ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանակցություններում պետք է սահմանին գազի գինը երկարաժամկետ կտրվածքով ֆիքսել. ԱԺ պատգամավոր 10/01/2019 19:36 | Հարցազրույց
Տևական ժամանակ է՝ շրջանառվում է այն հարցը, որ տարեսկզբին ՀՀ մատակարարվող գազի գինը բարձրանալու է։ Այս հարցի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հետ։
- Շրջանառվում է այն հարցը, որ սահմանին գազի գինը բարձրանալու է։ Երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, գազի գնի 30 տոկոսով բարձրանալու լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Ըստ Ձեզ՝ սահմանին գազի գինը կբարձրանա, թե ոչ։ Բարձանալու դեպքում կկարողանա՞նք զսպել ներքն սակագինը։
- Բանակցությունների սեղանին են ազդեցության բոլոր գործոնները։ Ինչպիսիք են գնաճը, կամ մյուս գործոնը կարող ենք դիտարկել աշխարհում գազի նկատմամբ պահանջարկը, որը նվազում է։ Նկատվում է Եվրոպայի պահանջարկի էական անկում, որի արդյունքում մեկ տարվա ընթացքում մոտավորապես նույն շրջանառվող 30 տոկոսով աշխարհում գազի գնանկում է եղել։ Մյուս գործոնն այն է, որ ունենք ԵԱՏՄ միասնական տեսլական, որ 2025 թվականին այդ արհեստական մրցակցային առավելությունները, որն ունեն ռուսական ընկերությունները բելառուսական, հայկական ընկերությունների նկատմամբ, պետք է ի չիք դարձվեն։ Այսինքն, եթե սա ամրագրել ենք որպես տեսլական, ապա մեր ամեն հաջորդ քայլը պետք է միտված լինի այդ խզվածության նվազեցմանը, այլ ոչ թե այդ խզվածությունը մեծացնելուն։ ՌԴ-ում գազի սակագնի որոշակի վերանայումներ տեղի ունեցան, որոշակի աճ եղավ, բայց այդուհանդերձ կախված տարածաշրջաններից 100 դոլարի շրջանակները չի անցնում։ Ամենակարևորը, որ բանակցությունները պետք է ֆիքսի, դա սահմանին գազի գնի երկարաժամկետ լինեն է։ Որովհետև եթե մենք ունենք երկարաժամկետ հեռանկարներ, բայց ամեն տարի պետք է ջանք-եռանդ գործադրենք այս մասով, ապա չափազանց կարևոր է, որ ավելի երկարաժամկետ ժամանակաշրջանի համար ֆիքսվի։ Նույն բիզնես հատվածը սիրում է կանխատեսելիություն, որքան շատ լինի հստակությունն այս հարցում, այնքան ավելի հրապուրիչ է բիզնես միջավայրի համար։ Երբ երկարաժամկետությունը լինի, այնուհետև պետք է քննարկել՝ ներքին գազաբաշխման համակարգում արդյունավետության բարձրացման ինչ տեղեր կան։ Երբ 10 տոկոսով սահմանին գազի գինը բարձրացավ, ինչն այլ հավասար պայմաններում պետք է բերեր 5 տոկոս միջին կշռված սակագնի թանկացման, այս պարագայում դա չեղավ, որովհետև հնարավորություն կար արդյունավետությունը բարձրացնելու և դրանք կոմպենսացնելու։
- Նշեցիք, որ կարևոր է՝ սահմանում գազի գինը երկարաժամկետ կտրվածքով սահմանվի։ Որքանո՞վ է դա հավանական։
- Անկեղծ ասած բավականաչափ բարձր եմ գնահատում։ Ուղղակիորեն չեմ մասնակցում որևէ կարգի բանակցությունների, բայց աշխարհում հիմա նոր միտում է տիրում։ Մի շարք երկրների հետ, օրինակ նույն Գազպրոմ խմբի ընկերությունները կնքում են «Վճարիր կամ սպառիր» սկզբունքը։ Այսինքն դու ասում ես տարվա ընթացքում ինձ մատակարարի այսքան և ես կվճարեմ հստակ գին։ Օրինակ մենք Ռուսաստանից 2 միլիարդ խորանարդ մետր գազ ենք ներմուծում, կասենք 2 միլիարդ մատակարարիր և դրա դիմաց կվճարեմ հստակ գին։ Եթե անգամ սպառես 1.8 միլիարդ, էլի ստիպված կլինես 2 միլիարդի համար վճարել, որովհետև այդ չափաքանակը որպես հնարավորություն վերցրել ես և աշխարհն այս միտումները նույնպես օգտագործում է։
Մենք ունենք կողմնորոշիչ փաստաթուղթ։ Դա ԵԱՏՄ-ի միասնական էներգետիկ շուկան է, որն ասում է՝ այս կեղծ մրցակցային առավելությունները պետք է վերացվեն, և մենք սրա հիման վրա կարողանանք համատեղ և համընդհանուր գործունեություն ծավալել։ Այս կոնտեքստով կամայական գազի գնի ոչ նվազեցումը հակասում է հենց այդտեղ դրված ոգուն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ