ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս վարչապետը վտանգ է հայկականության համար. Աղվան Վարդանյան 10/02/2019 21:12 | Հարցազրույց
«Փաստինֆո»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։
-Պարոն Վարդանյան, մեկ տարի առաջ այս օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին առաջնորդեց դեպի ԱԺ-ի շենք, խորհրդարանը շրջափակեց ՝ այն ցրելու պահանջով։ 2019-ի հոկտեմբերի 2-ին ի՞նչ կարող ենք արձանագրել։
-Արձանագրում ենք այն, ինչ արձանագրել էինք մեկ ու կես տարի առաջ, որովհետեւ հոկտեմբերի 1-2-ին տեղի ունեցածը իշխանության թավշյա բռնազավթման հերթական քայլն էր։ Վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի եւ դա կմնա հերթական անգամ սահմանադրական կարգի տապալման օրինակներից մեկը։ Այդ ժամանակ դեռ կար որոշակի հանրային բարձր էյֆորիա, այդ ժամանակ վարչապետը կարողացավ հավաքել 10-15 հազար մարդ խորհրդարանի բակում եւ ուղղակի ճնշում գործադրել խորհրդարանի վրա։ Ցավոք, պատգամավորները չդիմակայեցին այդ ճնշմանը, չկարողացան ազդեցությունից վեր կանգնել, եւ մենք ունեցանք հապճեպ իրականացված ԱԺ ընտրություններ եւ հիմա ունենք այն պատկերը, ինչ ունենք, այսինքն՝ մեկ մարդու Ազգային ժողով։Այսօրվա խորհրդարանական մեծամասնությունը, ցավոք մեկ մարդու կամակատարն է, խամաճիկը՝ պատրաստ իրականացնել նրա ցանկացած թելադրանք ։ Ամբողջ մեխանիզմը հետեւյալն է. Փաշինյանը ասում է՝ սա պիտի անեք եւ անկախ նրանից, թե մարդիկ ինչ են մտածում կամ երեկ ինչ են հայտարարել, իրենք անում են այսօրվա հանձնարարականները։ Նրանց մեջ էլ կան մտածող, գիտակցող մարդիկ, որ այս ամենը լավ տեղ չի տանելու, բայց այսօր այդ ազդեցությունը միանշանակ է։ Հոկտեմբերի 2-ին սահմանադրական կարգի հերթական տապալման հաջողված փորձն էր եւ ես կարծում եմ՝ տարբեր ժամանակներում այս կուտակումները այսօր արդեն հասցրել են մի վիճակի, երբ ի վերջո, այսօր արդեն այդ ռեսուրսը՝ հանրային էյֆորիան կամ վարչապետի ցանկացած հանձնարարություն հանրային մեծ ընկալում չունի։ Դժվարությամբ, բայց հանրությունը կամաց-կամաց գիտակցում է իր արածի վտանգավորությունը։
-Այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ, Ձեր գնահատմամբ, սահմանադրական կարգի տապալման օրինակ էր, ուշագրավ է, որ այդ նույն մեղադրանքով քրեական գործն է այսօր ներքաղաքական զարգացումների առանցքը։
-Այսօրվա իշխանությունը եւ իշխանության կողքին կանգնած ուժերը հիմնականում մարգինալ ուժեր են, որովհետեւ այսօր Փաշինյանի կողքին մնացել է ՀԱԿ-ը՝ իր վաղուց անցյալ ժամանակի դեմքերով, եւ վրեժխնդրությամբ վերականգնվելու ձգտումով, մնացել են ահաբեկչական կազմակերպության անդամները, որոնք պետության դեմ ահաբեկչություն են իրականացրել եւ այսօր պաշտպանում են Փաշինյանին եւ փորձում են նրան մղել դեպի արտաքին քաղաքականության կողմնորոշման փոփոխություն, փորձում են ուժային կառույցների վրա ճնշում գործադրել եւ հաջողում են, Փաշինյանը, փաստորեն, համագործակցում է նրանց հետ։ Մնացել են նրա կողքին Հայաստանի եւ հայկականության հետ առնչություն չունեցող մի շարք կազմակերպություններ եւ անհատներ եւ մնացել է մարդկանց մի շերտ՝ ֆեյքային կամ ոչ ֆեյքային, որոնց թիվը աստիճանաբար նվազում է, որոնք ուղղակի զոմբիացված վիճակում են եւ ցանկացած քայլ ողջունում են, բայց հասարակության շատ ավելի լայն շրրջանակ այսօր գիտակցում է մեր պետականության վիճակը եւ վտանգավորությունը։ Ուղղակի պետք է կազմակերպել այս հատվածը, այդ հատվածը առաջնորդել դեպի իրական պետական օրակարգերի ձեւավորում եւ դիմադրության խնդիր։Վստահ եմ՝ եթե իշխանությունը փորձի հոկտեմբերի 2-ի նման մի ակցիա անել, ապա հանրային աջակցությունը կլինի շատ ավելի փոքր։ Հիշում եք՝ դատարանները արգելափակելու որոշմանը որքան մարդ մասնակցեց։ Դա եւս սահմանադրական կարգի տապալման հերթական փորձ էր։ Աբսուրդ է չէ՞, այսօր մարդկանց մեղադրում են դատական իշխանության վրա ճնշում բանեցնելու կամ արդարադատությանը խոչընդոտելու համար, երբ այդ ակցիան արդարադատությանը խոչընդոտելու ամենամեծ, աներեւակայելի քայլ էր։ Այդ օրը, որքան հիշում եմ, ՀՀ դատարաններում մոտ 560 գործ պետք է լսվեր։ Ուրիշ ի՞նչ պետք է լիներ, որ արդարադատության իրականացմանը չխոչընդոտվեր։ Այս երկակի ստանդարտները՝ ինձ կարելի է, ձեզ՝ չի կարելի, այս իշխանությունների ձեռագիրն է, եւ վաղուց ժամանակն է, որ մենք հասկանանք՝ հուշելով, համոզելով, որեւէ բան հնարավոր չէ։ Այս մարդու բնույթն այդպիսին է՝ նախահարձակ լինել։ Նա որեւէ ռացիոնալ քայլերի անընդունակ է եւ փորձելու է ցանկացած գնով իր իշխանությունը երկարաձգել։ Սա է մեր իրականությունը։
-Դուք տեսնո՞ւմ եք այն ուժերին, որոնք կարող են հասարակությանը ոտքի հանել։
- Ուղղակի այլընտրանք չկա, մենք տեսնում ենք, որ նորանոր ուժեր, խմբավորումներ, անհատներ արդեն իսկ տեսնում են այս ընթացքի վտանգավորությունը, պարզապես դժվար է համատեղ միասնական օրակարգ ձեւավորվում, որովհետեւ, գիտեք մեր հանրությունը եւ մեր ուժերի մտածողությունը հաճախ այնպիսին է, որ համարձակ ոտքի կանգնելու եւ ոչ ասելու առանձին-առանձին ցանկությունը հաճախ պակասում է, թեեւ այդպիսիք էլ այսօր շատ կան։ հիշենք, թեկուզ Արցախի հերոս Բալասանյանի դիրքորոշումը, բայց յուրաքանչյուր խումբ, յուրաքանչյուր ուժ մտածում է՝ հանկարծ իրենք թիրախ չդառնան, պայմանական ասած ընդդիմության դաշտում իր շահերը կամ նպատակները չվնասվեն։ Այսուհանդերձ, տեղեկացված եւ մասնակից լինելով, ես տեսնում եմ, որ այդ օրակարգը ձեւավորվում է եւ վաղ , թե ուշ, վստահ եմ՝ շատ կարճ ժամանակահատվածում լինելու է կոնկրետ խնդիրների շուրջ համախմբում, որտեղ թիմ մեկ խնդիրը, իմ գնահատմամբ՝ համախմբվել եւ այս վարչապետին հեռացնել գործադիրի ղեկավարի պաշտոնից, այլապես մենք կունենանք շատ վատ ընթացք հայկականության ու պետականության առումներով։ Միայն այդ պարագայում հնարավոր կլինի կոնկրետ օրակարգ ձեւավորել, կարող, աշխատելու ունակ, ոչ թե՝ ինտրիգներ ստեղծող թիմ ձեւավորել, որը որոշակի ժամանակահատվածում երկիրը կբալանսավորի, կբերի կայուն վիճակի եւ հիմքեր կստեղծի զարգացման համար։
-Դեռ 1.5 տարի առաջ դուք, ըստ էության հայտարարեցիք, որ Փաշինյանի հետ չեք կարող ճանապարհ անցնել։ Ձեր մտահոգություններն ավելացել են։
-Այն ժամանակ իմ գնահատականը , կարծիքը վտանգների կանխազգում էր, բայց այն, ինչ կատարվել է այս մեկ ու կես տարվա ընթացքում, իմ կանխատեսումները գերազանցել է։ Դժվար է մտածել, որ համախմբելու փոխարեն մարդը կարող է գնալ հասարակությունն այսպես պառակտելու մթնոլորտ ստեղծելուն եւ այն համախմբումը, որը կար եւ կարող էր փոփոխություններ բերել, զարգացման հիմք դարձնել, ուղղակի գնաց բոլորովին այլ ուղղությամբ։ Հիմա ես համոզվել եմ, որ սա մարդու բնույթն է, մարդու տեսակն է, ինքը միայն ջնջելու, քանդելու կարողություն ունի միայն, կառուցելու, համախմբելու, միասնաբար պատկերացում կազմելու երկրի ապագայի վերաբերյալ, այդ բանը նրան տրված չէ այդ անհատին ։ Այնպես, որ մենք այլ տարբերակ չունենք, քան համախմբվել եւ երկրում իրական , արմատական փոփոխությունների դու բացել։ Դա լինելու է, ես համոզված եմ։ Արդեն տեսնում եք՝ իշխանության ներսում եւս տարանջատումներ կան, արդեն մարդիկ, որոնք այն ժամանակ՝ ոգեւորության ալիքի վրա եկել էին եւ կարեւոր պաշտոններ էին զբաղեցնում, այս կարճ ժամանակահատվածում հասկացել են, որ այս թիմի հետ, այս մարդու հետ հնարավոր չէ կառուցողական աշխատանք տանել եւ արդեն բաժանում կան, հայտարարություններ կան։ Հիմա գործում են առանձին ուժեր, առանձին խմբեր՝ յուրաքանչյուրը իր գնահատականներով, բայց գալու է օրը, երբ նրանք միավորվելու են մեկ օրակարգի ներքո։ Սա մղելու է այդ մարդուն նոր ռեպրեսիաների, նոր ձերբակալություններ, բայց սա արդեն անվերադարձ ընթացք է՝ հանրությունը հասկանում է, որ սրանով երկիր չես կառավարի, երկիր կառավարելը բոլորովին այլ ունակություններ է ենթադրում։ Իսկ այն, ինչ կատարվում է 2-րդ նախագահի հետ, դա ուղղակի անձնական, քաղաքական հետապնդում է՝ վրեժխնդրություն, էլ չեմ խոսում աշխարհաքաղաքական նրբությունների մասին։ Պարզ է, որ նպատակը հանրության՝ էյֆորիայի մեջ չգտնվող հատվածին անընդհատ նոր ձերբակալություններով սնելն է, նոր գործ բացելը, փորձել անընդհատ քննարկելն ու լարվածությունը պահելն է։ Ակնհայտ է, որ արդար դատաքննության դեպքում Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ազատ կարձակվի, այլեւ հնարավոր չի լինի նրան որեւէ մեղադրանք ներկայացնել։ Այսօր Մարտի 1-ի իրական մեղավորները փորձում են իրենց վրայից մեղքը հեռացնել, իրենց խղճի վրա եղած արյունը մաքրել, փորձել այն ուղղել այլ ուղղությամբ, բայց գալու է ժամանակը եւ ամեն ինչ իր տեղն է ընկնելու։ Սա է խնդիրը, մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվել մարտի 1-ին, որովհետեւ այսօր Մարտի 1-ի էությունը հասկանալու ցանկություն չկա, հակառակը՝ միակողմանիորեն մեկ անձի վրա այդ մեղքը բարդելու ցանկություն կա։ ՍԴ-ի որոշումից հետո արդեն ակնհայտ է, որ Հայաստանում պարոն Քոչարյանը քաղբանտարկյալ է եւ այս գործընթացը անձնական նպատակներ է հետապնդում ու պետության հեռանկարի հետ առնչություն չունի։
-ՍԴ-ի շուրջ զարգացումները այս ամենի համատեքստո՞ւմ եք դիտարկում։
-Իհարկե, այդ անձը այլ նպատակ չունի, քան ամբողջ պետությունը ենթարկեցնել իրեն։ գործադիր իշխանությունը միայն ինքն է, թեեւ այնտեղ մարդիկ կան, որոնք կարող են այլ պայմաններում գործադիրի անդամ լինել, ԱԺ-ն ամբողջովին ենթարկեցրել է իրեն, այնտեղ էլ կան մարդիկ իմ նշած դատողության սահմաններում, հիմա փորձում է դատական համակարգը ամբողջովին ենթարկեցնել իրեն՝ «պետությունը ես եմ» տրամաբանությամբ։ Սահմանադրական դատարանը վերջին հանգրվանն է։ Պետությունը ինքը չէ, պետությունը շատ ավելի խորքային երեւույթ է եւ ես խորապես համոզված եմ եւ ուզում եմ հավատալ, որ ՍԴ անդամների մեծ մասն իր մեջ ուժ կգտնի եւ թույլ չի տա սահմանադրական կարգը հերթական անգամ ջախջախել եւ դարձնել մեկ անձի բացարձակ իշխանություն։ Մեկ անձի բացարձակ իշխանությունը դատապարտված է՝ լինի Նիկոլ Փաշինյանը, թե մեկ ուրիշը։ Շատերը ասում են, որ նա հանրության շրջանում աջակցություն ունի, բայց հատուկ շահեր ունեցող արտաքին խմբերին թողնենք մի կողմ, մեր հանրությունը իր մեջ խորքային արժեքներ ունի, որոնք վերարթնանալու եւ դրսեւորվելու մեծ հնարավորություն ունեն առաջիկայում։
-Վերջում Արցախից խոսենք, Դուք հիշատակեցիք Վիտալի Բալասանյանի ահազանգերը։ Հայաստանի շուրջ ստեղծված արտաքին քաղաքական ֆոնի ներքո, ի՞նչ ռիսկեր ու վտանգներ եք տեսնում։
-Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունը այս մեկ ու կես տարվա ընթացքում ռացիոնալ մոտեցում Արցախի հարցում չի դրսեւորել, այս ամբողջ ընթացքում մենք միայն կորուստներ ենք ունեցել։ Հայտարարությունները այնքան հակասական ու այնքան պրոբլեմներ ստեղծող են, որ բացառված չէ՝ նորից պատերազմի դուռ կարող է բացել։ Մենք պետք է հասկանանք, որ առանց Հայաստանի Հանրապետության չկա Արցախի Հանրապետություն եւ առանց Արցախի Հանրապետության, չկա Հայաստանի Հանրապետություն։ Արցախում դավադիրներ փնտրելը, ինչպես ասում է՝ Հայաստանը ես եմ, փորձել ասել՝ Արցախն էլ եմ ես, պիտի ցանկացած մեկը իմ տեսակետը պաշտպանի, դա չի անցնելու։ Արցախը Հայաստանի դարպասն է, Հայաստանի անվտանգության երաշխավորն է, ինչպես Արցախը՝ Հայաստանի։ Հենց այս խորքային, հայկականության արմատներին դիպչող խնդրում նրա ձախողումներն անպատասխան չեն մնալու։ Արցախը մեկ ամբողջություն է եւ ես տեսնում եմ, թե Արցախի ժողովրդի շրջանում ինչ վերաբերմունք կա այսօր։ Հայաստանում էլ այդ մտահոգությունը, դիմադրության օրախնդիրն աճում է եւ մենք առաջիկայում ունենալու ենք իսկապես կարող իշխանություն, որը բոլորովին այլ կերպ կմոտենա հայկականության ու հայկական պետականության անվտանգության խնդիրներին։ Իսկ արտաքին քաղաքականության մեջ, որքան էլ իշխանությունը փորձի հակառակը ներկայացնել, նույնիսկ երեկվա իրադարձություններն էլ նկատի առնելով, մենք որեւէ զարգացում ու առաջընթաց չունենք՝ ոչ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում, ոչ Իրանի հետ հարաբերություններում նոր օրակարգ ունենք, ոչ եվրոպական երկրների հետ, ոչ՝ ԱՄՆ-ի։ Ամեն տեղ անհստակ, ոչ ռազմավարական, ոչ ծրագրային մոտեցումներն են։ Տեսեք, թե ովքեր են զբաղվում Հայաստանի անվտանգության հայեցակարգի նոր ռազմավարության ձեւավորմամբ։ Այսօր չէ, վաղը սրա արձագանքները մենք ունենալու ենք։ Հայաստանի իշխանությունը այսօր պատրաստ չէ իր կարեւոր դերակատարությունը տարածաշրջանում իրականացնելու, իր քայլը ներքին պառակտումն է , ռեպրեսիաների շարունակությունն է, որը միայն թուլացնելու է մեր հավաքական դիմադրողականությունը արտաքին աշխարհում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից