ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պետք է աշխատենք հայ-մոլդովական առևտրատնտեսական, քաղաքական կապերն ամրապնդելու ուղղությամբ». ՀՀ վարչապետ 10/01/2019 13:02 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Ողջունելով Մոլդովայի նախագահին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Հարգելի պարոն նախագահ,
հարգելի բարեկամներ,
ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում՝ Հայաստանի մայրաքաղաքում։ Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բավական հաճախ ենք հանդիպել, և մեր միջև ձևավորվել են բավական ջերմ հարաբերություններ։ Հուսով եմ և վստահ եմ, որ այդ հարաբերությունները նաև շատ օգտակար կլինեն մեր երկրների միջև հարաբերությունների համար, և շատ ուրախ եմ, որ այսպիսի հնարավորություն ունեմ՝ Ձեզ հետ քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման հարցերը։ Մենք պետք է աշխատենք մեր առևտրատնտեսական, քաղաքական կապերն ամրապնդելու ուղղությամբ։ Կարծում եմ, որ այսօր իրապես կան այդպիսի հնարավորություններ, պետք է ուղղակի օգտագործել։ Հատկապես Եվրասիական տնտեսական միության շրջանակում մեր համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում, և ես վստահ եմ՝ իրապես աշխատելու պարագայում կոնկրետ արդյունքներ կունենանք»։
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի վարչապետին ջերմ ընդունելության համար, նշել է.
«Հարգելի պարոն վարչապետ,
հարգելի բարեկամներ,
նախևառաջ շատ ուրախ եմ կրկին գտնվել Երևանում։ Վերջին 2.5 տարում արդեն 3-րդ անգամ եմ Երևանում։ Հուսով ենք, որ Դուք մոտակա ժամանակներում Ձեր առաջին պաշտոնական այցը կկատարեք Մոլդովայի Հանրապետություն։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ Ձեզ հրավիրել Մոլդովա։
Գիտեք, որ մեր երկրների միջև ավանդաբար գոյություն ունեն շատ լավ, բարեկամական հարաբերություններ բոլոր ուղղություններով։ Իհարկե, մենք կցանկանայինք, որպեսզի առևտրաշրջանառության մակարդակի առումով ավելի արագ առաջ շարժվենք։ Այս առնչությամբ կարելի է Ձեր այցին զուգահեռ կազմակերպել Հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը, որը վաղուց չի գումարվել։ Մենք հիմա հաստատում ենք միջկառավարական հանձնաժողովի մոլդովական կողմի կազմը։ Այդ պատճառով հուսով եմ, որ մյուս տարվա սկզբին կկայանան Ձեր պաշտոնական այցը և Միջկառավարական հանձնաժողովի նիստը։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հարցում Մոլդովային աջակցելու համար։ Նախորդ տարի մայիսի 14-ին Մոլդովան դարձավ առաջին երկիրը, որն ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստացավ։ Մեզ համար սա շատ հետաքրքիր, հեռանկարային հարթակ է. որպես դիտորդ երկիր՝ մենք նախագահի մակարդակով մասնակցում ենք բոլոր նիստերին, մասնակցում են իմ գործընկերները, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները։ Կարծում եմ, որ այս ուղղությամբ շատ լուրջ, լավ ներուժ ունենք։
Երևի տեղյակ եք, որ հունիսի սկզբին Մոլդովայում տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ. մենք ունենք խորհրդարանական մեծամասնություն, նոր կառավարություն ենք ձևավորել, որն ստացել է և ներկայում ունի Մոլդովայի Հանրապետության բնակչության շուրջ 80 տոկոսի աջակցությունը։ Մոլդովայի 28 տարվա անկախությունից ի վեր այսպիսի ներքին կոնսենսուս առաջին անգամ է արձանագրվում, որն ամրապնդված է նաև արտաքին քաղաքական կոնսենսուսով։ Դա մեզ լավ հնարավորություն է տալիս առաջ շարժվել արտաքին առևտրի, արտաքին քաղաքական կապերի զարգացման ուղղությամբ։ Ես նաև նհուսով եմ, որ մեր երկկողմ հարաբերությունները և՛ իմ այցից, և՛ Ձեր պաշտոնական այցից հետո կբարձրանան այլ մակարդակի»։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստացի իր՝ Մոլդովա պաշտոնական այցի կապակցությամբ կոնկրետ ժամկետներն արդեն նախանշված են, և այժմ պետք է աշխատել արդյունավետ օրակարգ մշակելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետը ողջունել է Մոլդովայում քաղաքական իրավիճակի կայունությունը, ինչը կնպաստի երկրի առաջընթացին և գործընկեր պետությունների հետ համագործակցության զարգացմանը։
Վարչապետ Փաշինյանը և նախագահ Դոդոնը քննարկել են Հայաստանի և Մոլդովայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հակամարտությունների կարգավորման հարցի շուրջ։ Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև Մերձդնեստրի հետ կապված իրավիճակին։
Կողմերն ընդգծել են հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը՝ տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման համատեքստում և փոխադարձ աջակցություն հայտնել այդ գործընթացում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ