ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Խաչատրյանը կմնա կալանավորված. դատարանը մերժեց բողոքը (տեսանյութ) 09/30/2019 10:09 | Քրեական խրոնիկոն
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կմնա կալանավորված։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` քիչ առաջ այսպիսի որոշում կայացրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը` մերժելով Խաչատրյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի միջնորդությունը։
Որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ որոշումն իրենց համար անսպասելի չէր. «Այն առաջընթացը, որ կար հեղափոխությունից հետո դատարանների առումով, այսինքն` այն, որ դատարանները որոշակի անկախություն, ազատություն ունեին, պետք է արձանագրել, որ ընդհանրապես կործանվել է այս համակարգը»։
Երեմ Սարգսյանը նշեց, որ որոշումը ստանալուց հետո իր պաշտպանյալի հետ կքննարկեն նաեւ այս դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարց բարձրացնելը։
Ավելի վաղ պաշտպանը նշել էր, որ Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացրած առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլ է տվել խախտում, ինչի համար իրենք հաղորդում են ներկայացրել Արդարադատության նախարարին և դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար. «Դատարանն ընդհանրապես չուներ փաստական նյութ, որի հիման վրա կարող էր հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված համարել։ Եթե դատարանը չունի նյութ կասկածը հաստատված համարելու, ապա ակնհայտ է, որ խախտում է թույլ տվել»,-նշել էր պաշտպանը։
Վերջինս հայտնել էր նաև, որ Գագիկ Խաչատրյանի անունից ԱԱԾ-ի դեպոզիտ հաշվին փոխանցվել է նրան վերագրվող ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 200 մլն դրամ գումար:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր օգոստոսի 27-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերի գույքի վատնում կատարելու համար, ինչից հետո միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր։
Ավելի ուշ հայտնի էր դարձել նաև, որ Խաչատրյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ էլ քննվում է ՀՔԾ-ում, որի շրջանակներում նա մեղադրվում է 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը։ Այս գործով նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Հետագայում նշված քրեական գործը ՀՔԾ-ն ուղարկեց ԱԱԾ, որտեղ երկու գործերը միացվեցին մեկ վարույթում։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից