Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Սա վախի մթնոլորտ ձեւավորել է, ամեն ինչ արվում է, որ ոչ ոք չկարողանա իշխանությունների դեմ նույնիսկ խոսել. Լուսինե Սահակյան 09/30/2019   15:26  |  ԼՐԱՀՈՍ

«Շատ լուրջ խնդիր կա որակման մասով, որովհետեւ պետք է խնդիրը դիտարկել նախապատմությունից»,- «Փաստինֆո»-ին ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյան եւ Սարգիս Օհանջանյանի կալանավորմանը։

Փաստաբանը շեշտում է՝ նախ, անթույլատրելի է դատարանի վրա որեւէ ճնշում, առավել եւս , երբ խոսքը վերաբերում է գործադիր մարմնին։  «Պետք է հասկանալ, որ երբ Պանդորայի արկղը բացում ես, հետեւանքներին պետք է պատրաստ լինել։ Հիմա, երբ գործադիր մարմինը  որոշակի գործողություններ է ձեռնարկում, ճնշումներ է գործադրում դատարանների նկատմամբ,   կարծում եմ՝ գիտակցում է, որ իրավունք չունի դա անել, բայց  դա անում է, այսինքն, միայն արտահայտությունները  չեն, որ կարեւոր են։ Մենք գիտենք, որ շատ մեծ ճնշումներ եղան դատավորների վրա, կոչ հնչեց վարչապետի կողմից՝ փակել դատարանների մուտքերը ,խոսքը գնում է նաեւ ՍԴ-ի մասին։ Նաեւ բռնություն գործադրվեց դատավորների նկատմամբ,  եւ ոչ ոք պատասխանատվության չենթարկեց, ավելին, եղավ հայտարարություն, որ այդտեղ պատժելի արարք , ընդհանրապես չկա»,-ասաց փաստաբան Սահակյանը՝ նկատի ունենալով դատավոր Դավիթ Բալայանի եւ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ տեղի ունեցած միջադեպերը։ Մի դեպքում, դատարանների արգելափակման օրը ցուցարարները խոչընդոտեցին դատավոր Բալայանի մուտքը դատարան եւ վերջինիս նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրեցին՝ դատավորն ընկավ, իսկ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին ցուցարարները շրջափակման մեջ էին վերցրել, երբ նա դուրս էր գալիս ՍԴ շենքից եւ տարբեր վակարկումներով պահանջում էին նրա հրաժարականը։

Լուսինե Սահակյանն ընդգծում է՝  այդ ամենից բացի,  երկրի ղեկավարը  շարունակաբար «վնգստացող դատավորներ» արտահայտությունն է անում դատավորների վերաբերյալ, ինչն անթույլատրելի է, բայց միեւնույն ժամանակ, խնդիրն այն է, որ այս դեպքում արտահայտությունը սովորական է դիտարկվում։ «Իսկ  ի՞նչ են արել երիտասարդները։ Նրանք ընդամենը այդ արտահայտության հետ կապված  հարց են ուղղել։ Նրանք չեն ասում, թե դատավորը «վնգստացող» է, այլ ընդամենը հարց են ուղղում՝ Դուք ա՞յս դատավորն եք»,-նշում է Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ թեեւ երիտասարդների գործողություններն էլ  իր համար ընդունելի չեն, բայց, մի բան է ընդունելի չլինելը, մեկ այլ բան՝ քրեորեն պատժելի արարք լինելը։

Փաստաբանի խոսքով, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փորձել պարզել, թե  իր երկրում արդարադատությունն ով  է իրականացնում  եւ  եթե խոսում են, որ ժողովրդի իշխանություն մասին, ապա բնականաբար  այդ երիտասարդներն էլ ժողովրդի մի մասն են կազմում. «Թե՞ ժողովուրդը միայն նրանք են, ովքեր սատարում են իշխանությանը։ Ժողովուրդ են նաեւ այն անձինք, ովքեր դեմ են իշխանությանը եւ նրանք էլ իրավունք ունեն իմանալու, թե  ով է արդարադատությունն իրականացնում մեր երկրում։ Հիմա, եթե երկրի ղեկավարն ասում է, որ կան «վնգստացող դատավորներ» երիտասարդները փորձում են հասկանալ, թե արդյո՞ք  այդ դատավորը այդ շարքին է դասվում։ Բնականաբար, այս մեթոդն ինձ համար անընդունելի չէ, բայց  վարչապետը նման հայտարարություն չպետք է  աներ՝ հնարավորություն չտալով, որպեսզի նման  հարցեր ընդհանրապես չծագեին։ Առավել եւս, ԲԴԽ նախագահը  այդ մասին չպետք է խոսեր, դա խայտառակություն է»։

«Փաստինֆո»-ի  հետ զրույցում, ի դեպ, ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը վարչապետի այս հայտարարությունը համարել էր քաղաքական ։ Փաստաբան Լուսինե Սահակյանը այս կապակցությամբ  հարցրեց.«Այդ դեպքում, բա տղաների հարցը ի՞նչ է, մարդիկ հայտարարություն չեն արել, հարց են հնչեցրել։ Կրկնում եմ՝ դատարանները պետք է լինեն անկախ եւ անկաշկանդ, նրանց նկատմամբ որեւէ ճնշում չպետք է լինի, բայց այս ամենը եկավ երկրի վարչապետից։ Ինչո՞ւ,  օրինակ, նույն Բեքմեզյանը դա համարում է քաղաքական հայտարարություն, իսկ հարցը չի համարում, այսինքն, կա  տարբերակված՝ խտրական մոտեցում, ինչն անընդունելի է»։

Ես չեմ քննարկի վարչապետի ասածը, կոնկրետ դեպքի հետ կապված մենք մենք դիրքորոշում ենք հայտնել. ԲԴԽ անդամ

Փաստաբանը շեշտում է՝ եթե նախորդիվ եւս քրեական գործեր հարուցվեին նման իրավիճակներում, երբ ճնշումներ էին գործադրվել դատարանների նկատմամբ, եւ այս տղաների  հարցն էլ դիտարկվեր այդ շրջանակում, միգուցե  կարելի էր ինչ-որ հարց քննարկել, եթե փաստերն այդ հնարավորությունը տային, բայց նույնիսկ այդ դեպքում,  փաստերը այդ հնարավորությունը չեն տալիս, որովհետեւ նրանք ընդամենը հարց են հնչեցրել։

Դիտարկմանը, թե երիտասարդների հարցը տեսականորեն կարող էին նաեւ լրագրողները հնչեցնել,  արդյո՞ք նրանց հետապնդումը համընդհանուր վախի մթնոլորտ ձեւավորելուն չի ուղղված եւ նախազգուշացնող չէ , Լուսինե Սահակյանն արձագանքեց. «Այո, դա ընդամենը հարց էր եւ բնականաբար, սա վախի  մթնոլորտ ստեղծել է եւ տոտալ  ճնշման խնդիր է առաջացել։ Արդեն ամեն ինչ արվում է, որպեսզի ոչ ոք  չկարողանա իշխանությունների դեմ նույնիսկ խոսել, ոչ թե գործողություն  կատարել՝ նույնիսկ խոսել, արտահայտվել։ Որովհետեւ , եթե նույնիսկ  նրանք ինչ-որ քրեորեն պատժելի գործողություններ կատարած լինեին, հարց է առաջանում,  բա կալանավորե՞լը, նման կերպ ձերբակալելը ինչի՞ համար է։ Ակնհայտ է, որ ոչ ձերբակալման, ոչ  կալանավորման հիմքեր չէին կարող լինել եւ ամենը խոսում  է այն մասին, որ նպատակն այլ է՝ ուղղակի ճնշել այն անձանց, ովքեր  իշխանությունների դեմ են արտահայտվում։ Պատահական չէ, որ շատերը հայտարարել են, որ նրանք քաղբանտարկյալներ են»։

Փաստաբանը նշում , է, որ միջազգային կառույցները եւ մասնավորապես ՄԻԵԴ-ը, եթե այս գործին անդրադառնա անքննարկելի կերպով ճանաչելու է երիտասարդների իրավունքների խախտումը։

 «Ես խորհուրդ կտամ այն  մարդկանց, որոնք մեղադրանքը առաջադրել են եւ ընդհանրապես, քննարկում են այս հարցը, կարդան այդ հոդվածը եւ տեսնեն, արդյո՞ք այդ  հոդվածի եւ տղաների գործողություններում որեւէ աղերս կա։ Անձինք անազատության մեջ են պահվում եւ դա է ամենասարսափելին»,-եզրափակեց փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է դատավոր Աննա Դանիեբեկյանին հարցեր ուղղած երիտասարդների՝  Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: 

Հիշեցնենք, դեպքի առիթով հարուցվել էր քրեական գործ 343-րդ հոդվածի 3-րդ մասով։ Երիտասարդներին մեղադրանք էր առաջադրվել 332-րդ հոդվածի 1-ին մասով։Երիտասարդները ուղեկցել էին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող Աննա Դանիբեկյանին եւ հարց ուղղել նրան, թե արդյո՞ք «վնգստացող դատավորների» ցանկում է։ Ձեւակերպման հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը «Ազատությանը» տված հարցազրույցում, ապա նաեւ վանաձորյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում կան «պատերի տակ վնգստացող դատավորներ», որոնք, ըստ վարչապետի, «նոր տերեր են փնտրում»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]