ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատ Միրզոյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին 10/03/2019 16:12 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել եւ քննարկել համագործակցության մի շարք ուղղություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:
Արարատ Միրզոյանը, ողջունելով Վիկտորաս Պրանցկետիսին նոր Հայաստանում, ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների եւ ընդհանուր տեսլականի վրա՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների զարգացման ուղղությամբ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լիտվայի խորհրդարանին՝ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման համար՝ ընդգծելով, որ այն շատ կարեւոր է ՀՀ-ի համար: Արարատ Միրզոյանը նաեւ շնորհակալություն է հայտնել, որ Լիտվայի խորհրդարանականները միջազգային տարբեր հարթակներում աջակցում են եւ շատ հավասարակշիռ մոտեցում են ցուցաբերում ԼՂ խնդրի կարգավորման հարցում:
Վիկտորաս Պրանցկետիսը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին Հայաստան այցելելու հրավերի համար: «Դա պատիվ է մեզ համար, եւ մենք շնորհավորում ենք Հայաստանին՝ Թավշյա հեղափոխության համար, դա համարում ենք նոր քայլ Եվրամիության հետ համագործակցության խորացման ուղղությամբ: Կարծում եմ՝ մեր այցը հաստատում է, որ մեր երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը գնում է ճիշտ ուղղությամբ»,- ասել է Լիտվայի խորհրդարանի ղեկավարը: Նա շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել բոլոր ուղղություններով եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահին հրավիրել է Լիտվա: Վիկտորաս Պրանցկետիսը տեղեկացրել է, որ ամանորից հետո նախատեսվում է Լիտվայի վարչապետի այցը Հայաստան: «Կարծում եմ, որ ձեր այցը ճիշտ ժամանակին կլինի»,- Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցի ժամանակ նշել է Վիկտորաս Պրանցկետիսը:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի, ինչպես նաեւ այն աջակցության համար, որ Լիտվան պատրաստ է ցուցաբերել Հայաստանին՝ ժողովրդավարական ուղղությամբ շարժվելու գործում: «Այդ ուղերձը մեզ համար շատ կարեւոր է: Մենք ձեր դեսպանի հետ զրուցել ենք եւ արդեն ուրվագծվում են մի քանի ոլորտներ, որտեղ կարելի է կենտրոնացնել մեր ջանքերը: Մեր կողմից նույնպես համագործակցության մեծ պատրաստակամություն կա: Ցանկանում եմ վստահեցնել, որ կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ համար դատարկ խոսքեր չեն, դրանք մեզ համար արժեքներ են: Մենք զրկված ենք եղել հնարավորությունից՝ ապրել ժողովրդավարական հասարակությունում ավելի քան 2 տասնամյակ եւ մեզ անհրաժեշտ է լրացնել այդ բացը ու երբեք չշեղվել այդ ճանապարհից»,- վստահեցրել է Արարատ Միրզոյանը:
Լիտվայի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը կշարունակեն տարբեր հարթակներում, տարբեր ձեւաչափերով:
Արդեն ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ողջունելով Լիտվայի խորհրդարանի խոսնակի գլխավորած պատվիրակության անդամներին, շնորհակալություն է հայտնել երկու երկրների հարաբերությունները զգալիորեն զարգացնելու համար: Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է եւ ցանկանում է սերտացնել հարաբերությունները Լիտվայի հետ: Օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է նաեւ խորհրդարանական համագործակցությունը՝ նշելով, որ ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ արդեն քննարկել են կոնկրետ ոլորտներ, որտեղ կարող են կենտրոնացնել այդ համագործակցությունը, փոխանակել փորձը եւ սովորել միմյանցից: «Կարծում եմ, որ մեր համագործակցությունը պետք է զարգանա՝ հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, ազատ մրցակցություն, անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ: Որպես մեր գործընկերներ՝ ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ դրանք մեր հիմնարար արժեքներն են եւ մենք չենք շեղվելու այս ճանապարհից»,- լիտվացի խորհրդարանականներին ասել է Արարատ Միրզոյանը:
Նա ընդգծել է, որ մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում եւ կան մի շարք չլուծված հարցեր: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի խորհրդարանի անդամներին՝ տարբեր միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հավասարակշռված ջանքերին սատարելու համար:
ՀՀ ԱԺ նախագահը Լիտվայի պատվիրակությանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող գործընթացները:
«Թերեւս ամենաէական 2 մարտահրավերներ պիտի նշեմ՝ տնտեսական եւ դատաիրավական: Տնտեսական առումով պիտի կիսվեմ մեր նախնական փոքրիկ հաջողություններով. մենք այստեղ արդեն կարողացել ենք էականորեն մեծացնել բյուջեն, որոշ ոլորտներում բարձրացնել աշխատավարձեր, կրճատել ստվերային տնտեսությունը եւ բազմաթիվ այլ փոքրիկ, բայց էական քայլեր ենք կարողացել անել: Այս փոքրիկ հաջողություններն ինձ հիմք են տալիս հույս հայտնելու, որ մյուս տարի եւ դրան հաջորդող տարիներին մենք կարողանալու ենք ավելի էական հաջողություններ գրանցել: Բայց ամենաէականը, որ փոխվել է տնտեսության առումով՝ մենք այլեւս ունենք ազատ մրցակցություն եւ բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք չունեն սեփական բիզնեսներ, հետեւաբար՝ արհեստական մենաշնորհներ ու խոչընդոտներ չեն ստեղծում մնացած տնտեսվարողների համար»:
Անդրադառնալով դատաիրավական խնդիրներին՝ ԱԺ նախագահը նշել է. «Անցած տարի տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում հայ ժողովուրդը կարողացավ վերադարձնել իր գործադիր իշխանությունը, ապա տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային բոլոր՝ ամենաբծախնդիր գնահատականներով՝ համարվեցին ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներին համապատասխան: Եւ այս ընտրություններից հետո հայ ժողովուրդն իրեն վերադարձրեց նաեւ օրենսդիր իշխանությունը: Մեծ ցավով պիտի ասեմ, որ նույնը չենք կարող ասել իշխանության մյուս ճյուղի՝ դատական իշխանության մասին»:
Լիտվայի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Լիտվան էլ ինքնատիպ երկիր չէ դատաիրավական բարեփոխումների առումով եւ նույնպես առերեսվում է մի շարք խնդիրների: «Անցած ամիս, օրինակ, մեր խորհրդարանն ամենաբարձր մակարդակի 6 դատավոր պաշտոնից ազատեց, քանի որ կասկած կար, որ նրանք կոռուպցիոն գործողությունների մեջ են ներգրավված: Կարծում եմ, որ այս խնդիրները գլոբալ տարածում ունեն: Իհարկե, յուրօրինակ չէ ձեր դեպքը, մենք հուսով ենք, որ մեր փորձը արժեքավոր կլինի նաեւ ձեզ համար: Արդարադատության համակարգն արդեն իսկ օրենքներ է ներկայացրել Լիտվայում՝ դատաիրավական համակարգի կոնսոլիդացման համար: Վերջին տարիների ընթացքում դատարանների նկատմամբ հավատը նշանակալիորեն ավելացել է հանրության շրջանում: Հուսով ենք, որ յուրաքանչյուր երկիր՝ ներառյալ Հայաստանը, կկարողանա նման վստահություն ձեռք բերել»,- ասել է Վիկտորաս Պրանցկետիսը:
Լիտվացի խորհրդարանականներին ողջունել են Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Լիտվացի խորհրդարանականներն իրենց հերթին սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել, ողջունել Հայաստանում ընթացող բարեփոխումները եւ հաջողություն մաղթել՝ ժողովրդավարության հաստատման ու բարեփոխումների ճանապարհին:
Լիտվայի խորհրդարանի ղեկավար Վիկտորաս Պրանցկետիսը գրառում է կատարել Ազգային ժողովի գրքում եւ բարեկամության ծառ տնկել ՀՀ Ազգային ժողովի այգում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ