ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լուսաղբյուր համայնքի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ յուրացման եղանակով շուրջ 16.3մլն դրամի չափով հափշտակություն կատարելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան 10/02/2019 17:59 | Քրեական խրոնիկոն
Ավարտվել է մատչելի գներով պարարտանյութերի, սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացում Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առաձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ հողօգտագործողներին աջակցելու պետական նշված ծրագրերի շրջանակներում 2012-2014թթ. ընթացքում Լուսաղբյուր համայնքին հատկացվել է ընդհանուր 9.8մլն դրամ արժողությամբ 61.350 կիլոգրամ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացու, իսկ 2015թ. ընթացքում՝ 10.8մլն դրամ արժողությամբ 90.100 կգ ազոտական պարարտանյութ: Սակայն համայնքի ղեկավար՝ ներկայումս հանգուցյալ Մ. Խ.-ն ստացած պարարտանյութի և ցորենի սերմացուի մի մասը բնակիչներին չէր հատկացրել, իսկ հատկացվածի դիմաց բնակիչների վճարած գումարների մի մասը չէր փոխանցել համապատասխան կազմակերպությունների առանձնացված հաշվեհամարին: Փոխարենը, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակվել էր առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 16.3մլն ՀՀ դրամ արժողությամբ պարարտանյութը և աշնանացան ցորենի սերմացուն, ինչպես նաև դրանց մի մասի դիմաց վճարված գումարը:
Մ. Խ.-ի մահվամբ պայմանավորված՝ հնարավոր չէր եղել քրեական հետապնդում հարուցել: Սակայն դատախազական արդյունավետ հսկողության ներքո ձեռնարկված մեծածավալ քննչական ու այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ համայնքապետի մահվանից հետո, Լուսաղբյուր համայնքի ղեկավար ընտրված Ա. Հ.-ն, տեղեկացված լինելով դեռևս 2015թ. ընթացքում պարարտանյութեր գնած կամ ստացած շահառուների ցուցակներում ձևական անձանց վերաբերյալ տեղեկություններ ներառված լինելու և նույն ցուցակներում ինչպես իր, այնպես էլ իր մերձավոր ազգականների՝ եղբայրների, հորեղբոր, մոր, կնոջ, եղբոր կնոջ ընդգրկված լինելու հանգամանքի մասին, առանձնապես խոշոր չափերի պարարտանյութի և աշնանացան ցորենի սերմացուի հափշտակության հանգամանքը թաքցնելու, իր և իր մերձավորների գույքային կամ նյութական այլ պատասխանատվությունից զերծ պահելու շահադիտական դրդումներից ելնելով, 2017թ. համայնքապետարանի 2 աշխատակիցների օժանդակությամբ կազմել է համայնքի ազոտական պարարտանյութ և աշնանացան ցորենի սերմացու ստացողների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ ցուցակներ: Դրանցում կեղծ տեղեկություններ է ներառել համայնքի բնակիչների կողմից պարարտանյութ և ցորենի սերմացու ստանալու, դրանց դիմաց վճարումներ չկատարելու, պարարտանյութի ու աշնանացան ցորենի սերմացուի գծով պարտքեր ունենալու, ինչպես նաև պարարտանյութի շահառու չհանդիսացող մտացածին անձանց կամ նախկին ցուցակում ընդգրկված շահառուների անվամբ հատկացված պարարտանյութի քանակի վերաբերյալ: Բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզպետարան, որի հիման վրա ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ներվել է Լուսաղբյուր համայնքին հատկացված 7.9մլն ՀՀ դրամ գումարի ազոտական պարարտանյութի և 8.4մլն ՀՀ դրամ գումարի աշնանացան ցորենի սերմացուի պարտավորությունները: Այդ կերպ խաբեության եղանակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։
Նկարագրված արարքները կատարելու համար Լուսաղբյուր համայնքի ղեկավար Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքապետարանի վերոնշյալ երկու աշխատակիցներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38,314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ