ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացված որոշումը չի հանդիսանում կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշում. Արամ Վարդեւանյան 10/01/2019 13:39 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
«Վերաքննիչ դատարանի այս որոշումը որեւէ կերպ չի բխում թե Սահմանադրության արդար դատաքննության իրավունքից, ինչը ոչ միայն սահմանադրական երաշխիք է, այլ նաեւ կոնվենցիոնալ, թե անձնական ազատության իրավունքից, որովհետեւ վերանայման հնարավորություն անձը պետք է մշտապես ունենա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի՝ պաշտպանական կողմի բողոքը առանց քննության թողնելու մասին որոշմանը:
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերջինիս անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ: Դանիբեկյանի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որտեղ էլ բողոքը մակագրվել էր դատավոր Արղամանյանին: Վերջինս սեպտեմբերի 27-ին որոշել է բողոքն առանց քննության թողնել՝ պատճառաբանելով, որ բողոքարկվել է բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ. «Սեպտեմբերի 17-ին կայացրած որոշմամբ դատարանը Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք չի ընտրել, փոփոխել կամ վերացրել, այլ մերժելով պաշտպաններ Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի միջնորդությունն իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ այն ըստ էության թողել է անփոփոխ, իսկ քրեադատավարական օրենքը որևէ դրույթ չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գործի քննության տվյալ փուլում անփոփոխ թողնելու մասին դատարանի որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին»,-նշել է դատավոր Արղամանյանը:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով դատավորի այս որոշմանը՝ Արամ Վարդեւանյանն ասաց, որ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացված որոշումը չի հանդիսանում կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշում. «Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, որը հիշատակել է դատավոր Արղամանյանը, վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ դատարանը կայացնում է խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին որոշում, իսկ սա այդպիսին չէ, սա որոշում է՝ պաշտպանների միջնորդությունը մերժելու մասին: Ամենահետաքրքիրն այն է, որ դատավոր Արղամանյանը որոշել է մեկնաբանել դատական ակտը՝ ասելով, որ խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելը ըստ էության իրենից ենթադրում է կալանավորումն անփոփոխ թողնել: Ես չեմ հանդիպել մի դեպքի, երբ իրավիճակը փորձում են մեկնաբանել ի վնաս մարդու իրավունքների, հենց այդ իրավիճակը լուծելու համար է, որ Սահմանադրությամբ երաշխավորված է մարդու իրավունքների գերակայության սկզբունքը, որը նշանակում է, որ հանրային իշխանությունը մշտապես կաշկանդված է մարդու իրավունքներով, եւ մարդու իրավունքները գործում են անմիջականորեն: Դա է սահմանադրական սկզբունքը»:
Արամ Վարդեւանյանը հիշեցրեց Մանվել Գրիգորյանի գործով դատավարության մի դրվագ. «Երբ կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ պաշտպանները բողոք էին ներկայացրել, այն մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին: Այդ ժամանակ Դատախազությունը ներկայացրել էր դիրքորոշում այն մասին, թե ինչու է դատարանը որոշել հարցն ընդունել քննության: Մխիթար Պապոյանը նշել էր, որ ինքը իրավունք չուներ առանց քննության թողնել, քանի որ կաշկանդված էր մարդու իրավունքներով»:
Արամ Վարդեւանյանը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ այս հարցն այժմ գտնվում է Սահմանադրական դատարանում. «Մոտ 5-6 ամիս առաջ փաստաբաններից Արտակ Գալստյանը, այնուհետեւ՝ նաեւ Վերաքննիչ քրեական դատարանը, դիմել են Սահմանադրական դատարան, եւ այն վարույթ է ընդունվել, եթե չեմ սխալվում, նոյեմբեր ամսին կլինի որոշում: Այս պարագայում ինչպե՞ս կարելի է իրավիճակը մեկնաբանել ի վնաս մարդու իրավունքների»:
Անդրադառնալով իր կողմից դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությանը՝ Արամ Վարդեւանյանն ասաց, որ անկողմնակալ դիտորդի մոտ ինքնաբացարկի միջնորդության մեջ թվարկված հիմքերն առնվազն կասկածներ առաջացնում են. «Բայց դատավոր Արղամանյանը նույնիսկ չի էլ անդրադարձել ինքնաբացարկի միջնորդությանը, կարծում եմ, փորձելով հարցը դիտարկել այնպես, որ սա պաշտպաններ Օրբելյանի եւ Խուդոյանի բողոքն է»:
Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է, որ դատարանն ինքնաբացարկի միջնորդությունը ստացած լինի հիշյալ որոշումը կայացնելուց հետո, Արամ Վարդեւանյանը պատասխանեց. «Դա շատ հետաքրքիր հարց է, դրա մեկնաբանման պարտականությունը, կարծում եմ, կրում է դատարանը, համենայն դեպս, որոշումը կայացվել է ամսի 27-ին, եւ իմ միջնորդությունը եւս մուտք է եղել ամսի 27-ին»:
Արամ Վարդեւանյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 27-ին որպես պաշտպան նաեւ ինքն է վերաքննիչ բողոք ներկայացրել Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի նույն այդ որոշման դեմ. «Ես մեծ հույս ունեմ, որ դատական համակարգը, տվյալ դեպքում՝ դատավոր Արղամանյանը, ինքնաբացարկի միջնորդությունը պատշաճ քննության առարկա կդարձնի: Այն, որ սեփական նախաձեռնությամբ չի իրականացրել, արդեն մտագոհիչ է, բայց ամեն դեպքում, միջնորդությունը պետք է քննության առարկա դառնա»,- նշեց Արամ Վարդեւանյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Արամ Վարդեւանյանը Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդությունում որպես հիմք մատնանշել էր նրա անաչառության և կողմնակալության հետ կապված ողջամիտ կասկածները. «Հարկ ենք համարում նշել, որ Արղամանյանի հետ համատեղ բնակվող անձը՝ որդին, մասնակցել է ս․թ․ սեպտեմբերի 17-ին Շենգավիթի դատարանի առջև ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կազմակերպված ցույցին։ Ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ հանրահավաքին մասնակցել է ոչ թե հեռավոր ազգական, այլ հենց դատավոր Արղամանյանի որդին՝ Դավիթ Արղամանյանը, որն, ըստ Էթիկայի հանձնաժողովի կայքում ներկայացված հայտարարագրի, իր հետ է բնակվում։
Բացի այդ, անաչառության հետ կապված հիմնավոր կասկած է հարուցում տվյալ դատավորի բավականին ցածր վարկանիշը՝ -10։ Ըստ helpcourt.am կայքի՝ դատավոր Արղամանյանն այս ցուցանիշով գտնվում է դատավորների վատագույն քառյակում։ Նշենք, որ դատավոր Արմեն Դանիելյանի վարկանիշը Ռ․Քոչարյանի գործը քննելու պահին եղել է -7»,- ասված էր տարածված հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից