Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Սոցիալական խոստումները համարժեք չեն նաև 2020 թվականի բյուջեին 10/02/2019   22:14  |  Մեկնաբանություն

Գործող կառավարության հնգամյա ծրագրում առավել խնամքով են ձևակերպված սոցիալական պաշտպանության խնդիրների լուծման նպատակադրումները՝ գործազրկության և աղքատության էական կրճատում, նպաստների, կենսաթոշակների ու աշխատավարձերի առաջանցիկ բարձրացում, զբաղվածության և ժողովրդագրական խնդիրների լուծում և այլն: Այս մասին խոսել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը: 

Իսկ փաստացի ի՞նչ է ծրագրավորված 2020 թվականի պետական բյուջեի նախագծով:    

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվելու է  492,5 միլիարդ, աճը 2019 թվականի նկատմամբ կկազմի 48 միլիարդ կամ շուրջ 10 տոկոս: Ավելացող՝ 48 միլիարդ դրամի շուրջ 23 տոկոսը լրացուցիչ ուղղվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ֆինանսավորմանը: 2020 թվականին այս համակարգի ֆինանսավորման համար պետական բյուջեից կհատկացվի 70 միլիարդ դրամ, որի աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 13,2 միլիարդ դրամ: Ընդ որում, խնդրահարույց այս ծախսերը նախորդ տարվա համեմատ շուրջ 27 տոկոսով էլ աճել են 2019 թվականին, դրանք հետագայում ևս ունենալու են կայուն աճի միտում: Այս համակարգի, որին դեմ էր նաև ներկայումս իշխող քաղաքական ուժը, չեղարկման դեպքում հնարավոր կլիներ այդ միջոցներն ուղղել կենսաթոշակների ընդհանուր բարձրացմանը, զբաղվածության պետական աջակցության, կայուն աշխատատեղ ստեղծող զարգացման և սոցիալական ներառական զարգացման այլ ծրագրերին:

Իսկ փաստն այն է, որ աշխատանքային կենսաթոշակի չափը չի բարձրանալու՝ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված է անփոփոխ թողնել կենսաթոշակի հիմնական չափը (14000 դրամ), ինչպես նաև մասնագիտական ստաժի 1 տարվա արժեքը:

Զբաղվածության պետական աջակցության ծրագրերին ուղղվող միջոցները 2020 թվականին կկազմեն 1,825 միլիարդ դրամ: Դրական է, որ գոնե հաջորդ տարի կունենանք աճ՝ շուրջ 9 տոկոս:

Սակայն այս աճը բացարձակ համարժեք չէ գործող կառավարության հնգամյա ծրագրում դրված՝ զբաղվածության խթանման նպատակադրումներին: Մյուս կողմից, մտահոգիչ է, որ 2019 թվականից սկսած էապես՝ շուրջ կիսով չափ, նվազեցվել են այս ծրագրերի հիմնական արդյունքային թիրախները՝ կայուն զբաղվածության ապահովման ցուցանիշները: Այսպիսով, գործնականում խնդրահարույց է դառնում զբաղվածության պետական ծրագրերի իրականացումը՝ թե՛ արդյունավետության, թե՛ հասցեականության, թե՛ հնարավոր տարբեր այլ ռիսկերի տեսանկյունից: Այս կարևոր պայմանների անտեսմամբ են պատասխանատուները հեշտացնում ծրագրերի իրականացման մեխանիզմները: Փորձում են ամեն գնով ապահովել կատարողական արդյունքներ: Պարզ է, որ զբաղվածության ծրագրերի ինքնանպատակ իրականացումն արդեն իսկ լուրջ խնդիր է: Բայց փաստ է նաև, որ 2018 թվականից սկսած այս ծրագրերի կատարողականն աննախադեպ անկում է գրանցել: 2018 թվականի ամփոփ արդյունքներով նշված կատարողականը կազմել է ընդամենը 25 տոկոս:

Ընտանեկան և սոցիալական նպաստների չափերը, շահառու ընտանիքների թիվը ևս նախատեսված է թողնել անփոփոխ՝ 37,7 միլիարդ դրամ, 100 հազար ընտանիք, 31442 դրամ նպաստի ամսական միջին չափ, որը գրեթե կրկնակի ցածր է նույնիսկ մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի ընթացիկ արժեքից:

Ինքնին դրական է, որ մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի ամսական չափը 18000 դրամից դառնալու է 25500 դրամ: Առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափ բարձրանալու է և դառնալու է 300 հազար դրամ: Սակայն ակնհայտ է, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով պետական հնարավոր աջակցության բոլոր ձևերում պետք է առաջնային թիրախավորվեն երրորդ և հաջորդ երեխաների ծնունդները: Իսկ 2018 թվականի կեսից բարձրացվեց երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը: 2020 թվականի կեսից նախատեսում են բարձրացնել առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափերը: Միևնույն ժամանակ, երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստների չափերի բարձրացում այդպես էլ չի նախատեսվում: Հատկանշական է նաև, որ ծննդյան միանվագ նպաստը չի կարող հանդիսանալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման առաջնային ու արդյունավետ գործիք: Այս պնդումը բխում է նաև միջազգային դրական փորձից:

Եվ վերջում, ցավոք նորից պետք է արձանագրենք՝ 2020 թվականի պետական բյուջեով ևս նախատեսված չի բազմազավակ ընտանիքներին աջակցության պետական ծրագիր, որը կառավարության պարտավորությունն է սոցիալական պաշտպանության ոլորտում և ամրագրված է մեր երկրի Սահմանադրությամբ:

Որպես ամփոփում. հանրության սպասումները փաստացի չեն արդարանում, սակայն հույսը՝ միշտ կա:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

00:02 28/09/2019  |  ԱնցուդարձՄտքի խաղեր. ինչպե՞ս է բնությունը ստիպել մեզ մոռանալ երազները
21:23 19/09/2019  |  ԱռողջությունՔիչ քանակությամբ ալկոհոլը օգնում է շաքարախտին. չինացի գիտնականների խորհուրդները
20:13 31/08/2019  |  Հետաքրքիր է իմանալՈչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
23:43 30/08/2019  |  ՎերլուծություններԳեյ չեն ծնվում. գենետիկան որոշում է սեռական կողմնորոշումը միայն 25% -ով
22:27 21/08/2019  |  ԱռողջությունԽոզերիի սրտերը երեք տարուց կսկսեն փոխպատվաստել մարդկանց
20:34 16/08/2019  |  ԱռողջությունՀայտնաբերվել է ուղեղի ծերացումը կանգնեցնող միջոցը
20:52 15/08/2019  |  Հետաքրքիր է իմանալԳիտնականները հայտնաբերել են ապագա երեխայի սեռը որոշելու նոր եղանակ
21:59 24/07/2019  |  ԱռողջությունԲժիշկները նշել են քաղցկեղի եւս երկու պատճառ
23:37 23/07/2019  |  Հետաքրքիր է իմանալԳիտնականներ. նույնիսկ մեկ բաժակ հյութը կարող է հանգեցնել օնկոլոգիական հիվանդությունների
21:28 18/07/2019  |  ԱռողջությունԳազավորված ըմպելիքներից առավել վտանգավոր. բժիշկները հայտնել են ատամների համար վնասակար ըմպելիքի մասին

Արխիվ

[]