Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

Վահե Հովհաննիսյան. Բանտ-պետություն հայեցակարգը 10/03/2019   12:48  |  Վերլուծություններ

2018-ին փոփոխությունների պահանջով փողոց դուրս եկած հարյուր հազարավորների սպասումները իրականացնելը բարդ գործ էր։ Փոփոխությունների պահանջն իր տեսակով իռացիոնալ է, և հաջողության համար պետք էր «փոփոխության իշխանություն», որի խնդիրը ռացիոնալ օրակարգի կազմումն էր և աշխատանքի ու առաջընթացի հանրային մթնոլորտի ձևավորումը։

Հեղափոխության առաջին փուլը

Հարյուր հազարներին փողոցից տուն, առօրյա կյանք վերադարձնելու և նոր իշխանության պետական աշխատասենյակներում հայտնվելու պահից ժամացույցը միացվում է. կարողանու՞մ ես աշխատել՝ նոր օրակարգ, նոր ռեսուրսներ, նոր մթնոլորտ շրջանակում, կարողանու՞մ ես հաջողություններ գրանցել այս խնդիրների շուրջ։

Ամեն ինչ կատարվել է մեր աչքի առաջ։ Եվ հիմա զարմանալ, թե ինչո՞ւ այսպես գնաց, և թե ինչու՞ է այսօր այսպես, պետք չէ։ Բացատրությունը շատ պարզ է։ Հետհեղափոխական առաջին փուլում արվեց այն ամենը, ինչը չպետք է արվեր, և չարվեցին մի շարք կարևոր բաներ։ Հանդարտություն, զսպվածություն, գրագետ աշխատանք, նոր դաշնակիցներ դրսում, նոր կոնսոլիդացիոն ռեսուրս՝ ներսում. սա էր պահանջվում, իսկ արվեց լրիվ հակառակը։ Պետք չէր վախենալ «անփորձ կառավարություն» ձևակերպումից։ Դա ճիշտ դրված խնդիրների պարագայում լրիվ լուծվող հարց էր, իսկ տեղ-տեղ՝ նույնիսկ առավելություն։

Հեղափոխության առաջին փուլի խնդիրը՝ օրակարգ, ռեսուրսներ, մթնոլորտ, տապալվեց 100 տոկոսով։ Բացը լրացնելուն ուղղված հակակոռուպցիոն PR-ը, մարտի 1-ի՝ անթաքույց ուղղորդվող գործը և այլ իմպուլսիվ ռեակցիաներ միայն ու միայն բարդացրեցին վիճակը։ Եվ եկանք մի իրականություն, որտեղ իշխանության վարկանիշը կտրուկ ընկնում է, ինչն իշխանությունը բոլորից լավ է հասկանում, հանրային սպասումները վերափոխվում են դժգոհոթյունների, ինչի ֆոնին ձևավորվում են քաղաքական իրական հավակնություններ ունեցող կենտրոններ (առնվազն 3-4  այդպիսիք կան՝ գրեթե հավասար հնարավորություններով)։

Իշխանությունը, կրկնում եմ, սա լավ հասկանում էր և, հետևաբար, կարիք ուներ կտրուկ շրջադարձի։ Կային տարբերակներ. վերանայել նախնական մի շարք սեփական մոտեցումները, վերանայել խնդիրները, փոխել մթնոլորտը։ Ավելի պարզ ձևակերպմամբ՝ կանգ առ։

Եվ կար այլ տարբերակ՝ անել լրիվ հակառակը. Դատելով ամեն ինչից՝ ընտրվեց երկրորդը. ձևակերպվեց բանտ-պետություն հայեցակարգը, և պետությունը քշվեց այդ ուղղությամբ։

Հեղափոխության երկրորդ փուլը

 Հանրային լայն սպասումներն իրականություն դարձնելու և երկիրը առաջընթացի տանելու համար պետք էր ունենալ ռեֆորմիստ կառավարություն։ Առանց ռեֆորմների դրական փոփոխություններ չեն լինում։ Մեկ տարուց ավել այս պարզ բանը չընդունելուց հետո արձանագրվեց, որ առաջընթաց չկա՝ պետությունը ստագնացիայի մեջ է, հետևաբար իշխանության ամրությունը՝ ժամանակի խնդիր։

Հեղափոխության երկրորդ փուլի ընտրված ճանապարհը բանտ-պետությունն է, իսկ կառավարման որակը՝ բանտապետությունը։ Մենք այս փուլում ունենալու ենք բանտապահի իշխանություն։ Մենք ունենալու ենք հանրային կյանքի կտրուկ քրեականացում՝ բռնել, դատել, կալանք, էլի բռնել, էլի դատել, էլի կալանք... դրանց մասին՝ լայվ։ Գիտակից շերտերի խորը հակակրանք, պլեբսի խանդավառություն, որի կորն ունենալու է անընդհատ նվազման միտում։ Այս փուլի մյուս բնորոշիչը հախուռն պաշտոնանկություններն են, հրաժարականները, պետական համակարգի տուրբուլենտությունը  և կադրային մաշող կասկածամտությունը։

Հեղափոխության այս փուլը լինելու է խիստ կեղտոտ, խիստ տհաճ և ժամանակավոր։ Սա լինելու է անցումային փուլ։

Հեղափոխության հաջորդ փուլը

Առաջիկա ուժեղացող ռեպրեսիաներին զուգահեռ՝ սրվելու է պետական օրակարգի հարցը։ եթե դու չես կարողանում պետական առաջընթացի օրակարգ ձևավորել, ապա դա քո փոխարեն անելու են այլ կենտրոններ։

Հենց այստեղ է ամենամեծ վտանգը։ Այս մասին առիթ ունեցել եմ խոսելու. այս փուլում է ամենամեծ վտանգը՝ հայտնվել հակառուսական կոալիցիայի թակարդում։ Ուկրաինայի և Վրաստանի օրինակով դրա գինը գիտենք։ Հենց այս փուլում է ամենամեծ վտանգը՝ օգնել Ադրբեջանին՝ ստանալ գերտերությունների կողմից պատերազմի լուռ համաձայնությունը։ Հենց այս փուլում է ամենաիրականը՝ կոռուպցիայի դեմ պայքարում ունենալ սեփականության գռեհիկ վերաբաշխում և կապիտալի անվերահսկելի փախուստ երկրից։ Եվ հենց այս փուլում է ամենահավանականը, որ կձևակերպվի հաջո՛րդ իշխանության ամենաանցանկալի հատկանիշներից մեկը՝ վենդետայի, վրեժի ձգտում։ Հենց սա է, որ չի կարելի թույլ տալ։

Ռեպրեսիվ փուլում գալու է մի պահ, երբ իշխանությունը ստիպված է լինելու տարբեր սուր խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնել։ Իսկ նախորդ փուլի որակն ավելի հավանական է դարձնում տարբեր վտանգավորության սխալները, քան՝ հաջողությունը։ Ամուլսարի օրինակը շատ խորքային է. 1,5 տարվա անգործությունը, 1.5 տարվա անկարծիքությունը, 1.5 տարի հարցը ձգձգելը հանգեցրին նրան, որ մեկ հանքի խնդիրը վերաճեց ներպետական կառավարման պոտենցիալ ճգնաժամի։ Եվ եթե որևէ մեկը կարծում է, որ սա այսօր ունի պարզ լուծում, ուրեմն ոչինչ չի հասկանում առաջիկա զարգացումներից։

Եթե մեկ հանքից մենք ստացանք նման ճգնաժամ, հիմա պատկերացրեք, թե ինչ ենք ստանալու Արցախի հարցում թույլ տված պատահական կամ  միտումնավոր սխալներից, ինչ ենք ստանալու Ռուսաստանի հետ հարաբերություններում պատահական կամ միտումնավոր սխալներից հետո։ 

Միակ ելքը՝  սոլիդ իշխանություն

Այսօրվա իշխանության մեջ կա մի շրջանակ, որի համար հավասարապես մերժելի է համատարած բռնել-դատելու մոլուցքը, լայվային դատարկությունը, այնպես էլ՝ վրաց-ուկրաինական մոդելով և այդ գնով Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխությունը։ Իշխանության հենց այս շրջանակն է, որ երկրում անկայունություն և խելագար սխալներ թույլ չտալու իրական ռեսուրսն է։ Բայց ինքը միայնակ, ինքն իրենով լուծում չի գտնելու։

Իշխանությունից դուրս ունենք շրջանակներ, որոնք ունեն կառավարման  լավ փորձ, գրագիտություն և որոնք համոզված են, որ Հայաստանի առաջընթացի բանալին ապագայում է, և ոչ՝ անցյալում։

Սա է, այս երկու շրջանակներն ու որակն են սոլիդ իշխանության ռեսուրսը՝ շատ իրական, շատ որակյալ։ Եվ այդ սոլիդ իշխանությունը պետք է լուծի մի քանի կարևորագույն խնդիր՝ ապահովի կայունություն երկրում, կազմել պետության մոդեռնիզացիայի և առաջընթացի լուրջ փաթեթ՝ ժամկետներով և քայլերով, ապահովել երկրում համերաշխության մթնոլորտ։ Մոտավորապես այն, ինչի պահանջը կար 2018-ի երևանյան փողոցներում։

Հնչող փակուղային հարցերը, թե ո՞վ կլինի առաջնորդը, ո՞ւմ շուրջ կհամախմբվի երկրի առողջ քաղաքական ներուժը, մաշված և անիմաստ են։ Նա, ով կկարողանա ապահովել այս շրջանակների միջև կամուրջը, նա, ով տարբեր շրջանակների կկարողանա հիմնավորել սրա անխուսափելիությունը, հենց նա էլ կհավակնի այդ կարգավիճակին։ Իմ մասնավոր կարծիքով, սակայն, դա մեկ հոգու գործ չէ։ Ավելի հավանական է, որ դա լինի մարդկանց խումբ և ընդհանրապես, առաջիկա իշխանությունը չպետք է լինի գերանհատականացված։ Դա կլինի լավագույնը։

 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքայի նախագծեր խումբ»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:51 24/09/2019  |  ՎերլուծություններԴեպի աղետ տանող ճանապարհը
11:53 16/09/2019  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է
12:42 09/09/2019  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Կա մի բան, որը բոլորիս կմիավորի
13:37 26/08/2019  |  ՎերլուծություններԻնչպես թույլ չտալ ներքին ապակայունացում
12:43 15/08/2019  |  ՎերլուծություններՈ՞վ կձևավորի հաջորդ իշխանությունը. Վահե Հովհաննիսյան
12:50 29/07/2019  |  ՎերլուծություններՆոր փուլի հերթը
13:20 12/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍտատուս քվոն չի պահպանվելու
13:56 28/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱվելի նոր Հայաստան
14:29 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍԻշխանության մեջ գտնվողները շատ արագ հայտնվում են ժամանակային թակարդում. Վահե Հովհաննիսյան
14:32 13/06/2019  |  ԼՐԱՀՈՍՖրանսիական քաղաքները հերթով չեղարկում են Արցախի բնակավայրերի հետ բարեկամության հուշագրերը. հայտարարություն

Արխիվ

[]