ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա վախի մթնոլորտ ձեւավորել է, ամեն ինչ արվում է, որ ոչ ոք չկարողանա իշխանությունների դեմ նույնիսկ խոսել. Լուսինե Սահակյան 09/30/2019 15:26 | ԼՐԱՀՈՍ
«Շատ լուրջ խնդիր կա որակման մասով, որովհետեւ պետք է խնդիրը դիտարկել նախապատմությունից»,- «Փաստինֆո»-ին ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյան եւ Սարգիս Օհանջանյանի կալանավորմանը։
Փաստաբանը շեշտում է՝ նախ, անթույլատրելի է դատարանի վրա որեւէ ճնշում, առավել եւս , երբ խոսքը վերաբերում է գործադիր մարմնին։ «Պետք է հասկանալ, որ երբ Պանդորայի արկղը բացում ես, հետեւանքներին պետք է պատրաստ լինել։ Հիմա, երբ գործադիր մարմինը որոշակի գործողություններ է ձեռնարկում, ճնշումներ է գործադրում դատարանների նկատմամբ, կարծում եմ՝ գիտակցում է, որ իրավունք չունի դա անել, բայց դա անում է, այսինքն, միայն արտահայտությունները չեն, որ կարեւոր են։ Մենք գիտենք, որ շատ մեծ ճնշումներ եղան դատավորների վրա, կոչ հնչեց վարչապետի կողմից՝ փակել դատարանների մուտքերը ,խոսքը գնում է նաեւ ՍԴ-ի մասին։ Նաեւ բռնություն գործադրվեց դատավորների նկատմամբ, եւ ոչ ոք պատասխանատվության չենթարկեց, ավելին, եղավ հայտարարություն, որ այդտեղ պատժելի արարք , ընդհանրապես չկա»,-ասաց փաստաբան Սահակյանը՝ նկատի ունենալով դատավոր Դավիթ Բալայանի եւ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ տեղի ունեցած միջադեպերը։ Մի դեպքում, դատարանների արգելափակման օրը ցուցարարները խոչընդոտեցին դատավոր Բալայանի մուտքը դատարան եւ վերջինիս նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրեցին՝ դատավորն ընկավ, իսկ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին ցուցարարները շրջափակման մեջ էին վերցրել, երբ նա դուրս էր գալիս ՍԴ շենքից եւ տարբեր վակարկումներով պահանջում էին նրա հրաժարականը։
Լուսինե Սահակյանն ընդգծում է՝ այդ ամենից բացի, երկրի ղեկավարը շարունակաբար «վնգստացող դատավորներ» արտահայտությունն է անում դատավորների վերաբերյալ, ինչն անթույլատրելի է, բայց միեւնույն ժամանակ, խնդիրն այն է, որ այս դեպքում արտահայտությունը սովորական է դիտարկվում։ «Իսկ ի՞նչ են արել երիտասարդները։ Նրանք ընդամենը այդ արտահայտության հետ կապված հարց են ուղղել։ Նրանք չեն ասում, թե դատավորը «վնգստացող» է, այլ ընդամենը հարց են ուղղում՝ Դուք ա՞յս դատավորն եք»,-նշում է Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ թեեւ երիտասարդների գործողություններն էլ իր համար ընդունելի չեն, բայց, մի բան է ընդունելի չլինելը, մեկ այլ բան՝ քրեորեն պատժելի արարք լինելը։
Փաստաբանի խոսքով, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փորձել պարզել, թե իր երկրում արդարադատությունն ով է իրականացնում եւ եթե խոսում են, որ ժողովրդի իշխանություն մասին, ապա բնականաբար այդ երիտասարդներն էլ ժողովրդի մի մասն են կազմում. «Թե՞ ժողովուրդը միայն նրանք են, ովքեր սատարում են իշխանությանը։ Ժողովուրդ են նաեւ այն անձինք, ովքեր դեմ են իշխանությանը եւ նրանք էլ իրավունք ունեն իմանալու, թե ով է արդարադատությունն իրականացնում մեր երկրում։ Հիմա, եթե երկրի ղեկավարն ասում է, որ կան «վնգստացող դատավորներ» երիտասարդները փորձում են հասկանալ, թե արդյո՞ք այդ դատավորը այդ շարքին է դասվում։ Բնականաբար, այս մեթոդն ինձ համար անընդունելի չէ, բայց վարչապետը նման հայտարարություն չպետք է աներ՝ հնարավորություն չտալով, որպեսզի նման հարցեր ընդհանրապես չծագեին։ Առավել եւս, ԲԴԽ նախագահը այդ մասին չպետք է խոսեր, դա խայտառակություն է»։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում, ի դեպ, ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը վարչապետի այս հայտարարությունը համարել էր քաղաքական ։ Փաստաբան Լուսինե Սահակյանը այս կապակցությամբ հարցրեց.«Այդ դեպքում, բա տղաների հարցը ի՞նչ է, մարդիկ հայտարարություն չեն արել, հարց են հնչեցրել։ Կրկնում եմ՝ դատարանները պետք է լինեն անկախ եւ անկաշկանդ, նրանց նկատմամբ որեւէ ճնշում չպետք է լինի, բայց այս ամենը եկավ երկրի վարչապետից։ Ինչո՞ւ, օրինակ, նույն Բեքմեզյանը դա համարում է քաղաքական հայտարարություն, իսկ հարցը չի համարում, այսինքն, կա տարբերակված՝ խտրական մոտեցում, ինչն անընդունելի է»։
Փաստաբանը շեշտում է՝ եթե նախորդիվ եւս քրեական գործեր հարուցվեին նման իրավիճակներում, երբ ճնշումներ էին գործադրվել դատարանների նկատմամբ, եւ այս տղաների հարցն էլ դիտարկվեր այդ շրջանակում, միգուցե կարելի էր ինչ-որ հարց քննարկել, եթե փաստերն այդ հնարավորությունը տային, բայց նույնիսկ այդ դեպքում, փաստերը այդ հնարավորությունը չեն տալիս, որովհետեւ նրանք ընդամենը հարց են հնչեցրել։
Դիտարկմանը, թե երիտասարդների հարցը տեսականորեն կարող էին նաեւ լրագրողները հնչեցնել, արդյո՞ք նրանց հետապնդումը համընդհանուր վախի մթնոլորտ ձեւավորելուն չի ուղղված եւ նախազգուշացնող չէ , Լուսինե Սահակյանն արձագանքեց. «Այո, դա ընդամենը հարց էր եւ բնականաբար, սա վախի մթնոլորտ ստեղծել է եւ տոտալ ճնշման խնդիր է առաջացել։ Արդեն ամեն ինչ արվում է, որպեսզի ոչ ոք չկարողանա իշխանությունների դեմ նույնիսկ խոսել, ոչ թե գործողություն կատարել՝ նույնիսկ խոսել, արտահայտվել։ Որովհետեւ , եթե նույնիսկ նրանք ինչ-որ քրեորեն պատժելի գործողություններ կատարած լինեին, հարց է առաջանում, բա կալանավորե՞լը, նման կերպ ձերբակալելը ինչի՞ համար է։ Ակնհայտ է, որ ոչ ձերբակալման, ոչ կալանավորման հիմքեր չէին կարող լինել եւ ամենը խոսում է այն մասին, որ նպատակն այլ է՝ ուղղակի ճնշել այն անձանց, ովքեր իշխանությունների դեմ են արտահայտվում։ Պատահական չէ, որ շատերը հայտարարել են, որ նրանք քաղբանտարկյալներ են»։
Փաստաբանը նշում , է, որ միջազգային կառույցները եւ մասնավորապես ՄԻԵԴ-ը, եթե այս գործին անդրադառնա անքննարկելի կերպով ճանաչելու է երիտասարդների իրավունքների խախտումը։
«Ես խորհուրդ կտամ այն մարդկանց, որոնք մեղադրանքը առաջադրել են եւ ընդհանրապես, քննարկում են այս հարցը, կարդան այդ հոդվածը եւ տեսնեն, արդյո՞ք այդ հոդվածի եւ տղաների գործողություններում որեւէ աղերս կա։ Անձինք անազատության մեջ են պահվում եւ դա է ամենասարսափելին»,-եզրափակեց փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է դատավոր Աննա Դանիեբեկյանին հարցեր ուղղած երիտասարդների՝ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
Հիշեցնենք, դեպքի առիթով հարուցվել էր քրեական գործ 343-րդ հոդվածի 3-րդ մասով։ Երիտասարդներին մեղադրանք էր առաջադրվել 332-րդ հոդվածի 1-ին մասով։Երիտասարդները ուղեկցել էին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող Աննա Դանիբեկյանին եւ հարց ուղղել նրան, թե արդյո՞ք «վնգստացող դատավորների» ցանկում է։ Ձեւակերպման հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը «Ազատությանը» տված հարցազրույցում, ապա նաեւ վանաձորյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում կան «պատերի տակ վնգստացող դատավորներ», որոնք, ըստ վարչապետի, «նոր տերեր են փնտրում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ