ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Բերում եք, դիակը դնում եք ու ինքնասպանության վարկածը կապում եք էդ երեխու հետ» Մարգարիտա Խաչատրյանը հայտարարում է, որ ոչ մի զինվոր ինքնասպանություն չի գործում 09/30/2019 18:58 | ԼՐԱՀՈՍ
Ոչ մի զինվոր ինքնասպանություն չի գործում։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել «Զինվոր» հկ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը՝ պատասխանելով «Փաստինֆո»-ի՝ բանակում տեղի ունեցող ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների դեպքերի վերաբերյալ հարցին ։
«Ես չեմ պատկերացնում, թե ոնց կարող է 1 տարի և 8 ամիս ծառայողը, որը հունվարի 15-ին պետք է զորացրվի՝ ինքնասպանություն գործի։ Ոչ մի զինվոր ինքնասպանություն չի գործում։Մորը հա՛մ դիակն ենք տալիս, հա՛մ ինքնասպանության վարկածը։ Այդ խարանը մեր բալեքի վրայից հանենք»,- նշեց տիկին Մարգարիտան։ Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ, եթե 18 տարի մայրը որդուն պահում է և երիտասարդը երկրորդ կամ երրորդ կուրսից զորակոչվել և ինքնասպանություն չի գործել, ոնց եղավ, որ 1 տարի և 8 ամիս ծառայելուց հետո ինքնասպանություն գործեց։ «Քավ լիցի։ Բերեք բիրտ բարքերի ետևից գնանք, բերեք մեր թերությունները վերացնենք, մայրը պատվով տվել է իր որդուն, թող պատվով ստանա։ Բերում եք դիակը դնում եք ու ինքնասպանության վարկածը կապում եք էդ երեխու հետ»,-ասաց տիկին Մարգարիտան՝ հայտարարելով, որ ոչ մի զինծառայող բանակում ինքնասպան չի լինում։ «Այդ ուրիշ բան ա, եթե հասցնում են ինքնասպանության, ուրիշ բան է, որ կան բիրտ բարքեր, որը հասցնում է ինքնասպանության»,- նշեց տիկին Խաչատրյանը։ Նա նաև վստահեցնում է, որ այս 25 տարիների ընթացքում ծանոթացել է թերություններին և գոմեշի մսի դեպքը նույնպես ինքն էր հայտնել, սակայն որոշ մարդկանց դա ձեռնտու չի եղել։
Ներկայացնելով բանակում կատարվող ինքնասպանության վարկածով դեպքերը՝ Մարգարիտա Խաչատրյանը նշեց. «Իրավիճակը ցավալի է։ Մենք հայտարարում ենք, որ 1994թ.-ից ունենք զինադադար, բայց երբևէ զինադադար չենք ունեցել։ Մենք ունենք նենգ ու դալանակալված թշնամի։ Ցանկացած պահի կատարվում է ոտնձգություն։ Եթե 18-20 տարեկան զինծառայողը խրամատում, կրակայինի տակ է, մենք չենք կարող ասել, թե այդ պահին ինչ կարող է մտածել զինծառայողը, որ գնաց ոտնձգության կամ զենքի կանոններիր խախտում կամ ինքնասպանության վարկածը։ Ո՞ր մեկի գլխի վերևով, որ կրակը թափվի ու ինքը չպետք է մտածի, որ այդ պահին նա կարող է գերի ընկնել ու կարող են իրեն խոշտանգել, որ կարող է դիվերսիա լինի»։ Թեման ամփոփելով՝ Մարգարիտա Խաչատրյանը հորդորեց՝ խրամատում պառկած զինվորի վրա երբեք ինքնասպանության վարկածը չդնել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com
- 01/21/2025 14:05 Հրդեհ Սպիտակի մանկապարտեզում. երեխաները տարհանվել են
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից