Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Այս վարչապետը վտանգ է հայկականության համար. Աղվան Վարդանյան 10/02/2019   21:12  |  Հարցազրույց

 «Փաստինֆո»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։

-Պարոն Վարդանյան, մեկ տարի առաջ այս օրը  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին առաջնորդեց դեպի ԱԺ-ի շենք, խորհրդարանը շրջափակեց ՝ այն ցրելու պահանջով։  2019-ի հոկտեմբերի 2-ին ի՞նչ կարող ենք արձանագրել։

-Արձանագրում ենք այն, ինչ արձանագրել էինք մեկ ու կես տարի առաջ, որովհետեւ հոկտեմբերի 1-2-ին տեղի ունեցածը իշխանության թավշյա բռնազավթման հերթական քայլն էր։ Վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը  կդնի եւ  դա կմնա հերթական անգամ սահմանադրական կարգի տապալման օրինակներից մեկը։ Այդ ժամանակ դեռ կար որոշակի հանրային բարձր էյֆորիա, այդ ժամանակ վարչապետը կարողացավ հավաքել 10-15 հազար մարդ խորհրդարանի բակում եւ ուղղակի ճնշում գործադրել խորհրդարանի վրա։ Ցավոք, պատգամավորները չդիմակայեցին  այդ ճնշմանը, չկարողացան ազդեցությունից վեր կանգնել, եւ մենք ունեցանք հապճեպ իրականացված ԱԺ ընտրություններ եւ  հիմա ունենք այն պատկերը, ինչ ունենք, այսինքն՝ մեկ մարդու Ազգային ժողով։Այսօրվա խորհրդարանական մեծամասնությունը, ցավոք մեկ մարդու կամակատարն է, խամաճիկը՝ պատրաստ իրականացնել նրա ցանկացած թելադրանք ։ Ամբողջ մեխանիզմը հետեւյալն է. Փաշինյանը ասում է՝ սա պիտի անեք եւ անկախ նրանից, թե մարդիկ ինչ են մտածում կամ երեկ ինչ են հայտարարել, իրենք անում են այսօրվա հանձնարարականները։ Նրանց մեջ էլ կան  մտածող, գիտակցող մարդիկ, որ այս ամենը լավ տեղ չի տանելու, բայց այսօր այդ ազդեցությունը միանշանակ է։ Հոկտեմբերի 2-ին  սահմանադրական կարգի հերթական  տապալման հաջողված փորձն էր եւ ես կարծում եմ՝ տարբեր ժամանակներում այս կուտակումները այսօր արդեն հասցրել են մի վիճակի, երբ ի վերջո, այսօր արդեն այդ ռեսուրսը՝ հանրային էյֆորիան կամ վարչապետի ցանկացած հանձնարարություն հանրային մեծ ընկալում չունի։  Դժվարությամբ, բայց հանրությունը կամաց-կամաց գիտակցում է իր արածի վտանգավորությունը։

-Այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ, Ձեր գնահատմամբ, սահմանադրական կարգի տապալման օրինակ էր, ուշագրավ է, որ այդ նույն մեղադրանքով քրեական գործն է այսօր ներքաղաքական  զարգացումների առանցքը։

-Այսօրվա իշխանությունը եւ իշխանության կողքին  կանգնած ուժերը հիմնականում մարգինալ ուժեր են, որովհետեւ այսօր  Փաշինյանի կողքին մնացել է ՀԱԿ-ը՝ իր վաղուց անցյալ ժամանակի դեմքերով, եւ վրեժխնդրությամբ վերականգնվելու ձգտումով, մնացել են  ահաբեկչական կազմակերպության անդամները, որոնք պետության դեմ ահաբեկչություն են իրականացրել եւ այսօր պաշտպանում են Փաշինյանին եւ  փորձում են նրան  մղել դեպի արտաքին քաղաքականության կողմնորոշման փոփոխություն, փորձում են  ուժային  կառույցների վրա ճնշում գործադրել եւ հաջողում են, Փաշինյանը, փաստորեն, համագործակցում է նրանց հետ։ Մնացել են նրա կողքին Հայաստանի եւ հայկականության հետ առնչություն չունեցող մի շարք կազմակերպություններ եւ անհատներ եւ  մնացել է մարդկանց մի  շերտ՝ ֆեյքային կամ ոչ ֆեյքային, որոնց թիվը աստիճանաբար նվազում է, որոնք ուղղակի զոմբիացված վիճակում են եւ ցանկացած  քայլ ողջունում են, բայց հասարակության շատ ավելի լայն շրրջանակ այսօր գիտակցում է մեր պետականության վիճակը եւ  վտանգավորությունը։ Ուղղակի պետք է կազմակերպել այս  հատվածը, այդ հատվածը առաջնորդել դեպի իրական պետական օրակարգերի  ձեւավորում եւ դիմադրության խնդիր։Վստահ եմ՝ եթե իշխանությունը փորձի հոկտեմբերի 2-ի նման մի ակցիա անել, ապա հանրային աջակցությունը կլինի շատ ավելի փոքր։ Հիշում եք՝ դատարանները արգելափակելու  որոշմանը որքան մարդ մասնակցեց։ Դա եւս  սահմանադրական կարգի տապալման հերթական փորձ էր։ Աբսուրդ է չէ՞, այսօր մարդկանց մեղադրում են դատական իշխանության վրա ճնշում բանեցնելու կամ արդարադատությանը խոչընդոտելու համար, երբ այդ ակցիան  արդարադատությանը խոչընդոտելու ամենամեծ, աներեւակայելի քայլ էր։ Այդ օրը, որքան հիշում եմ, ՀՀ դատարաններում  մոտ 560 գործ պետք է լսվեր։ Ուրիշ ի՞նչ պետք է լիներ, որ արդարադատության իրականացմանը չխոչընդոտվեր։  Այս երկակի ստանդարտները՝ ինձ կարելի է, ձեզ՝ չի կարելի, այս իշխանությունների ձեռագիրն է,  եւ վաղուց  ժամանակն է, որ մենք հասկանանք՝ հուշելով, համոզելով, որեւէ բան հնարավոր չէ։ Այս մարդու բնույթն այդպիսին է՝ նախահարձակ լինել։ Նա որեւէ ռացիոնալ քայլերի անընդունակ է եւ փորձելու է ցանկացած գնով իր իշխանությունը երկարաձգել։ Սա է մեր իրականությունը։

-Դուք տեսնո՞ւմ եք այն ուժերին, որոնք կարող են հասարակությանը ոտքի հանել։

- Ուղղակի այլընտրանք չկա, մենք տեսնում ենք, որ նորանոր ուժեր, խմբավորումներ, անհատներ արդեն իսկ տեսնում են այս ընթացքի վտանգավորությունը, պարզապես դժվար է համատեղ միասնական օրակարգ ձեւավորվում, որովհետեւ, գիտեք մեր հանրությունը եւ մեր ուժերի մտածողությունը հաճախ այնպիսին է, որ  համարձակ ոտքի կանգնելու եւ ոչ ասելու առանձին-առանձին ցանկությունը հաճախ պակասում է, թեեւ այդպիսիք էլ այսօր շատ կան։ հիշենք, թեկուզ  Արցախի հերոս Բալասանյանի դիրքորոշումը, բայց յուրաքանչյուր խումբ, յուրաքանչյուր ուժ մտածում է՝ հանկարծ իրենք թիրախ չդառնան, պայմանական ասած ընդդիմության դաշտում իր շահերը կամ նպատակները չվնասվեն։ Այսուհանդերձ, տեղեկացված եւ մասնակից լինելով, ես տեսնում եմ, որ այդ օրակարգը ձեւավորվում է եւ վաղ , թե ուշ, վստահ եմ՝ շատ  կարճ ժամանակահատվածում լինելու է կոնկրետ խնդիրների շուրջ համախմբում, որտեղ թիմ մեկ խնդիրը, իմ գնահատմամբ՝ համախմբվել եւ այս վարչապետին հեռացնել գործադիրի ղեկավարի պաշտոնից, այլապես մենք կունենանք շատ  վատ ընթացք հայկականության ու պետականության առումներով։ Միայն այդ պարագայում հնարավոր կլինի կոնկրետ օրակարգ ձեւավորել, կարող, աշխատելու ունակ, ոչ թե՝ ինտրիգներ ստեղծող թիմ ձեւավորել, որը որոշակի ժամանակահատվածում երկիրը կբալանսավորի, կբերի կայուն վիճակի եւ հիմքեր կստեղծի զարգացման համար։

-Դեռ 1.5 տարի առաջ դուք, ըստ էության հայտարարեցիք, որ Փաշինյանի հետ չեք կարող ճանապարհ անցնել։  Ձեր մտահոգություններն ավելացել են։

-Այն ժամանակ իմ գնահատականը , կարծիքը վտանգների կանխազգում էր, բայց այն, ինչ կատարվել է այս  մեկ ու կես տարվա ընթացքում, իմ կանխատեսումները գերազանցել է։ Դժվար է մտածել, որ համախմբելու փոխարեն մարդը կարող է գնալ հասարակությունն այսպես պառակտելու մթնոլորտ ստեղծելուն եւ այն համախմբումը, որը կար եւ կարող էր  փոփոխություններ բերել, զարգացման հիմք դարձնել, ուղղակի գնաց բոլորովին այլ ուղղությամբ։ Հիմա ես համոզվել եմ, որ սա մարդու բնույթն է, մարդու տեսակն է, ինքը միայն ջնջելու, քանդելու կարողություն ունի  միայն, կառուցելու, համախմբելու,  միասնաբար պատկերացում կազմելու երկրի ապագայի վերաբերյալ, այդ բանը նրան տրված չէ այդ անհատին ։ Այնպես, որ  մենք այլ տարբերակ չունենք, քան համախմբվել եւ երկրում իրական , արմատական փոփոխությունների դու բացել։ Դա լինելու է, ես համոզված եմ։ Արդեն տեսնում եք՝ իշխանության ներսում եւս տարանջատումներ կան, արդեն մարդիկ, որոնք այն ժամանակ՝  ոգեւորության ալիքի վրա եկել էին եւ կարեւոր պաշտոններ էին զբաղեցնում, այս կարճ ժամանակահատվածում հասկացել են, որ այս թիմի հետ, այս մարդու հետ հնարավոր չէ կառուցողական աշխատանք տանել եւ արդեն բաժանում կան, հայտարարություններ կան։  Հիմա գործում են առանձին ուժեր, առանձին խմբեր՝ յուրաքանչյուրը իր գնահատականներով, բայց գալու է օրը, երբ նրանք միավորվելու են մեկ օրակարգի ներքո։ Սա մղելու է այդ մարդուն նոր ռեպրեսիաների, նոր ձերբակալություններ, բայց սա արդեն անվերադարձ ընթացք է՝ հանրությունը հասկանում է, որ  սրանով երկիր չես կառավարի, երկիր կառավարելը բոլորովին այլ ունակություններ է ենթադրում։ Իսկ այն, ինչ կատարվում է 2-րդ նախագահի հետ, դա ուղղակի անձնական, քաղաքական  հետապնդում է՝ վրեժխնդրություն, էլ չեմ խոսում աշխարհաքաղաքական նրբությունների մասին։ Պարզ է, որ նպատակը հանրության՝  էյֆորիայի մեջ չգտնվող հատվածին անընդհատ նոր ձերբակալություններով սնելն է, նոր գործ բացելը, փորձել անընդհատ քննարկելն ու լարվածությունը պահելն է։ Ակնհայտ է, որ արդար դատաքննության դեպքում Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ազատ կարձակվի, այլեւ հնարավոր չի լինի նրան որեւէ մեղադրանք ներկայացնել։ Այսօր Մարտի 1-ի իրական մեղավորները փորձում են իրենց վրայից մեղքը  հեռացնել, իրենց խղճի վրա եղած արյունը մաքրել, փորձել այն  ուղղել այլ ուղղությամբ, բայց գալու է ժամանակը եւ ամեն ինչ իր տեղն է ընկնելու։ Սա է խնդիրը, մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ  է կատարվել մարտի 1-ին, որովհետեւ այսօր  Մարտի 1-ի էությունը հասկանալու ցանկություն չկա, հակառակը՝ միակողմանիորեն մեկ անձի վրա այդ մեղքը բարդելու ցանկություն կա։ ՍԴ-ի որոշումից հետո արդեն ակնհայտ է, որ Հայաստանում պարոն Քոչարյանը քաղբանտարկյալ է եւ այս  գործընթացը անձնական նպատակներ է հետապնդում ու պետության հեռանկարի հետ առնչություն չունի։

-ՍԴ-ի շուրջ զարգացումները այս ամենի համատեքստո՞ւմ եք դիտարկում։

-Իհարկե, այդ անձը այլ նպատակ չունի, քան ամբողջ պետությունը ենթարկեցնել իրեն։ գործադիր իշխանությունը միայն ինքն է, թեեւ այնտեղ մարդիկ կան,  որոնք կարող են այլ  պայմաններում գործադիրի անդամ լինել, ԱԺ-ն ամբողջովին ենթարկեցրել է իրեն, այնտեղ էլ կան մարդիկ իմ նշած դատողության սահմաններում, հիմա փորձում է դատական համակարգը ամբողջովին ենթարկեցնել իրեն՝ «պետությունը ես եմ» տրամաբանությամբ։ Սահմանադրական դատարանը վերջին հանգրվանն է։   Պետությունը ինքը չէ, պետությունը շատ ավելի խորքային երեւույթ է եւ ես խորապես համոզված եմ եւ ուզում եմ հավատալ, որ ՍԴ անդամների մեծ մասն իր մեջ ուժ կգտնի եւ թույլ չի տա սահմանադրական կարգը հերթական անգամ ջախջախել եւ դարձնել մեկ անձի բացարձակ իշխանություն։ Մեկ անձի բացարձակ իշխանությունը դատապարտված է՝ լինի Նիկոլ Փաշինյանը, թե մեկ ուրիշը։  Շատերը ասում են, որ նա հանրության շրջանում աջակցություն ունի, բայց  հատուկ շահեր ունեցող արտաքին խմբերին թողնենք մի կողմ, մեր հանրությունը իր մեջ խորքային արժեքներ ունի, որոնք վերարթնանալու եւ դրսեւորվելու մեծ հնարավորություն ունեն առաջիկայում։

-Վերջում Արցախից խոսենք, Դուք հիշատակեցիք Վիտալի Բալասանյանի ահազանգերը։ Հայաստանի շուրջ ստեղծված արտաքին քաղաքական ֆոնի ներքո, ի՞նչ ռիսկեր ու վտանգներ եք տեսնում։

-Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունը այս մեկ ու կես տարվա ընթացքում ռացիոնալ մոտեցում Արցախի հարցում չի դրսեւորել, այս ամբողջ ընթացքում մենք միայն կորուստներ ենք ունեցել։ Հայտարարությունները այնքան հակասական ու այնքան  պրոբլեմներ ստեղծող են, որ բացառված չէ՝ նորից պատերազմի դուռ կարող է բացել։ Մենք պետք է հասկանանք, որ առանց Հայաստանի Հանրապետության չկա Արցախի Հանրապետություն եւ առանց Արցախի Հանրապետության, չկա Հայաստանի Հանրապետություն։ Արցախում դավադիրներ փնտրելը, ինչպես ասում է՝ Հայաստանը ես եմ, փորձել ասել՝ Արցախն էլ եմ ես, պիտի ցանկացած մեկը իմ տեսակետը պաշտպանի, դա չի անցնելու։ Արցախը Հայաստանի դարպասն է, Հայաստանի  անվտանգության երաշխավորն է, ինչպես Արցախը՝ Հայաստանի։ Հենց այս  խորքային, հայկականության արմատներին դիպչող խնդրում նրա ձախողումներն անպատասխան չեն մնալու։  Արցախը մեկ ամբողջություն է եւ ես տեսնում եմ, թե Արցախի  ժողովրդի շրջանում ինչ վերաբերմունք կա այսօր։ Հայաստանում էլ այդ մտահոգությունը, դիմադրության  օրախնդիրն աճում է եւ մենք առաջիկայում ունենալու ենք  իսկապես  կարող իշխանություն, որը բոլորովին այլ կերպ  կմոտենա հայկականության ու հայկական պետականության անվտանգության խնդիրներին։ Իսկ արտաքին  քաղաքականության մեջ, որքան էլ իշխանությունը փորձի հակառակը ներկայացնել, նույնիսկ երեկվա իրադարձություններն էլ նկատի առնելով, մենք որեւէ  զարգացում ու  առաջընթաց չունենք՝ ոչ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում, ոչ Իրանի հետ հարաբերություններում նոր  օրակարգ ունենք, ոչ եվրոպական երկրների հետ, ոչ՝ ԱՄՆ-ի։ Ամեն տեղ անհստակ, ոչ ռազմավարական, ոչ ծրագրային  մոտեցումներն են։ Տեսեք, թե ովքեր են զբաղվում Հայաստանի անվտանգության հայեցակարգի նոր ռազմավարության ձեւավորմամբ։ Այսօր չէ, վաղը սրա արձագանքները մենք ունենալու ենք։ Հայաստանի իշխանությունը այսօր պատրաստ չէ իր կարեւոր դերակատարությունը տարածաշրջանում իրականացնելու, իր քայլը ներքին պառակտումն է , ռեպրեսիաների շարունակությունն է,  որը միայն թուլացնելու է մեր հավաքական դիմադրողականությունը  արտաքին աշխարհում։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:58 24/09/2019  |  ՄեկնաբանությունՊարզ է, թե մանր կամակատարներն ինչ ընտրության առաջ են կանգնեցրել գեներալ-գնդապետին. Աղվան Վարդանյան
22:19 19/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱռաջին հերթին ՀՀ նախագահը պետք է իր դիրքորոշումը հայտնի․ Աղվան Վարդանյանը՝ դատարանները արգելափակելու մասին
14:01 14/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱղվան Վարդանյանը եկել է աջակցելու Քոչարյանին
09:31 26/05/2018  |  ՄամուլԱղվան Վարդանյանին ՀՀԿ-ականներն էին համոզե՞լ. «Փաստ»
18:38 01/05/2018  |  ՔաղաքականԱղվան Վարդանյանը հայտարարեց, որ մանդատը վայր կդնի, բայց Նիկոլ Փաշինյանի օգտին չի քվեարկի
19:14 23/04/2018  |  ՔաղաքականԱղվան Վարդանյանը Սերժ Սարգսյանի քայլը որակեց որպես պետական պատասխանատվություն ունեցող մարդու արարք
12:22 10/06/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔաղաքական ուժերն ամեն օր են վնասվածքներ ստանում. Աղվան Վարդանյան
09:37 19/08/2015  |  ՄամուլՍահմանադրության նախագծի վերաբերյալ ՀՅԴ-ն առայժմ հրապարակային կարծիք չի հայտնել, քանի որ իր առաջարկությունները նախ պետք է քննարկի Սերժ Սարգսյանի հետ. «Ժողովուրդ»
14:55 14/03/2014  |  ԼՐԱՀՈՍԱղվան Վարդանյան. Իշխանությունների հետ համագործակցությունը հնարավոր է, եթե վերջինիս գիտակցությունն աշխատի

Արխիվ

[]