ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդյո՞ք Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի նման հիմա խուզարկություններ են արվելու նաեւ Ստրասբուրգում ՝ ՄԻԵԴ շենքում. Երվանդ Վարոսյան 10/03/2019 16:49 | Քաղաքական
«ՄԻԵԴ-ի կողմից ՍԴ-ի ուղարկած դիմումը վարույթ ընդունելու փաստը վկայում է, որ այն կարող էր գոյություն ունենալ եւ կարող էր ներկայացված լինել, այսինքն, ՄԻԵԴ-ը, վարույթ ընդունելով, նաեւ արդեն իսկ գնահատել է, որ նման հարց քննարկելու անհրաժեշտություն կա եւ այդ հարցի քննարկումը գտնվում է ՄԻԵԴ տիրույթում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ ուղարկված ՍԴ դիմումի վարույթ ընդունվելու փաստին։
Երվանդ Վարոսյանը բացատրեց՝ եթե Եվրոպական դատարանը տեսներ այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք չունենային իր խորհրդատվական կարծիքի անհրաժեշտությունը, վարույթի ընդունումը կմերժեր։
«Փաստինֆո»-ի հարցին, արդյոք՞ այս փաստն արդեն իսկ վկայում է ՀՀ ներպետական համակարգին ՄԻԵԴ-ի կողմից հղված որոշակի ազդակի մասին, Երվանդ Վարոսյանը պատասխանեց.«Մեր ներպետական դատական ատյանները, ցավոք, երբեք ՄԻԵԴ-ից ազդակներ չեն ստացել եւ այսօր էլ չեն ստանում, իրենք ազդակներ ստանում են կոնկրետ իշխանական կաբինետներից։ Եթե այդ ազդակների փոխանցման ճանապարհն է փոխվել, դա դեռ ոչինչ չի նշանակում, բայց ՄԻԵԴ-ի կողմից այդ դիմումը վարույթ ընդունելը նաեւ նշանակեց, ոչ միայն այն, որ ՍԴ-ի դիմումը առնվազն բավարարում էր քննարկմանն ենթակա դիմումների չափանիշին, այլեւ սա նշանակում է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը, որը վերաքննիչ դատարանը բեկանեց՝ ի դեմս Արմեն Դանիելյանի, եւս հիմնավոր էր, ինչը նշանակում է, որ այնուամենայնիվ, պարզաբանման անհրաժեշտություն կա եւ պարզաբանման անհրաժեշտություն կա անգամ միջազգային դատական ատյանում»։
Փաստաբան Վարոսյանը նաեւ նկատեց, թե դժվար է պատկերացնել, թե սրան ինչ արձագանք կարող է տալ ՀՀ իշխանությունը.«Արդյո՞ք Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի նման հիմա խուզարկություններ են արվելու նաեւ Ստրասբուրգում ՝ ՄԻԵԴ-ի շենքում»։
Հիշեցնենք, ՄԻԵԴ-ը հոկտեմբերի 2-ին վարույթ է ընդունել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը ։
Հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանն ընդունել էր աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ:
Ռոբերտ Քոչարյանի գործով կայացված որոշումներից հետո հայտնի դարձավ, որ ենթադրյալ կեղծիքների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություններ կատարել առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում՝ առգրավելով նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող նյութերը, ապա քրեական հետապնդում սկսվեց նրա դեմ։ Նկատենք, որ հենց դատավոր Գրիգորյանի որոշմամբ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվեց եւ գործն ուղարկվեց ՍԴ՝ երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը եւ Սահմանադրությամբ նախատեսված նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ