ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միգրացիայի ամենացայտուն օրինակը՝ Սուրբ ընտանիքի մեկնումն էր Բեթղեհեմից Եգիպտոս 10/02/2019 14:57 | Հարցազրույց
Նախօրեին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում տեղի ունեցավ Գագիկ Եգանյանի հեղինակած՝ «Միգրացիոն գործընթացների կառավարման հիմունքները» աշխատությունը, որը լինելով տվյալ ոլորտին վերաբերող առաջին ուսումնական դասընթացի ձեռնարկը, դասագիրք է ոչ միայն սոցիոլոգիայի, ժուռնալիստիկայի, տնտեսագիտության, իրավաբանական ֆակուլտետների մագիստրատուրական այլ ծրագրով սովորողների համար, այլև կարող է օգտակար լինել միգրացիոն թեմաներով զբաղվող հետազոտողների, փորձագետների, քաղհասարակության ինստիտուտների, պետական համակարգի աշխատակիցների, ի վերջո, նաև՝ հանրության համար:
Ծրագիրն իրականացվել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի /ICMPD/ կողմից ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Աջակցություն Հայաստանին»,, միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում «MIBMA» ծրագրի շրջանակում:
Մեր զրույցը ՀՀ Միգրացիոն պետական ծառայության բազմամյա /1999-2018/ ղեկավար, տնտեսագիտության թեկնածու Գագիկ Եգանյանի հետ՝ անդրադարձ է Հայաստանում միգրացիոն գործընթացների կառավարմանն ու կարգավորմանը:
-Պարոն Եգանյան, «Միգրացիոն գործընթացների կառավարման հիմունքները» մենագրությամբ, ըստ էության, առաջին անգամ անկախ Հայաստանի ստեղծումից ի վեր առանձնաբար, որպես ուսումնական դասընթացի ծրագիր ներկայացվում է միգրացիոն ոլորտի հիմնախնդիրները: Արդյո՞ք այն տալիս է բնագավառին վերաբերող բոլոր այն հարցերի պատասխանները, որ մշտապես հետաքրքրել է հանրությանը:
-Միգրացիան, ընդհանրապես, որպես համընդհանուր երևույթ, մարդկության ծննդի հետ մեկտեղ է ի հայտ եկել: Նախնադարյան հասարակարգում երբ ցեղախմբերով ու տոհմերով էին ապրում՝ նրանք էլ էին տեղից տեղ տեղափոխվում՝ կապված ավելի բերրի հողեր կամ որսով ավելի հարուստ միջավայր գտնելու հետ: Չմոռանանք, որ մարդիկ երբեմն նաև հարկադրված էին տեղափոխվում պայմանավորված՝ տարբեր հալածանքներով: Այս առումով ամենացայտուն օրինակը, հավանաբար, սուրբ ընտանիքի մեկնումն է Բեթղեհեմից դեպի Եգիպտոս, երբ մանուկ Հիսուսի ծնունդով պայմանավորված և Հերովդեսի ճնշումներից ազատվելու համար Հովսեփը՝ Հիսուսի հայրը հարկադրված էր մեկնել: Այսինքն, միգրացիոն գործընթացները որպես մարդու կենցաղավարության ձևերից մեկը, անբաժանելի է մարդկությունից:
-Մշտապես նկատել եմ՝ մարդիկ միգրացիան և արտագաղթը նույնացնում են՝ այդպիսով միգրացիա երևույթը ներկայացնելով բացասական երանգով: Ինչո՞վ եք դա բացատրում:
-Ճիշտ եք նկատել՝ մարդկանց մոտ այդ ընկալումը կա՝ առաջին հերթին միգրացիա ասելով բացասական շեշտադրում են ուզում անել՝ ընդհուպ նույնիսկ միգրացիայի դեմ պայքարելու մասին հայտարարություններ անել և այլն: Սակայն, երբ ընտանիքի մի անդամը մյուսին է միանում, կամ՝ գնում են ուսանելու, աշխատելու և այլն, բացասական չպետք է ընկալվի, ավելին, եթե մեկն ամուսնանում է և տեղաշարժվելու խնդիր է առաջացել արդեն, մի՞թե սրա դեմ պայքարելու հարկ կա:
Իսկ ինչ վերաբերվում է միգրացիա-արտագաղթ երևույթների նույնացմանը, ապա դա պայմանավորված է նրանով, որ միգրացիոն գործընթացները մեր իրականության մեջ 90-ականներից է դրսևորվել և դրսևորվել է արտագաղթի տեսքով: Այն մենք կոչում ենք 1992-94 թթ. զանգվածային արտահոսքի տարիներ, երբ 600 հազարի հասավ արտագաղթը, այսինքն, մենք տարին 200 հազար ազգաբնակչություն կորցրինք, ըստ էության, ունենալով զանգվածային արտագաղթ: Հիմա առավելագույնը տարեկան 15-20 տոկոս է: Փաստորեն, այս՝ զանգվածային արտագաղթի պատճառով էլ միգրացիան որպես արտագաղթ կարծրատիպով է շարունակել գործել: Մինչդեռ, միգրացիոն երևույթներ կան, որ դրական լիցքեր են պարունակում, օրինակ՝ լավ կազմակերպված աշխատանքային միգրացիան, որի արդյունքում մարդիկ կարողանում են գումարներ փոխանցել ՀՀ-ում գտնվող իրենց ընտանիքներին, որի շնորհիվ իրենք նաև գիտելիքներ, փորձ են ձեռքբերում, մշակութային բազմազանությունը դրական դեր է կատարում նրանց կյանքում և այլն, որոնք յուրացնելով իրենց հետ բերում են Հայաստան:
-Ծրագրի անհրաժեշտությանն անդրադառնալիս, շատերը կարևորեցին լրագրողների իրազեկվածությունը՝ խնդրո առարկա թեմաների վերաբերյալ հրապարակումներ և տեղեկատվություն պատրաստելիս, սակայն, այս համատեքստում կուզեի հիշեցնել մեր օրերին վերաբերող երկու դրվագ, երբ ոչ միայն լրագրողներն էին հստակ մասնագիտական տեղեկատվության պակաս զգում, այլև՝ իրավագետ-իրավաբանները, ընդհուպ՝ իրավապահ տարբեր գերատեսչություններ նույն հարցի շուրջ տարբեր մեկնաբանություններ էին տալիս: Ես նկատի ունեմ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ ՌԴ իշխանություններին քաղաքական ապաստանի հայցով դիմելու և ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինի՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար՝ ՀՀ-ին դիմելու դրվագները: Մինչդեռ, այդ առումով հստակ օրենսդրություն կա, որ չէր ներկայացվում և պարզորոշ էր համապատասխան գիտելիքի պակասը:
-Շատ տեղին հարց եք տալիս, Այս համատեքստում, ցավոք, հասարակության ինտելեկտւալ հատվածի իրազեկումը ցածր է և դուք հիմա դրա օրինակներն եք բերում, ուր շատ դեպքերում հարցը դիտարկում են միջպետական հարաբերությունների տիրույթում, բայց դա այդպես չի: Յուրաքանչյուր ոք ունի ապաստան հայցելու իրավունք, ինչը մարդու իրավունքների տեսանկյունից անօտարելի, անքակտելի երևույթ է: Ի դեպ, ինչ ասել է՝ ապաստան. շատերն այդ բառն օգտագործում են, բայց ճշգրիտ իմաստը չեն ընկալում, այն նույնացնում են ֆիզիակական ապաստանի, շենքային միավորի հետ: Ամեն մարդ ապաստան հայցելով կարծես թե պաշտպանություն է խնդրում: Ինչի՞ց է պաշտպանվում՝ իր հարևանների հարձակումների՞ց, սեփական բիզնեսի պաշտպանության մասի՞ն է հոգում, թե՞ նաև առանձնահատուկ դեպքեր կան, որտեղ պետք է իրոք պաշտպանվեն տվյալ անձինք և պետությունները դրա հետ կապված պարտավորություններ պիտի վերցնեն:
Այո, կա, և այդ դեպքերը, ձեր նշած դեպքերն, օրինակ, շարադրված են միջազգային կոնվենցիաներում, ձեր նշած դեպքի համար գոյություն ունի 1951 թվականի փախստականների միջազգային կոնվենցիան, որի անդամ են 180 և ավելի երկրներ , այդ թվում նաև՝Հայաստանը, և որտեղ սահմանված է, թե որ դեպքերն են համարվում հալածանքներ ու հետապնդումներ: Ասեմ, որ տնտեսական դրդապատճառները դրանց մեջ չեն մտնում, բայց քաղաքական համոզմունքներ, ռասսայական, քաղաքացիության, սոցիալական հարցերը ներառված են: Շատերը չիմանալով այս ամենի մասին զգացական, զգացմունքային ոլորտի կարծիքներ ու գնահատականներ են տալիս:
Հինգ բաժիններից բաղկացած մենագրության չորրորդ բաժինը միգրացիայի և ապաստանի օրենսդրությանն է վերաբերվում: Այստեղ խոսվում է այսպես ասած հանձնվողների, ապաստան հայցողների հանդեպ պետությունների պարտավորությունների մասին: Ուրիշ բազմաթիվ հարցեր էլ կան, մասնավորաբար, գրքում փորձել ենք շարադրել պետական այն գործառույթները, որոնք տեղաշարժի մեջ գտնվող քաղաքացու կամ օտարերկրացու հանդեպ ունի պետությունը և ըստ այդմ՝ ինչ պարտականություն պիտի իրականացնի: Փորձել ենք շարադրել պետության պարտավորությունները՝ միգրանտների տարբեր կատեգորիաների, նրանց խնդիրների կարգավորման համատեքստում: Դա վերաբերում է օտարերկրացիների՝ քո երկիր մուտք գործելուց հետո կացության կարգավիճակի շնորհմանը: Օտարերկրացիների, որոնք պիտի երկարաժամկետ կամ մշտական բնակություն հաստատեն և դրանով պայմանավորված հասարակության լիարժեք անդամներ լինեն: Ասենք, ի՞նչ պարտավորություն պիտի երկիրն իրենց հանդեպ ունենա՝ լեզվի ուսուցում, մշակութային ինտեգրացիա և այլ խնդիրներ կան, որոնք փորձել ենք ներկայացնել նաև այն պարագաների համար, երբ ՀՀ քաղաքացիներ են դրսում գտնվում: Իսկ այդ խնդիրները շատ են, բայց պետությունը բացարձակ միջամտության հնարավորություն չունի դրանց լուծմանը: Այստեղ ամենակարևորն այն է, որ քաղաքացին երկրից մեկնելիս և այլ երկրում հայտնվելիս՝ օրինական կարգավիճակում գտնվի: Սա կարմիր թելի նման և դասագրքում է նշված և միգրացիայի հետ առնչություն ունեցող ցանկացած պարագայում:
-Ընդհանրապես, այսօր միգրացիոն գործընթացները վերլուծելիս, ինչպիսի՞ վիճակագրության ենք բախվում և այս բնագծում արդյո՞ք կան դրական շարժեր:
-Սահմանահատումների վիճակագրությունը կարծես թե արձանագրում է, որ այսօր ավելի շատ ուղևոր Հայաստան է գալիս, ինչը դրական է: Մենք անցյալ տարի ունեցանք շուրջ 15 հազար այցելու, ինչը լավ ցուցանիշ է և զիջում է միայն 2006 թվականին, երբ է ավելի մեծ թիվ էր գրանցվել՝ 21 հազար այցելու:
Ինչ խոսք, սա դրական երևույթ է, բայց որպեսզի տեսնենք՝ դրանք միայն կարճաժամկետ ուղևորներն են , թե՝ ոչ, կամ՝ մեկնող միգրանտները քչացել և եկող միգրանտներն են շատացել, պիտի լուրջ հետազոտություն կատարված լինի, քանի որ սահմանային էլեկտրոնային համակարգը սրա պատասխանը չի կարող տալ: Այդօրինակ հետազոտություն այս տարի իրականացվել է՝բնագավառի ճանաչված մասնագետի՝ Ռուբեն Եգանյանի կողմից Հայ-ռուսական սլավոնական համալսարանում, որն առաջիկայում Ռ. Եգանյանը կհրապարակի: Նկատեմ, որ դեռ 2014-2016 թթ.կառավարությունն այս առումով գումարներ էր հատկացնում, սակայն 2017-2018 -ին չի հատկացվել: Բարեբախտաբար, կարողացանք ֆինանսավորող կազմակերպություն գտնել՝ հանձինս ԵՄ MIMBA / ՄԻՄԲԱ/ ծրագրի. իրենք պատրաստակամություն հայտնեցին ֆինանսավորել և արդյունքները հույս ունեմ, արդեն տարեվերջին կհրապարակվի: Նման հետազոտությունները ցանկալի է՝ մշտական բնույթ ունենան, որ հասկանանք՝ իրողություններն ինչպիսին են, հատկապես, երբ խոսում ենք ներգաղթի, ժողովրդագրական իրավիճակի բարելավման, 5 մլն ազգաբնակչություն ունենալու մասին: Պարզից էլ պարզ է՝ միայն բնական վերարտադրողականությամբ չի կարելի սրան հասնել, այստեղ անշուշտ, ներգաղթը խրախուսելու, արտագաղթը կրճատելու մասին պիտի մտածենք, իսկ այդ համատեքստում նախ՝ պիտի մատդ զարկերակի վրա պահես, այսինքն, զգաս փոփոխությունները ներգաղթ-արտագաղթ հարաբերություններում, ինչը միայն կարելի է ուսումնասիրությունների ճանապարհով իրականացնել: Իսկ սա միայն արտաքին ֆինանսական միջոցների հաշվին իրականացնելը նպատակահարմար չէ, մանավանդ, որ, այն առաջնահերթություններից մեկն է ազգային ծրագրերի համատեքստում: Եթե բյուջեում համապատասխան գումարներ նախատեսվեն, այդ պարագայում այլ աղբյուրներից գումարներ ներգրավելու հարցն էլ ավելի դյուրին կլինի: Ի հավելումն, ազգային հետազոտություններն ավելի ներկայացուցչական են լինում:
-Շնորհանդեսի ժամանակ նշեցիք այս գրքից ծնվելիք ձագուկների մասին՝ ոլորտային, նեղ մասնագիտացմամբ՝ ժուռնալիստիկա, տնտեսագիտություն և իրավաբանություն: Ե՞րբ սպասենք նորության:
-Ձագուկների հիմնական մասն արդեն կա, միգրացիայի ոլորտի ապագա մասնագետների ուսուցանման տեսանկյունից տարբեր ֆակուլտետների մագիստրանտների համար այն հետաքրքրություն է ներկայացնում: Եվ որպես սոցիալական երևույթ մի կողմից տնտեսագիտական անդրադարձներ է պարունակում, մյուս կողմից՝ ժուռնալիստիկայի լուսաբանման տեսանկյունից ճշգրիտ մեսիջներ կտա հանրությանը տեղեկացնելու առումով, ի վերջո, միգրացիան իրավական փաստաթղթերի միջոցով կառավարելու համատեքստում այն իրավաբանական ֆակուլտետի ուսումնասիրման առարկա է: Այս բոլորն ի նկատի ունենալով նախաձեռնել ենք ԵՊՀ 3 ֆակուլտետների համար իրենց հատկանշական ուսումնական ծրագրերի մշակումը՝ հիմք ընդունելով այս գիրքը, այստեղ բերված ընդհանուր տեղեկությունները, որոնք ընդհանուր են և ելնելով տվյալ մասնագիտական առանձնահատկություններից կլրացվեն:
-Այսօր մեզ համար ամենակարևոր, թիվ մեկ խնդիրն ազգային անվտանգությանն է վերաբերվում: Ի՞նչպիսի հարթության վրա են, Ձեր գնահատմամբ, միգրացիոն գործընթացները և անվտանգային խնդիրները, և որքանո՞վ են ընդգծված այդ կապերը:
-Այդ կապերը Հայաստանի Հանրապետության պարագայում ուղղակի անմիջական են և առավել ընդգծված: Բավական է միայն անդրադառնալ միգրացիոն տնտեսական հետևանքների համատեքստում՝ազգային անվտանգության հարցերին, որով զգալիորեն պայմանավորված է ազգի բարեկեցությունը. տեսեք՝ մի կողմից միգրանտներին ուղարկվող տրանսֆերտներն են, որ որոշ տարիների հասել են մեր ՀՆԱ 20 տոկոսին , մյուս կողմից՝ ունենք միգրանտներ, որ իրենց բարձր որակավորմամբ արտագաղթելիս՝ որոշակի ֆինանսական ռեսուրսներ են տանում, ինչը բացասական գործոն է: Բայց տնտեսական մասից զատ մենք իրականության մասնիկ ենք, մեր երկիր մտնող ներգաղթյալների հոսքին ևս պիտի նայել՝ այդ հոսքը որ գալիս է ՝ ինչ բացասական կամ դրական լիցքեր է իր մեջ պարունակում , ո՞նց են դրանք արտահայտվում և այլն…Ասենք, Հայաստան եկող հնդիկների հոսքը դիտարկելիս մի բան է, որ պարզվի՝ աշխատաշուկայում լուրջ մրցակիցնե՞ր են մեր տեղացի մասնագետներին, կամ ՝ անշարժ գույքի շուկայի տատանումները նրանց պատճառո՞վ է արդյոք… էս բոլորն ուսումնասիրման կարիք ունի, բայց առաջին տպավորությամբ մեծ խնդիրներ չկան, աշխատաշուկային նայելիս էլ՝ նրանք շատ ցածր վարձատրվող գործերն են անում, որ մեր քաղաքացիները չեն ցանկանում կատարել: Այս առումով կարգավորումները պիտի հստակ լինեն, այն է՝ օտարերկրացի քաղաքացին աշխատաշուկայում կարող է տեղ զբաղեցնել այն բնագծերում, որտեղ մեր քաղաքացին չի աշխատի:
Ի վերջո, մենք այսօր ժողովրդագրական լուրջ խնդիր ունենք, որի ազդեցությունը մեր բանակի վրա եթե ոչ այսօր, ապա վաղը շատ զգալի է լինելու և այս առումով նույնպես նպատակային քաղաքականություն իրականացնելու խնդիր կա:
Հեղինակ՝ Ա.Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ