ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻԵԴ-ն ընդունում է ՍԴ լեգիտիմությունը. Գոհար Մելոյան 10/03/2019 12:18 | Քաղաքական
Սա վկայում է այն մասին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունում է Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը և օրինականությունը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով ՄԻԵԴ ներկայացված ՍԴ դիմումը վարույթ ընդունելու մասին ՄԻԵԴ որոշումը։
Գոհար Մելոյանը կարծում է, որ դիմումի վարույթ ընդունումը երկակի նշանակություն ունի։ «Սա առաջին հերթին հավաստվում է, որ այն պնդումները՝ գործող իշխանական թևի և մի շարք այլ իրավաբանների կողմից, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՍԴ դիմումը ընթացակարգային խախտմամբ է ուղարկվել ՄԻԵԴ ՝ չի համապատասխանում իրականությանը և ընդամենը հերթական մանիպուլյատիվ առիթ էր ՍԴ-ն վարկաբեկելու համար։ Երկրորդ հերթին սա նշանակում է, որ ՄԻԵԴ-ն ընդունում է ՍԴ լեգիտիմությունը և օրինականությունը»,- նշեց Մելոյանը։ Սահմանադրագետի խոսքով՝ այս երկարատև գործընթացի ընթացքում գործող քաղաքական ուժի կողմից բարձրաձայնվող խնդիրը ևս մեկ անգամ միջազգային կառույցները՝ իրենց գործողություններով հերքում են, այսպես կոչված, ճգնաժամային վիճակը։
«Այսպես նրանք նաև հավաստում են, որ Սահմանադրական դատարանը գործում է միջազգային նորմերին համապատասխան և լեգիտիմ կառույց է, որի հետ իրենք համագործակցում են»,-ասաց Մելոյանը։ Այն հարցին, թե արդյո՞ք ներկայիս գործող քաղաքական ուժի համար սա սպասելի գործընթաց էր, Գոհար Մելոյանը նշեց. «Երբ հայտարարվեց, որ ՍԴ-ն խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմում է ներկայացրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով, շատ տարօրինակ, արհեստական աժիոտաժ սկսվեց գործող քաղաքական ուժի կողմից։ Ինչը բավականին կասկածի տեղիք էր տալիս, որովհետև ամեն դեպքում, կարծում եմ իրենց էլ պետք է ձեռնտու լիներ, որ նման միջազգային հեղինակավոր կառույցը այս գործերի վերաբերյալ կարծիք պետք է հայտներ։ Հատկապես, որ այդ կարծիքն ընդամենը խորհրդատվական բնույթի է լինելու։
Այսինքն՝ դա վերջնական որոշում չի դառնալու։ Դա խորհրդատվական բնույթի եզրակացություն է լինելու, որը ՍԴ-ն կարող է օգտագործել՝ որոշումը կայացնելիս»։ Սահմանադրագետի խոսքով՝ գործող քաղաքական ուժի կողմից ստեղծված աժիոտաժի հիմնական միտումը ՍԴ-ի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելն էր։ Իսկ ինչը վերաբերում է ՄԻԵԴ ուղարկված դիմումների ընթացակարգին, Գոհար Մելոյանը հայտնեց, որ դա նոր ընթացակարգ է, որը հնարավորություն է տալիս մի շարք պետությունների Բարձր դատարաններին խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել միջազգային կառույցներին։ Նրա փոխանցմամբ՝ ՄԻԵԴ կողմից տրվելու է եզրակացություն կոնկրետ գործի վերաբերյալ , որը տեխնիկական ազդեցություն գործի վրա չի ունենալու և այդ խորհրդատվական եզրակացությունը ՍԴ-ն կարող է և՛ հաշվի առնել, և՛ հակառակը ։
Այն հարցին, թե եզրակացությունը, սովորաբար ինչ ժամկետում պետք է հրապարակվի, Գոհար Մելոյանը ասաց, որ ժամկետային սահմանափակումներ չկան։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ՀՀ ՍԴ-ն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով ՄԻԵԴ-ին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ: Հոկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ն այն վարույթ է ընդունել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից