ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայության ազգային և պետականամետ ուժերի համախմբումը՝ հրամայական 10/02/2019 21:41 | Վերլուծություններ
Այն, որ Երեւանում Եվրասիական համաժողովին մասնակցելու եկած նախկին ԱՊՀ տարածքի երկրների ղեկավարները ԵԱՏՄ մաս կազմող գործընկերային փոխշփումներից անդին հնարավորություն ունեցան նաև հանդիպել և քննարկումներ ունենալ Իրանի նախագահի և Սինգապուրի վարչապետի հետ, բնականաբար, ԵԱՏՄ շրջանակում փոխառնչակցությունների համատեքստում Հայաստանը՝ որպես տրանզիտ երկիր կարևորելու միտումն ուներ, ինչն, ըստ էության, բարձր մակարդակով իրականացվեց:
Ինչ խոսք, համաժողովի իրական ու շոշափելի, հայանպաստ արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը, քանի որ արտաքին, քաղաքավարական հարաբերությունները դեռևս փաստ չեն, որ միջնորդական առաքելություն իրականացնող Հայաստանն իր առաքելության համար շահած է դուրս գալու:
Ընդ որում, գիտե՞ք որն է առավել քան ուշագրավը: Այն, որ ԵԱՏՄ անդամ երկրներին համաժողովի հարթակում այդ հարթակից դուրս տնտեսական առավել հետաքրքրություն ներկայացնող պետություններին ի մի բերելու, յուրահատուկ համախմբողի դերում հայտնված Փաշինյանը /ի դեպ, ասում ենք հայտնված, քանի որ պարզվում է՝ Իրանի և Սինգապուրի ղեկավարների այցը Հայաստան՝ պայմանավորված էր ԵԱՏՄ ԲԽ նիստին մասնակցելու հանգամանքով, որն ըստ էության, վաղօրոք կազմակերպված էր ՌԴ նախագահի կողմից/ սեփական երկրում ճիշտ հակառակ դեր է ստանձնել՝ իր պաշտոնավարման վաղ շրջանից մինչ օրս ավելի ու ավելի խորացնելով ներքաղաքական կյանքում գոյություն ունեցող առճակատումները: Ավելին, բանը միայն արտախորհրդարանային կուսակցությունները և քաղաքական ուժերը չեն, որոնց մարգինալացումն ի սկզբանե Փաշինյանի նպատակն էր:
Բանը հասել է նրան, որ Հայաստան-Արցախ՝ հայկական երկու հանրապետությունների առանձին գոյության միտք բանին չհասկանալով կամ չքմեղանալով հընթացս անպատասխանատու, զգացական հայտարարություններ են արվում՝ երկրի անվտանգային հարցերը պատկան մարմինների հետ անգամ չքննարկելով և արդյունքում առիթ տալով, որ ներկայիս առաջին դեմքի զգացական դրսևորումները դառնան Արցախի հարցի բանակցային գործընթացների քննարկման թեմա:
Խորհրդարանային երկիր Հայաստանում այսօր երկրի վարչապետն անձամբ է ստանձնել հանրապետության կառավարման համակարգերի, տարիների ու տասնամյակների արդյունք որպես ստեղծված պետական ինստիտուտների փլուզման ու ոչնչացման գործառույթն իրականացնողի դերը: Արդ, որքանո՞վ է հնարավոր, որ երկրի ներքին կյանքում հասարակությանը սևերի և սպիտակների բաժանող, Հայաստանի երկրորդ նախագահին հանիրավի փակի տակ պահող, իսկ իրական թշնամիների առջև դարպասները կրնկի վրա բացած /Սորոսը՝ վկա/ և ներքին թշնամիներ որոնող ու բաժանարար գծերը շարունակաբար խորացնող, դատարանների ենթակայական վիճակին ձգտող և ի վերջո, մեծ հաշվով՝ իրեն ենթարկող, երկրի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը ոտնահարող և խամաճիկային ՍԴ դատավորներ ունենալուն լծված ղեկավարը կարողանա շահեկան վիճակ ապահովել երկրի համար՝ որքան էլ ճիգ գործադրի արտաքին աշխարհին ցույց տալ, թե տեսեք, որքան համախմբող եմ ես:
Ի սկզբանե անօրեն եղանակով իշխանության եկած և ապօրինությունների միջոցով օրինականություն հաստատելու նրա ցանկությունը ամենամեծ կեղծիքն է արդարության և օրինականության հասնելու ճանապարհին:
Ցախեսցինոբերյան այս ժամանակը, որն առանձնանում է ներսի ու նույնիսկ՝ օտարերկրյա գործիչների արդյունքները գրպանելու, որպես սեփականը ներկայացնելու մոտիվացիաներով, իր բնական վախճանն է ունենալու, անշուշտ, տա Աստված, որ Հայաստանն ու Արցախը, ազգովի այս անկառավարելի ու անհասկանալի ժամանակը կարողանանք անցնցում հաղթահարել: Իսկ սրա համար անհրաժեշտ պայմանը նախևառաջ հայության ազգային և պետականամետ ուժերի համախմբումն է ի շահ Հայաստանի և Արցախի, ի նպաստ հայության:
Հեղինակ՝ Անահիտ Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից