ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իմ ձեռագործ Հայաստան» արհեստների փառատոն 09/30/2019 11:28 | ԼՐԱՀՈՍ
40-ից ավելի արհեստագործ հինգ մարզից՝ «Իմ ձեռագործ Հայաստան» արհեստների փառատոնին։ Այն ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում։
Փառատոնն անցկացվում է արդեն երեք տարի։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի փառատոնը երկօրյա էր (սեպտեմբերի 28-29), արհեստագործներն էլ հինգ մարզից էին՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Վայոց ձոր և Սյունիք։ Ընդհանուր շուրջ 40 արհեստագործ ցուցադրեցին իրենց աշխատանքները, որոնց մի մասը ստեղծվել, մյուս մասը կատարելագործվել էր փառատոնի գործընկեր «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում։
- Մենք աջակցում ենք մարզերում բնակվող արհեստագործներին զարգացնելու իրենց գործունեությունը դիտարկելով այն որպես այլընտրանքային եկամտի հիմնական աղբյուր։ Ավելին, մեր այս նախաձեռնությամբ մենք ուզում ենք միահյուսել արհեստագործությունն ու զբոսաշրջությունը՝ հնարավորություն ընձեռելով մեր շահառուներին ունենալու առավել մեծ հանրայնացում և գործերի վաճառքի ավելի մեծ հնարավորություն։ վստահ եմ, որ այս նախաձեռնությունը մարզերի տնտեսական շարժմանը նոր թափ կարող է հաղորդել,- ասաց Դեբորա Գրիզերը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենը։
- Այս տարի արդեն երրորդ անգամ ենք հանրության ուշադրությանը ներկայացնում մարզերից ժամանած տաղանդավոր վարպետների ձեռքի աշխատանքները։ «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը ցուցադրում է մարզային արհեստն ու տաղանդը երևանաբնակներին, որտեղ այցելուները կարող են ոչ միայն ծանոթանալ և գնել ձեռքի աշխատանքներ, այլև ինքնուրույն փորձել սովորել և պատրաստել տարատեսակ իրեր, - ասաց «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար՝ Սիսակ Մխիթարյանը։
Արհեստագործները փառատոնի այցելուների համար փոքրիկ դասընթաց էին կազմակերպում և հնարավորություն էին տալիս սովորածը տեղում կիրառելու՝ պատրաստելով փայտի փորագրման, ասեղնագործության, կավագործության, գորգագործության աշխատանքի նմուշներ։
«Իմ Հայաստան» ծրագիրը՝մարզերում զբոսաշրջությունը խթանելու և կենսամակարդակի բարելավման նպատակով, նոր աշխատատեղեր ստեղծելու ճանապարհով, օգնում է ամրապնդել և կայուն հիմքերի վրա դնել գյուղի զարգացումն ու ապահովում մշակութային ժառանգության պահպանումը: Ներկայումս ծրագիրն աշխատում է Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում՝ հասանելի դարձնելով և տարածելով Հայաստանի մշակութային ժառանգության մասին տեղեկատվությունը, ինչպես նաև օգնելով տեղի արհեստագործներին, զբոսավարներին, թանգարաններին, հնավայրերին՝ բրենդավորման, մարքեթինգի, գնագոյացման և այլ հարցերի շուրջ մասնագիտական դասընթացներով, ինչը մարզաբնակներին հնարավորություն կտա ավելի մեծ եկամուտ ստանալ զբոսաշրջության ոլորտից, իսկ միջազգային շուկաներում Հայաստանը կդարձնի առավել տեսանելի:
«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնին աջակցել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը՝ տրամադրելով իր Գաֆէսճեան քանդակների պարտեզի տարածքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ