ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսական ընկերությունների հետ ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու խնդիր ունենք. Տնտեսագետ (տեսանյութ) 09/30/2019 20:02 | Հարցազրույց
«Փաստինֆո»-ն «Հարկային օրենսգրքում» պարբերաբար կատարվող փոփոխությունների և բիզնեսի վրա դրանց ազդեցությունից զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի հետ։
- Օրերս ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է տնտեսվարողներին հետ վերադարձնել 56 մլրդ դեբետային գումարը։ Որքանո՞վ վստահ լինենք՝ այդ գումարները կներդրվեն տնտեսությունում։
- Այս օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2017թ. Հունվարի 1-ը դեբետագրված 56 լրդ դրամը վերադարձնել տնտեսվարողին։ Այսինքն այն տնտեսվարողները, որոնք իրենց գործունեության ընթացքում կոտակել են դեբետներ՝ տարբեր սարքավորումներ ձեռքբերելիս, տարբեր ծառայություններ ձեռքբերելիս, կարողանան այդ գումարները ետ վերադարձնել։ Հիմա հարց է առաջանում՝ որ ոլորտներն են կուտակել դեբետային միջոցներ, սակայն չեն կարողացել դրանք նվազեցնել։ Սրանք այն ոլորտներն են, որոնք հիմնականում ազատված են ԱԱՀ-ից։ Այս օրենքի փոփոխությունից հիմնականում օգտվելու է մի քանի ոլորտ, այդ թվում հանքարդյունաբերությունը, քանի որ այս ոլորտի ձեռնարկությունները ձեռք են բերում մեծ քանակի սարքավորումներ, տեխնիկա, սակայն այդ դեբետը չեն կարողանում նվազեցնել, քանի որ նրանց արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Հայաստանից և արտահանվող ապրանքի վրա ԱԱՀ չի դրվում։ Ըստ էության այս 56 միլիարդի մեծ մասը գնալու է հանքարդյունաբերության ոլորտ։ Որքանո՞վ է նպատակահարմար գումարներն այդ ոլորտ ուղարկել, երբ կարելի է լուրջ սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնել դրանցով։ Ունենք հետևյալը, որ մեր կառավարությունը, ձախողելով իր հարկաբյուջետային քաղաքականությունը, մասնավորապես կապիտալ ծախսերի 74 տոկոսը թերակատարել է։ Այդ գումարները կան բյուջեում և որոշել է դրանք ուղղել ընթացիկ ծասերի ֆինանսավորմանը։ Ի հաշիվ կապիտալ ծախսերի՝ ֆինանսավորվելու են ընթացիկ ծախսերը։ Ընթացիկ ծախսերն ավելացնելու համար մեծ ջանք պետք չէ, սա ուղղակի պարզ թվաբանություն, պարզ որոշում է։ Կտեսնենք, որ բիզնեսը չի կարողանալու վերաներդրումներ կատարել, քանի որ մեզ մոտ չունենք այն ներդրումային դաշտը, միջավայրը, որը պատրաստ է նման գումարներ կլանել և վերաարտադրել։ Ներդրումների վերաբաշխման իմաստով խնդիր ունենք։ Կան գումարներ մարդկանց մոտ, սակայն այդ գումարները մարդիկ չեն կարողանում վերաբաշխել, քանի որ չկան բաժնետիրական ըներություններ, չկան բաժնետոմսեր, որոնք կարողանան ձեռք բերել։ 56 միլիարդի մեծ մասը բիզնեսից կհանվի որպես շահաբաժիններ և կօգտագործվի նրանց անձնական կարիքների համար կամ սեփականատարերն ուղղակի կտնօրինեն։ Այս իրավիճակում կառավարությունը շարունակում է իր քաղաքականությունը։ Օրինակ առաջարկել է արժեթղթային գործարքներն ազատել ԱԱՀ-ից։ Ողջունելի է, որ խթանում, խրախուսում են արժեթղթերի առքուվաճառքով զբաղվող բրոքերական ընկերությունների գործունեությունը, սակայն պետք է փաստենք, որ մեզ մոտ արժեթղթերի առքուվաճառքը տեղի չունենում, որովհետև չունենք արժեթղթերի շուկա։ Մեզ մոտ արժեթուղթ վաճառող տնտեսվարողները շատ քիչ են. խոշոր տնտեսվարողները իրենց բաժնետոմսերն ուղղակի վաճառքի չեն հանում և այստեղ պետությունը շատ մեծ անելիք ունի։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ ուսումնասիրի գերիշխող, մենաշնորհ դիրք ունեցող սուբյեկտների բաժնետոմսերը պարտադիր կարգով որոշ մասը բաժանորդագրելու հնարավորությունը։ Այսինքն այդ եկամուտը, որը նրանք աշխատում են իրենց մենաշնորհ դիրք ունեցող գործունեությունից, պետք է բաշխվի հասարակության մեծ մասի միջև։Միջին խավը և փոքր բիզնեսը պետք է հնարավորություն ունենան ձեռք բերել այս կամ այն ընկերության բաժնետոմսերը, ինչը թույլ կտա վերաբաշխլ եկամուտները։Սակայն կառավարությունն իր հարկային քաղաքականությամբ ավելի է խորացնում այս անդունդը։ Հարուստներին ավելի է հարստացնում, աղքատներին ավելի է աղքատացնում։
- Նշեցիք, որ չունենք այն ներդրումային միջավայրը, որը կկլանի այդ գումարները։ Ինչպե՞ս պետք է ստեղծենք այդ միջավայրը։ Կա՞ն նախադրյալներ։
- Նախ պետք է ստեղծել, խրախուսել արժեթղթերի շուկայի կայացումը՝ խոշոր տնտեսվարողներին պարտադրելով իրենց բաժնետոմսերը շուկայում հրապարակել և վաճառել։ Այնուհետև պետություն պետք է առանձնացնի ոլորտների մեծածախ, մանրածախ առևտուրը։ Ներկայումս մեծածախ վաճառողները գերիշխող դիրք ունեն ոչ միայն մեծածախ շուկայում, այլ նաև մանրածախ։ Նրանք ստեղծել են իրենց սուպերմարկետների ցանցը, իրենց գազալցակայանների, բենզալցակայանների ցանցը, որի միջոցով իրականացնում են նաև մանրածախ առևտուրը։ Այս դեպքում տեղի է ունենում տնտեսության կենտրոնացում։ Մենք պետք է դա ապակենտրոնացնենք , որի հարցում պետությունը կարևոր դերակատարում ունի։ Այսինքն պետք է մեծածախ վաճառք իրականացնող տնտեսվարողին արգելի զբաղվել մանրածախ վաճառքով։ Այս խնդիրը տարիներ շարունակ կա և ի վերջո այն լուծել պետք։ Մեր տնտեսության մեջ կան մեծ փողեր, սակայն այդ փողերը, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում, կենտրոնանում են մի խումբ մարդկանց ձեռքում։
- Վարչապետը Լոս Անջելեսում հայտարարեց, որ այժմ գործարարները կարող են հանգիստ ներդրումներ իրականացնել, քանի որ չկան մենաշնորհներ։ Մինչդեռ ավելի վաղ պատգամավորներից մեկն ասել էր, որ ներդրողներին սահմանից հետ են ուղարկում՝ ասելով շուկայում խոշոր խաղացողներ կան։ Ինչպե՞ս պետք է վարվել այդ խոշոր խաղացողների հետ։ Այս դեպքում ևս կոշտ վարչարարությա՞նն է պետք դիմել։
- Մեր շուկայում կան մենաշնորհներ, կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ։ Նրանք, ըստ էության, շարունակում են իրենց գործունեությւոնը, առանձին դեպքերում ավելի են ուժեղացրել իրենց շուկայական իշխանությունը։ Սուպերմարկետներն իրենց մասնաբաժիններն ավելի են մեծացրել մանրածախ առևտրի ոլորտում և ավելի մեծ վերահսկողություն են իրականացնում այս ոլորտում։ Նման իրավիճակ է նաև բենզին/դիզելային վառելիքի շուկայում։ Չնայած դրամն արժևորվում է այս վերջին ընթացքում, բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրանում էր վերջին 3-4 ամիսների ընթացքում, միայն վերջին ամսվա ընթացքում է նկատվում նվազում։ Սա խոսում է այն մասին, որ մեր շուկան, մեր մրցակցությունն առողջ չէ։ Մեր տնտեսվարողները դեռևս շարունակում են հակամրցակցային հարաբերությունների մեջ գտնվել։ Միասին գնային քաղաքականություն են իրականացնում։ Միասին գինը բարձրացնում, միասին գինն իջեցնում են։ Դատապարտելի է և տնտեսության համար մեծ վնաս է հասցնում միասին գինն իջեցնելը, քանի որ սրա հետևանքով փոքր-միջին տնտեսվարողները կարող են դուրս մնալ։ Արդեն վեց ամիս է՝ գործում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը որևիցե տեսանելի արդյունք առ այսօր չի գրանցել։ Մենք խոսում ենք , որ նախկինում հանձնաժողովը պարապուրդի է մատնված եղել, բայց հիմա ունենք նույն իրավիճակը, դեռ ավելի վատ։ Ավելին առանձին շուկաներում խորացրել է իրավիճակը։ Կարծում եմ՝ հասարակությունը հանձնաժողովի առջև պետք է իր պահանջը բարձրացնի, որովհետև անհրաժեշտ է հրատապ քայլեր իրականացնել առաջինը պարենային ապրանքների ուղղությամբ։ Առաջին վեց ամիսների ընթացքում ունենք պարենային ապրանքների լուրջ գնաճ։ Այսինքն առաջին անհրաժեշտության ապրանքների գներն ուղղակիորեն ազդում են մարդկանց կենսամակարդակի վրա։ Մարդիկ իրենց եկամտի մեծ մասը ծախսում են այս ապրանքների ձեռքբերման համար։ Ոչ պարենային ապրանքների գների նվազումը խոսում է այն մասին, որ պահանջարկն այս ուղղությամբ նվազել է։ Այսինքն մարդիկ ոչ պարենային ապրանքներից հրաժարվել են, որպեսզի ձեռք բերեն առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Այնուամենայնիվ մեր գնողունակությունը նվազել է։ Դրա ապացույցը կրպակների, խանութների, սուպերմարկետների իրացման ծավալների նվազումն է։
- Ի՞նչ ազդեցություն է ունենում ՀՕ-ում պարբերաբար իրականացվող փոփոխությունները բիզնես հատվածի և ներդրումային դաշտի վրա։
- Տնտեսվարողները ցանկանում են, որ իրավական դաշտը լինի կանխատեսելի։ Երկուս-երեք տարվա կտրվածքով կայուն լինի, քանի որ բիզնես նախագծերը մշակելիս նրանք հաշվի են առնում տվյալ պահին գործող հարկային օրենսգիրքը։ Սակայն մեր տնտեսության մեջ, մեր կառավարության համակարգում ընդւնված է արագ փոփոխություններ իրականացնելու գործելաոճը և առանձին դեպքերում շատ մեծ է անհատների ազդեցութունը։ Հստակ է, որ վերջին շրջանում բանկային հատվածի լոբբինգը բավականին հզորացել է կառավարության վրա և նրանց կողմից նախընտրելի օրենսդրությունն առաջ է մղվում։ Եթե ուշադրություն դարձնենք վերջին մեկ տարվա ընթացքում ՀՕ-ի փոփոխությունների հիմնական շահառուն ֆինանսական համակարգն է։ Կարողացել են իրենց ֆինանսական համակարգի համար լավ պայմաններ ստեղծել , հարկային փափուկ օրենսդրություն ունենալ։ Սա խոսում է այն մասին, որ մեր կառավարության տնտեսական թիմը պարտվում է ԿԲ-ի թմին, և այս գործընթացն ավելի է խորանում։ Մեր խնդիրն այն է, որ ՀՕ-ն լինի կայուն և առաջին հերթին աշխատատեղեր ստեղծող, արտադրության համար սպասարկող, այլ ոչ ֆինանսական հատվածի համար։ Հիմա մեր արտադրողները լուրջ խնդիր ունեն, մեր շինարարները լուրջ խնդիր ունեն, որովհետև պահանջարկը նվազել է։ Չնայած հայտարարվում է, որ ներդրումներ են իրականացվում, ներդրումների ծավալն աճել է, բայց դա չի արտահայտվել շինարարության ոլորտում կտրուկ աճերով։ Օրինակ Հյուսիս-հարավի ծրագիրը սառեցված է, բազմաթիվ ջրամբարային ծրագրեր ևս սառեցված են։ Սրանք ուղղակիորեն ազդում են մեր տնտեսության ցուցանիշների վրա։ Կապիտալ ծախսերի չիրականացումը, այս կառավարության հարկաբյուջետային քաղաքականության ձախողումն ազդում է ոչ միայն այս տարվա ցուցանիշների վրա, այլ գալիք տարիների միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով։
- Ներքաղաքական իրավիճակն ի՞նչ ազդեցություն է ունենում ներդրումային դաշտի վրա։ Պարբերաբար ստուգումներ են իրականացվում խոշոր կազմակերպություններում կամ քրեական գործեր են հարուցվում խոշոր ներդրողների հետ կապված։
-Ցավոք քաղաքական գործընթացներից այս սև-սպիտակ գործընթացները տեղափոխվել են նաև տնտեսական դաշտ և հստակ է, որ այս իշխանություններն առանձին դեպքերում նախընտրում են օգտագործել քրեական գործերի հարուցման մեխաիզմներ, գործիքակազմ։ Ըստ իրենց դա կարող է էֆֆեկտ տալ։ Այո դա կարող է կարճաժամկետ էֆֆեկտ տալ, սակայն համակարգը մնում է հիվանդ և անարդյունավետ։ Դիցուք երկաթուղին, որի դեպքում մենք ունենք մեկ տարվա ընթացքում յոթ քրեական գործ հարուցված, սակայն առ այսօր որևէ արդյունք չկա այս ուղղությամբ։ Հստակ է, որ այս քրեական գործերի նպատակն է ճնշում գործադրել երկաթուղային համակարգի նկատմամբ և կառավարելի դարձնել։ Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում ցանկանում են բնական մոնոպոլիաների նկատմամբ վերահսկողություն իրականացնել, քանի որ այստեղ աշխատում են մեծ թվով մարդիկ, մեծ ֆինանսական միջոցներ են պտտվում և հաճախ տարբեր քաղաքական գործընթացների համար է ծառայել և ծառայում։ Հաճախ այդ տնտեսական գործընթացները շաղկապվում են քաղաքակա գործընթացների հետ, ինչը սխալ է։ Պետք է տարանջատենք դրանք, քանի որ դրա արդյունքում հիվանդ համակարգեր ենք ունենալու։ Մենք ռուսական ընկերությունների հետ ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու խնդիր ունենք։ Մեր խնդիրն այն չէ, որ առանձնացնենք և այս կամ այն երկրին առավելություն տանք, այլ եղած հնարավորություններից առավելագույնս օգտվենք։ Ռուսական կողմի հետ ունենք լավ պայմանագրեր, ռազմավարական պայմանագրեր, սակայն չենք կարողանում օգտվել դրանցից։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից