ Մկրտչյան Վահրամի» անհատ ձեռնարկատիրոջ գրասենյակ, որտեղ նրանց տեղեկացրել են, որ վարկունակ ճանաչվելու դեպքում կարող են հավակնել իրենց կամեցած գումարին: Սակայն նրանց տեղեկացրել են, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նրանք այդ անհատ ձեռնարկատիրոջ աշխատակիցների հետ այցելեն տարբեր խանութներ և նրանց անվամբ ձևակերպվեն տարբեր կենցաղային իրերի ապառիկ գնման վերաբերյալ վարկային պայմանագրեր:
Համաձայնելով գումար ստանալու այդ տարբերակին՝ քաղաքացիները գրասենյակի աշխատակցի հետ այցելել են կենցաղային իրերի վաճառքի տարբեր խանութներ, որտեղ ապառիկ վարկավորմամբ ձեռք են բերել տարբեր կենցաղային իրեր՝ հիմնականում բջջային հեռախոսներ և դրանց աքսեսուարներ: Ապա դրանք հանձնել են անհատ ձեռնարկատիրոջ գրասենյակ, կնքել այդ ապրանքների արժեքի 60 կամ 70 տոկոսն ստանալու վերաբերյալ պայմանագրեր, ապա ստացել գումարի մի փոքր մասը՝ մյուս մասը 2 օրից մինչև մեկ շաբաթվա ընթացքում ստանալու պայմանով: Սակայն, նշված ժամանակահատվածում գումարը չեն ստացել:
Գնահատելով նախապատրաստված նյութերով պարզված հանգամանքները՝ հետաքննիչները գտել են, որ քաղաքացիների և տվյալ անհատ ձեռնարկատիրոջ միջև առկա վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ, ինչի հիման վրա նրանց կողմից կայացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված (խարդախության) հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ:
Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունում այդ որոշումների օրինականության ստուգման շրջանակներում ուսումնասիրվել են բոլոր 4 դեպքերով նախապատրաստված նյութերը, որի արդյունքում պարզվել է, որ ապառիկ եղանակով ապրանք գնելու համար բանկի կողմից անձին վարկ տրամադրելու հարցում տվյալ անհատ ձեռնարկատերը որևէ գործառույթ չի ունեցել և որևէ միջնորդական ծառայություն չի մատուցել: Առկա չէ որևէ տվյալ այն մասին, թե անհատ ձեռնարկատերը մատուցված ո՞ր ծառայության դիմաց է անձից կատարել փաստացի գանձումը ապրանքի արժեքի 40% կամ 30% տոկոսի չափով: Ընդ որում՝ ստացված փաստական տվյալներով քաղաքացիները կենցաղային ապրանքները խանութներից վարկավորման միջոցով ձեռք են բերել և դրանց արժեքից 40% կամ 30% տոկոսով ցածր արժեքով հիշյալ անհատ ձեռնարկատիրոջը վաճառել վերջինիս գրասենյակի աշխատակիցների ուղղորդմամբ:
Այսինքն նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալները վկայում են այն մասին, որ քաղաքացիները տվյալ անհատ ձեռնարկատիրոջ հետ գործարք են կատարել ակնհայտորեն իրենց համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում, որից վերջինս առերևույթ օգտվել է:
Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշումներով վերացվել են նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչների որոշումները և ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում կատարված գործարքից մյուս կողմի օգտվելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի (վաշխառություն) հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Քաղաքացիներին հորդորում ենք զգուշավորություն ցուցաբերել նմանատիպ առաջարկներով հանդես եկող սուբյեկտների հետ հարաբերություններում, զերծ մնալ այնպիսի պայմաններով գործարքներից, որոնք իրենց մեջ պարունակում են նկարագրված սխեմաներով առերևույթ հանցավոր դրսևորումներ, իսկ դրանցից տուժելու դեպքում դիմել իրավապահ մարմիններին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից