ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նորաշենի գյուղապետի լիազորությունները դադարեցվել են «ՔՊ»-ին չմիանալու պատճառով. Բողոքի ակցիա Արարատում 09/30/2019 12:06 | ԼՐԱՀՈՍ
Արարատի մարզը թույլ մարդու տեղ չէ, այստեղ ուժեղ մարդ է պետք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ուժ և իրավունք» հկ նախագահ Ալինա Մախսուդյանը՝ մեկնաբանելով Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչների բողոքի ակցիան, որով բնակիչները պահանջում են՝ վերադարձնել գյուղապետ Նորայր Գրիգորյանին և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հրաժարականը։
Ալինա Մախսուդյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ Գարիկ Սարգսյանի մարզպետ նշանակվելուց հետո մարզում խնդիրները միայն ավելացել են և մարզի խնդիրները կլուծվեն միայն մարզպետի հեռանալուց հետո։
Նրա խոսքով՝ մարզպետարանը լցված է քեռու տղաներով, մորքուրի հարսներով, փեսաներով։
«Բոլորին աշխատանքից հանում է և տեղավորում իր բարեկամներին»,- նշեց Մախսուդյանը՝ հիշեցնելով Ավշարի դպրոցի դասադուլի դեպքը. «ուզում էր 40 տարվա ուսմասվարին հեռացնել գործից, մորքուրի հարսին դնեին ուսմասվար, մորքուրի հարսի բարեկամուհուն դներ տնօրեն»։
Մեր այն հարցին, թե արդյո՞ք բողոքի ակցիայի մասնակիցներն ունեն Արարատի մարզպետի պաշտոնի համար իրենց թեկնածուն, Մախսուդյանը նշեց.«Շատ կուզեի, որ մարզպետի պաշտոնը նույնպես լիներ ընտրովի պաշտոն, որովհետև ժողովուրդը կընտրեր ու կիմանար, թե ում է ընտրում։ Սա նշանակովի պաշտոն է և վարչապետը պետք է որոշի, թե ում է վստահում, բայց տեսեք՝ վարչապետի վստահած մարդը վարչապետի համար Արարատի մարզում թշնամիներ է շատ արագ հավաքում»։
Ալինա Մախսուդյանը կարծում է, որ Նորաշենի համայնքապետին աշխատանքից ազատելու Գարիկ Սարգսյանի որոշման պատճառը անձնական տիրույթում է։
«Ճիշտ այսպիսի դեպք մեր մարզում եղել է՝ Փոքր Վեդիում, երբ ավագանին դիմել է և՛ մարզպետին, և՛ նախարարությանը, որպեսզի գյուղապետը հրաժարական տա, սակայն պատասխանել են, որ դա հնարավոր չէ։ Իսկ Նորաշենի դեպքում, չգիտես ինչու, դա հնարավոր եղավ, որովհետև գյուղապետը հարցազրույց տվեց, որ ԱԺ ընտրություններին ինքը պաշտպանել է հարևան գյուղի իր ընկերոջ թեկնածությունը, որը նույնպես «Ելք» դաշինքից էր։ Այդ ժամանակվանից էլ նրա և մարզպետի հարաբերությունները լարվել են, որովհետև իրեն չի տվել ձայնը »,- նշեց Մախսուդյանը։
Նրա փոխանցմամբ՝ այդ ամենից հետո մարզպետը կանչել է Նորաշենի արդեն նախկին գյուղապետ Նորայր Գրիգորյանին, որ վերջինս անդամակցի «ՔՊ» կուսակցությանը, իսկ հրաժարվելուց հետո նրանց հարաբերություններն ավելի են վատթարացել։
«Սկսել են գյուղ ուղարկել տարբեր ատյաններից ստուգողներ, որոնք ոչինչ էլ չեն բացահայտել։ Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Անձնական բնույթի է եղել »,- ասաց Մախսուդյանը՝ հավելելով, որ գյուղում պառակտումներ են առաջացել.«Այստեղ մարդիկ իրար հետ վիճաբանում են։ Մեր մարզն ընդհանրապես Գարիկ Սարգսյանից հետո շատ ողորմելի վիճակում է»։
Նրա խոսքով՝ ստուգումներ են եղել և ոչ ոք չի էլ փորձել ճշտել, թե գերեզմանների համար նախատեսված հեկտարներով հողատարածքներն ում են վաճառվել 400.000 ՀՀ դրամով։
«Երկու տարի հետո վերավաճառել է 20.000 ԱՄՆ դոլարով։ Այ քեզ քրեական գործ։ Դե բացահայտեք։ Լուրջ գործեր կա բացահայտելու»,- շեշտեց Մախոսուդյանը։
Վերջինիս կարծիքով՝ մարզպետը նախկին գյուղապետի հետ պայմանավորվածություն ունի և ցանկանում է նրան վերադարձնել պաշտոնը։
«Արարատ քաղաքի դեպքում վարչապետն ասաց ընտրողների 50+1 ստորագրություն և ես կստիպեմ, որ հրաժարական տա ձեր համայնքապետը։ Արարատ քաղաքում ստորագրությունները հավաքվեցին։ Երբ վարչապետը եկավ Արարատ քաղաք, անձամբ հանձնեցինք վարչապետին։ Հավատու՞մ եք ՝ մինչև հիմա որևէ պատասխան չկա»,- հայտնեց հկ նախագահը՝ նշելով, որ ասում են՝ դա ընտրովի պաշտոն է և անհասկանալի է, թե ինչու Նորայր Գրիգորյանի դեպքում այդպես չէ։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ ի պաշտպանություն իրենց արդեն նախկին գյուղապետ Նորայր Գրիգորյանի՝ պահանջելով Գարիկ Սարգսյանի հրաժարականը։ Նրանք փակել են գյուղապետարանի մուտքը և թույլ չեն տալիս գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարին մուտք գործել աշխատավայր։ Նրանք համոզված են, որ Նորայր Գրիգորյանին համայնքի ղեկավարի պաշտոնից ազատել են անօրինական ճանապարհով։ «Ուժ և իրավունք» հկ նախագահը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ ավագանին ապօրինի որոշում է կայացրել՝ 4 ձայնով, որը համարվում է օրենքի խիստ խախտում, որովհետև քվեն ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն 5 ձայն և այդ որոշման հիման վրա՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը կարգադրություն է ուղարկել Նորաշեն գյուղ՝ գյուղապետի լիազորությունները դադարեցնելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ