Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Առաջ նայելը խիզախություն է պահանջում, մեզ ավելի հեշտ է մաքրել հաշիվներն անցյալի հետ. Ռուբեն Բաբայան 09/30/2019   21:15  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի զրուցակիցն է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։ Ռուբեն Բաբայանի հետ զրուցել ենք մշակույթի, արժեհամակարգի,  վերջին 1.5 տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումների ու խնդիրների մասին։  Ամենակարեւորը, Ռուբեն Բաբայանի խոսքով,  այն է, որ հանրությունն սկսել է իրեն առավել ինքնիշխան զգալ, ավելի մեծ պատասխանատվություն վերցնել իր վրա եւ իրեն երկրի տերը զգալ։

«Շատ հարցերում հանրությունը սկսում է ավելի  պահանջատեր դառնալ եւ սա բնական է, որովհետեւ հանրությունը այսօր գործ ունի իշխանության հետ, որին ինքն է ընտրել։ կարծում եմ, սա ամենամեծ նվաճումն է ու հետագայի դրական քայլերի գրավականն է։ Եվս մեծ ձեռքբերում է այն, որ տարբեր պետական օղակներում զգալիորեն նվազել է կոռուպցիան եւ  դա միանշանակ զգացվում է։ Այ, հիմա ես Ձեզ հետ  խոսում եմ Ալավերդիից, դժվար է չնկատել, որոշակի ձեւով ճանապարհաշինություն է  գնում, որը եւս շատ կարեւոր է երկրի համար, ինչ վերաբերում է ինձ առավել հարազատ մշակույթի ոլորտին, այստեղ հիմնական խնդիրը համակարգային է, որովհետեւ իրականում,  մշակույթի կառավարման տեսանկյունից, սովետական տարիներից ի վեր, շատ քիչ փոփոխություն է տեղի ունեցել, շատ կարծրացած համակարգ է եւ վերաբերմունքը մշակույթի եւ արվեստի հանդեպ ներկա իշխանությունը ժառանգել է  Կարեն Կարապետյանի վարչապետությունից, երբ բացեիբաց հայտարարված էր կապիտալիզացիա, երբ միմիայն վաստակած գումարի չափով էր չափվում մշակույթի նշանակություն»։ ՀԻմա սա չի հայտարարվում, բայց, ցավոք,  որեւէ այլ մեխանիզմ չի առաջարկվում Համակարգն ահավոր բյուրոկրատացված է, ազատ չէ իր  կազմակերպչական ձեւերի մեջ  եւ դա չի նպաստում արվեստի նոր անուններ ու տեսակներ առաջ բերելուն։ Այստեղ մի մեծ համակարգային սխալ կա՝ մշակույթը, ցավոք, շարունակում ենք  ընկալել որպես ժամանց՝ չհասկանալով, թե ինչ կիրառական նշանակություն ունի այն։ Երբ մենք խոսում ենք  մշակույթի մեջ ներդրումների մասին, պետք է հասկանանք, որ այդ ներդրումը չի նշանակում, որ փողը որոշ ժամանակ անց պետք է վերադառնա։ Ներդրումը մշակույթի մեջ դա հանրության  քաղաքակիրթ լինելն է»,-ասում է Ռուբեն Բաբայանը։

-Պարոն Բաբայան, մենք տեսնում ենք վարչապետի լուսանկարներն ու լայվերը տարբեր մշակութային միջոցառումներից՝ համերգներ, տոնակատարություններ։ Նա այսկերպ իր  հոգածությո՞ւնն է ցուցաբերում մշակույթի նկատմամբ ։

-Երբ ինքը մասնակցում է  դա շատ լավ, սեփական օրինակը հոյակապ է, բայց ես խոսում եմ կառուցվածքի մասին ։ Ես բարձր եմ գնահատում այն, որ մշակույթը եւ ընդհանրապես տոնակատարությունները  դուրս են եկել Երեւանի սահմաններից։ Ինձ համար ողջունելի էր այս տարի Գյումրու ներգրավվածությունը համապետական միջոցառումներին։ Այն, որ  եւ Անկախության տոնը նշվեց Գյումրիում, եւ բազմաթիվ փառատոններ անցկացվեցին, այնտեղ նշվեց  Կոմիտասի 150- ամյակը, դա շատ կարեւոր է։ Համոզված եմ, որ մյուս տարի կընտրվի այլ քաղաք եւ  կամաց-կամաց ամբողջ հանրապետությունը կսկսի իրեն ուշադրության կենտրոնում զգալ, որովհետեւ Երեւանից բացի , մնացած շրջաններն անտեսված են։ Այո, սեփական օրինակը կարեւոր է, բայց այն դեռ կառուցվածքային փոփոխություն չէ։ Շատ լավ է, որ պաշտոնյաները տեսնում են, որ վարչապետը մասնակցում է տարբեր միջոցառումների, բայց գիտեք, բուրգը ներքեւից է կառուցվում։

-Պարոն Բաբայան, այս 1.5 տարվա ընթացքում, շատերի գնահատմամբ, մենք, եթե չասեմ ձեւավորեցինք, ապա ամրապնդեցինք ու խորացրեցինք  նաեւ ատելության մշակույթը։ Ինչո՞ւ այդպես եղավ։

-Սա, ցավոք, օրինաչափություն է։ Յուրաքանչյուր հեղափոխությունից հետո, անկախ նրանից, թե ինչ գաղափարներ է   նա առաջ բերում, միեւնույնն է հասարակության լայն շրջանակների մոտ նաեւ ամենաբացասական զգացմունքներն են բարձրանում, այդ թվում Ձեր նշած ատելությունը։ Ես կարծում եմ, որ  այստեղ կա մի շատ կարեւոր բան՝ ի՞նչ արժեքային համակարգ ենք մենք հաստատում,  ի՞նչն է կենտրոնում գտնվում, եթե մարդը, ապա առաջին հերթին մենք պետք է ոչ թե սեր մարդու հանդեպ կամ խոնարհում հաստատենք, այլ՝ հարգանք, անկախ նրանից, մեզ դուր են գալիս նրա հայացքները, թե՝ ոչ։ Չէ՞ որ մենք ազատ երկիր ենք, որտեղ մարդիկ սեփական կարծիք  ունենալու եւ այն առաջ տանելու իրավունք ունեն։ Մենք կարող ենք չհամաձայնել այդ կարծիքի հետ , բայց ի՞նչ է պետք անել, որպեսզի մենք կարողանանք, վերջապես, կազմակերպել քաղաքացիական հասարակություն։ Այստեղ ամենակարեւորը հարգանքն է, հարգանք մարդու հանդեպ՝ ուզած պարագայում։ Չխառնվել մարդու անձնական կյանքի մեջ, հարգել նրա տեսակետը, մոտեցումները՝ նույնիսկ  չընդունելով դրանք։ Սա, ցավոք , երկար ճանապարհ է։

-Պարոն Բաբայան, տեսնում ենք, որ այլախոհների նկատմամբ անհանդուրժողականությունը շատ դեպքերում հենց Ձեր նշած բուրգի վերեւից է գալիս ։ Մենք  լսում ենք, թե ինչ բառապաշար է օգտագործում անձամբ վարչապետը եւ չենք զարմանում, որ նրան հետեւում է երիտասարդ աղջնակը՝ ընդհուպ մինչեւ ականջներ ծամելու սպառնալիք հնչեցնում։ Ինչո՞ւ է վերեւից այդ մեսիջը հղվում ։ 

-Գիտեք, ես կարծում եմ, որ հաճախակի վերեւից ասվում է այն, ինչ ներքեւից որոշակի շրջանակներ ուզում են լսել։ Ուզում եմ համաձայնել Ձեզ հետ ՝ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի եւ առաջին դեմքը եւ բոլոր նրանք, ովքեր կանգնած են պետության ղեկին, չմոռանան, որ մենք  հինավուրց մշակութային ազգ ենք, իսկ մշակութային ազգը նշանակում է նաեւ օգտագործել շփման մեջ որոշակի մշակույթ, որովհետեւ այնպես կարող է ստացվել, որ  մարդիկ, որոնք գտնվում են ուրիշ մշակութային դաշտում եւ նույնիսկ կիսում են  քո տեսակետը, կարող են հեռանալ քեզնից՝ չընդունելով այդ ձեւը։ Դա շատ կարեւոր է։ Առավել եւս, ես չեմ կարծում, որ  վիրավորանքը կամ սպառնալիքը համոզիչ են։ Ի վերջո, օրինականություն հաստատելը չպետք է սպառնալիք լինի, սպառնալիքի լեզվով օրինականություն հաստատելու մասին չեն խոսում։

-Բայց մենք հենց սպառնալիքների տեղատարափ ենք տեսնում։

- Ամենամեծ սխալը դա է. սպառնալիքը ենթադրում է կամայականություն։ Ի՞նչ է նշանակում սպառնալիքը, որ եթե լավ պահես, չեմ կիրառի, վատ պահես՝ կկիրառեմ։ Դա սպառնալիք է եւ օրինականության  հետ կապ չունի։ Օրինականությունն այն է, որ անկախ նրանից՝քեզ լավ կպահես, թե վատ, միեւնույնն է, խախտել ես օրենք, պատասխանատվության կենթարկվես օրենքի առաջ։ Օրինականություն հաստատելու համար սպառնալիքի կարիք չկա, օրինական ապրելու համար վախի մթնոլորտի կարիք չկա։ Այդ մթնոլորտը հաստատվում է այն ժամանակ, երբ օրենքին ենթարկվում են բոլորը։

-Կարծում եք այսօր օրենքը հավասա՞ր է գործում։ Թարմ օրինակը նշեմ, երկու երիտասարդներին կալանավորեցին դատավոր Աննա Դանիբեկյանին հարց ուղղելու համար, երբ նրանք փաստացի ցիտում էին վարչապետին,  բայց այլ դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորածների գործողություններին իրավական գնահատական չտրվեց։

- Շատ հեշտ է պատասխանել այդ հարցին։ Ես ժամանակին շատ վատ եմ վերաբերվել այդ երեւույթներին։ Նաեւ այս դեպքն եմ համարում շատ բացասական եւ չեմ համարում, որ հարցը սրվում  է միայն այն պարագայում, երբ խոսքը վերաբերվում է միայն դատավորներին։ Կարող էր նաեւ դատավոր չլինել, ընդհանրապես, չի կարելի այդպես ե՛ւ խոսել , ե՛ւ  վարվել յուրաքանչյուր քաղաքացու հետ։ Եվ, վերջիվերջո, չի կարելի ընդհանրապես, անկախ նրանից,  դա դուր է գալիս իշխանություններին, թե ոչ։ Այսօր մենք տեսնում ենք  բումերանգի էֆեկտը՝ դու ցանում ես քամի եւ հնձում ես փոթորիկ։ Անկախ հայացքներից, մարդու անձնական կյանքը անձեռնմխելի է, չի կարելի ներխուժել մարդու անձնական կյանքի  մեջ, ավելին ասեմ՝ չի կարելի արդարանալ նրանով, որ քո ընդդիմախոսները դա արել են, որովհետեւ, եթե դու արդարանում ես դրանով, որ այ, իշխանությունն այդպես վարվել է, դու դրանով արդարացնում ես  հենց իշխանությանը։

-Իսկ օրենք, պարոն Բաբայան, օրենքը հավասա՞ր է գործում, ինչո՞ւ մյուս դեպքերում էլ  պատասխանատվության խնդիր չառաջացավ։

-Իհարկե, հավասար չի գործում։ Նախ, կարծում եմ , որ կալանավորումն այն պատիժը չէր, որ պետք է կիրառվեր, կան եւ ավելի գործնական պատիժներ։ Ինձ համար տարակուսելի բան չկա,  օրենքը բոլորի համար պետք է հավասար լինի՝ անկախ նրանից, երբ է գործողությունն արվել , ինչո՞ւ է արվել, արդյո՞ք հանրության մեծամասնության ցանկությունով է արվել, թե ոչ։ Օրենքը  հաճախ դուրս է գալիս հանրության մեծամասնության ցանկություններից դուրս։ Կրկնում եմ՝ բառապաշարին պետք է հետեւել, առավել եւս, որ մենք մշտապես ասում ենք, որ  մենք մշակույթ կրող ազգ ենք։ Վերջերս մի հարցազրույցում ասել էի՝ ես չեմ հավատում համընդհանուր սիրուն , որովհետեւ սերը շատ անձնականացված է, շատ դժվար է սիրել կոնկրետ մարդուն եւ շատ հեշտ է սիրել բոլորին, բայց ես հավատում եմ հարգանքին։ Հարգանքի արժանի են նույնիսկ  հանցագործները։ Սա է քաղաքակիրթ աշխարհի մոտեցումը եւ, եթե մենք ուզում ենք, որ պետական ինստիտուտները մեզ մոտ աշխատեն, մենք պետք է այդ պետական ինստիտուտները եւս հարգանքով  մաքրենք նրանցից, ովքեր այդ ինստիտուտները վարկաբեկում են, բայց ոչ վարկաբեկենք հենց պետական ինստիտուտը՝ որպես այդպիսին։

-Եվ, վերջին հարցը, պարոն Բաբայան, ինչո՞ւ իշխանությունը չի կարողանում առաջ նայել, ինչո՞ւ է իշխանությունը  շարունակ հետ նայում ու թշնամիներ փնտրում անցյալում։ Այդ շրջանից չի՞ կարողանում, թե՞ չի ուզում դուրս գալ։

- Սա, ցավոք, նաեւ ազգային խնդիր է, մենք, ընդհանրապես,  դժվարությամբ ենք առաջ նայում։ Մեզ ավելի հեշտ է մաքրել հաշիվներն անցյալի հետ , քան նայել առաջ։ Գուցե առաջ նայելը մի քիչ ավելի դժվար է, բայց անցյալում ինչ եղել է՝ եղել է, կարելի տալ  որոշակի գնահատական, բայց պետք է առաջ նայել։ Առաջ նայելը նաեւ որոշակի խիզախություն է պահանջում։  Չմերժելով մեղավորներին պատժելու անհրաժեշտությունը,  ես ուզում եմ ասել մի բան՝ անցյալին պետք է նայել որպես  լավ դասագրքի եւ փորձել մերժել ոչ թե անցյալում գործող մարդկանց, չնայած ամեն մեկը պետք է իր պատիժը կրի, այլ՝ մերժել համակարգը, որովհետեւ համակարգն այդպիսին էր ու հաճախակի ստիպում էր  մարդուն դառնալ հանցագործ , գողական բարքեր էին գործում եւ մեկը մյուսից կախված էին։  Մենք չենք կարողանում դուրս գալ համակարգից։ Կարճ ասած՝ համակարգի վրա խաչ ենք քաշում  եւ փոխում ենք նրա էությունը ու առողջ համակարգում  մարդկանցից ազնվություն ենք պահանջում։ Կարծում եմ՝ խնդիրը սա է։ Ո՞րն  արժեքային համակարգը, եթե կենտրոնում մարդը չէ, այդ ժամանակ կպտտվենք, կպտտվենք, էլի կհայտնվենք նույն  տեղում։ Երկրորդ տարբերակ չկա։

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]