ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատ Միրզոյանն ընդունել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած պատվիրակությանը 09/30/2019 18:30 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:
Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանում չափազանց մեծ հետաքրքրություն կա Սինգապուրի նկատմամբ եւ ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում եւս հիացած են սինգապուրյան հրաշքով ու զարգացման այն մոդելով, որը հաջողվել է կառուցել Սինգապուրում: ՀՀ ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է Սինգապուրի հետ հարաբերությունները խորացնելու առումով: «Իհարկե, մեզ համար օրինակելի է տնտեսական զարգացման ձեր մոդելը եւ, մենք կարծում ենք, որ բազմաթիվ դասեր ունենք քաղելու: Նաեւ ուզում եմ ասել, որ շահագրգռված ենք երկու խորհրդարանների միջեւ հարաբերությունների խորացմամբ եւ արդեն իսկ մեր խորհրդարանում սկսվել է գործընթաց՝ Սինգապուրի խորհրդարանի հետ բարեկամական խումբ ձեւավորելու ուղղությամբ: Ես մեծ հույս ունեմ, որ Սինգապուրը եւս այդպիսի հետաքրքրություն կդրսեւորի»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը հայտարարել է, որ շատ երջանիկ է Հայաստանում առաջին անգամ գտնվելու համար: Ըստ նրա՝ եւ՛ Սինգապուրի հետ Եվրասիական տնտեսական միության եւ՛ նրա անդամ պետությունների միջեւ ստորագրվելիք Համապարփակ տնտեսական համագործակցության շրջանակային համաձայնագիրն ու Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը եւս կնպաստեն հարաբերությունների զարգացմանը: «Մենք ջերմ բարեկամական եւ դիվանագիտական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Ցանկանում ենք խորացնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի խորհրդարանի հետ, խորհրդարանական բարեկամական խումբ նույնպես կստեղծենք»,- ասել է Լի Սյեն Լունը:
ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Սինգապուրի վարչապետին՝ ջերմ խոսքերի եւ ցուցաբերվող հետաքրքրության համար, նաեւ ուրախությամբ նշել, որ Սինգապուրում որոշում կա՝ հաջորդ տարի անցկացնել Հայաստանի մշակույթի օրեր: «Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է եւս մեկ անգամ անդրադառնալու մեր մշակութային ժառանգությանը եւ վստահ եմ, որ սա նաեւ խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացման համար: Հայերը տեսնելու շատ բան ունեն Սինգապուրում եւ վստահ եմ, որ սինգապուրցիները՝ տեսնելու շատ բան Հայաստանում: Հուսով եմ, որ դուք ձեր այցի ընթացքում համոզվեցիք դրանում: Մենք մեծապես կարեւորում ենք Արեւելյան Ասիայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը եւ դրա լավագույն ապացույցներից մեկն է՝ Եվրասիական տնտեսական միության հետ կնքվող, քննարկվելիք եւ արդեն ստորագրվող փաստաթուղթը: Մենք մեծ ակնկալիքներ ունենք այս փաստաթղթից»,- նշել է Արարատ Միրզոյանը:
Սինգապուրի վարչապետը նշել է, որ Հայաստանում հանդիպել է սինգապուրցի զբոսաշրջիկների: Նա ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է իր երկրի զբոսաշրջության վերաբերյալ վիճակագրությունը եւ համաձայնել, որ Սինգապուրի ու Հայաստանի միջեւ վերոնշյալ ոլորտը զարգացնելու մեծ ներուժ կա:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի համար զգայուն երկու հարցի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը՝ հույս հայտնելով, որ ինչպես բազմաթիվ երկրներ, Սինգապուրը եւս պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, նաեւ կաջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը:
«Նաեւ ուզում եմ, որ դուք՝ որպես մեր միջազգային գործընկերներ, վստահ լինեք, որ Հայաստանում անցած տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՀՀ նոր իշխանություններն անշեղորեն շարժվելու են կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու, արհեստական տնտեսական մոնոպոլիաները վերացնելու, դատական իշխանության անկախությունը հաստատելու եւ իրավական բարեփոխումների ճանապարհով: Կարծում եմ՝ մեր գործընկերների համար սա կարեւոր է իմանալ, որպեսզի կանխատեսելի գործընկերային հարաբերություններ կարողանան հաստատել»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Սինգապուրի վարչապետը հաջողություն է մաղթել Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու գործում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ