Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Նորաշենի գյուղապետի լիազորությունները դադարեցվել են «ՔՊ»-ին չմիանալու պատճառով. Բողոքի ակցիա Արարատում 09/30/2019   12:06  |  ԼՐԱՀՈՍ

Արարատի մարզը թույլ մարդու տեղ չէ, այստեղ ուժեղ մարդ է պետք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ուժ և իրավունք» հկ նախագահ Ալինա Մախսուդյանը՝ մեկնաբանելով Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչների բողոքի ակցիան, որով բնակիչները պահանջում են՝ վերադարձնել գյուղապետ Նորայր Գրիգորյանին և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հրաժարականը։

Ալինա Մախսուդյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ Գարիկ Սարգսյանի մարզպետ նշանակվելուց հետո մարզում խնդիրները միայն ավելացել են և մարզի խնդիրները կլուծվեն միայն մարզպետի հեռանալուց հետո։

Նրա խոսքով՝ մարզպետարանը լցված է քեռու տղաներով, մորքուրի հարսներով, փեսաներով։

«Բոլորին աշխատանքից հանում է և տեղավորում իր բարեկամներին»,- նշեց Մախսուդյանը՝ հիշեցնելով Ավշարի դպրոցի դասադուլի դեպքը. «ուզում էր 40 տարվա ուսմասվարին հեռացնել գործից, մորքուրի հարսին դնեին ուսմասվար, մորքուրի հարսի բարեկամուհուն դներ տնօրեն»։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք բողոքի ակցիայի մասնակիցներն ունեն Արարատի մարզպետի պաշտոնի համար իրենց թեկնածուն, Մախսուդյանը նշեց.«Շատ կուզեի, որ մարզպետի պաշտոնը նույնպես լիներ ընտրովի պաշտոն, որովհետև ժողովուրդը կընտրեր ու կիմանար, թե ում է ընտրում։ Սա նշանակովի պաշտոն է և վարչապետը պետք է որոշի, թե ում է վստահում, բայց տեսեք՝ վարչապետի վստահած մարդը վարչապետի համար Արարատի մարզում թշնամիներ է շատ արագ հավաքում»։

Ալինա Մախսուդյանը կարծում է, որ Նորաշենի համայնքապետին աշխատանքից ազատելու Գարիկ Սարգսյանի որոշման պատճառը անձնական տիրույթում է։
«Ճիշտ այսպիսի դեպք մեր մարզում եղել է՝ Փոքր Վեդիում, երբ ավագանին դիմել է և՛ մարզպետին, և՛ նախարարությանը, որպեսզի գյուղապետը հրաժարական տա, սակայն պատասխանել են, որ դա հնարավոր չէ։ Իսկ Նորաշենի դեպքում, չգիտես ինչու, դա հնարավոր եղավ, որովհետև գյուղապետը հարցազրույց տվեց, որ ԱԺ ընտրություններին ինքը պաշտպանել է հարևան գյուղի իր ընկերոջ թեկնածությունը, որը նույնպես «Ելք» դաշինքից էր։ Այդ ժամանակվանից էլ նրա և մարզպետի հարաբերությունները լարվել են, որովհետև իրեն չի տվել ձայնը »,- նշեց Մախսուդյանը։

Նրա փոխանցմամբ՝ այդ ամենից հետո մարզպետը կանչել է Նորաշենի արդեն նախկին գյուղապետ Նորայր Գրիգորյանին, որ վերջինս անդամակցի «ՔՊ» կուսակցությանը, իսկ հրաժարվելուց հետո նրանց հարաբերություններն ավելի են վատթարացել։

«Սկսել են գյուղ ուղարկել տարբեր ատյաններից ստուգողներ, որոնք ոչինչ էլ չեն բացահայտել։ Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Անձնական բնույթի է եղել »,- ասաց Մախսուդյանը՝ հավելելով, որ գյուղում պառակտումներ են առաջացել.«Այստեղ մարդիկ իրար հետ վիճաբանում են։ Մեր մարզն ընդհանրապես Գարիկ Սարգսյանից հետո շատ ողորմելի վիճակում է»։

Նրա խոսքով՝ ստուգումներ են եղել և ոչ ոք չի էլ փորձել ճշտել, թե գերեզմանների համար նախատեսված հեկտարներով հողատարածքներն ում են վաճառվել 400.000 ՀՀ դրամով։

«Երկու տարի հետո վերավաճառել է 20.000 ԱՄՆ դոլարով։ Այ քեզ քրեական գործ։ Դե բացահայտեք։ Լուրջ գործեր կա բացահայտելու»,- շեշտեց Մախոսուդյանը։

Վերջինիս կարծիքով՝ մարզպետը նախկին գյուղապետի հետ պայմանավորվածություն ունի և ցանկանում է նրան վերադարձնել պաշտոնը։

«Արարատ քաղաքի դեպքում վարչապետն ասաց ընտրողների 50+1 ստորագրություն և ես կստիպեմ, որ հրաժարական տա ձեր համայնքապետը։ Արարատ քաղաքում ստորագրությունները հավաքվեցին։ Երբ վարչապետը եկավ Արարատ քաղաք, անձամբ հանձնեցինք վարչապետին։ Հավատու՞մ եք ՝ մինչև հիմա որևէ պատասխան չկա»,- հայտնեց հկ նախագահը՝ նշելով, որ ասում են՝ դա ընտրովի պաշտոն է և անհասկանալի է, թե ինչու Նորայր Գրիգորյանի դեպքում այդպես չէ։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ ի պաշտպանություն իրենց արդեն նախկին գյուղապետ Նորայր Գրիգորյանի՝ պահանջելով Գարիկ Սարգսյանի հրաժարականը։ Նրանք փակել են գյուղապետարանի մուտքը և թույլ չեն տալիս գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարին մուտք գործել աշխատավայր։ Նրանք համոզված են, որ Նորայր Գրիգորյանին համայնքի ղեկավարի պաշտոնից ազատել են անօրինական ճանապարհով։ «Ուժ և իրավունք» հկ նախագահը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ ավագանին ապօրինի որոշում է կայացրել՝ 4 ձայնով, որը համարվում է օրենքի խիստ խախտում, որովհետև քվեն ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն 5 ձայն և այդ որոշման հիման վրա՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը կարգադրություն է ուղարկել Նորաշեն գյուղ՝ գյուղապետի լիազորությունները դադարեցնելու համար։

 

Հեղինակ` Իզաբել Սահակյան


Հարակից հրապարակումներ`

20:46 27/09/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարության մոտ բողոքող ցուցարարը՝ Ռաֆայել Մխիթարյանը, «Էջմիածին» ՋՕԸ ամենախոշոր տնտեսվարողներից է
18:13 27/09/2019  |  ԼՐԱՀՈՍ«Սանիթեք»-ի աշխատակիցներն ավարտեցին հանդիպումը վարչապետի աշխատակազմի հետ
16:07 27/09/2019  |  ԼՐԱՀՈՍՈւղղակի խնդրում ենք տվեք մեր աշխատավարձը. «Սանիթեք»-ի նախկին աշխատակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ
15:52 25/09/2019  |  ԼՐԱՀՈՍ«Սանիթեք»-ն այդ գումարով նոր կոստյում է առել, թե վարկային պարտավորություններն է մարել, քաղաքապետարանին չպետք է հետաքրքրի
15:48 25/09/2019  |  ԼՐԱՀՈՍՄեկ տարի առաջ քաղաքապետը, բեմերի վրա թռչկոտելով խոստանում էր, որ քաղաքացիների համար հասանելի է լինելու, իսկ հիմա թաքնվում է. Աղեկյան
16:33 24/09/2019  |  Քրեական խրոնիկոնԻջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների գործով հետախուզվող անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին
14:43 23/09/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե անգամ այս տարի հնարավոր չէ Ամուլսարի հարցով վերջնական որոշում կայացնել, գոնե նախնական որոշումն այնպիսին պետք է լինի, որ «Լիդիան Արմենիայի» մուտքը տարածք բացառվի. Ջերմուկցի
11:02 20/09/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ջերմուկ հուպ տուր, Լիդիանին կուլ տուր». ջերմուկցիները դասադուլ և գործադուլ են սկսել
18:25 19/09/2019  |  ԼՐԱՀՈՍԻնքնասպանություն են գրում,որ փոխհատուցում չտան.Մարգարիտա Խաչատրյան
15:24 19/09/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի հետ հանդիպումն արդյունք չտվեց. Զոհված զինծառայողների մայրերը կշարունակեն հացադուլը

Արխիվ

[]