ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նարեկը և Սարգիսը դարձան քաղբանտարկյալ` փաստացի ազատությունից զրկվելու պահից. Ռուբեն Մելիքյան 09/29/2019 23:29 | ԼՐԱՀՈՍ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ուղիղ եթերում «վնգստացող դատավորների» մասին հարցեր ուղղած երիտասարդները փաստացի ազատությունից զրկվելու պահից քաղբանտարկյալ են: Նման կարծիք է հայտնել Արցախի նախկին ՄԻՊ, իրավաբան Ռուբեն Մելիքյանը:
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Նարեկը և Սարգիսը այսօ՜ր չդարձան քաղբանտարկյալ, այլ երեկ՝ հենց փաստացի ազատությունից զրկվելու պահից։ Ընդ որում, դա առանց լուրջ ջանքերի կարելի է հիմնավորել զուտ «մաթեմատիկորեն»։
Ինչու՞:
Բացատրեմ։ «Քաղբանտարկյալ» քաղաքական ֆենոմենը միայն 2012-ին է դարձել իրավաքաղաքական՝ ԵԽԽՎ 1900 բանաձևի հիման վրա (ստորև հղումը կցվում է)։ Մինչ այդ, կարել էր վարել միայն քաղաքական բանավեճ, իսկ 2012-ից ի վեր՝ նաև իրավական։
Անձին «քաղբանտարկյալ» ճանաչելու համար վկայակոչածս բանաձևը սահմանում է հինգ հիմք, որոնցից այս դեպքի համար վերաբերելի է 4-րդը։ Այն է՝ անձը, քաղաքական դրդապատճառով, ազատությունից զրկվել է
խտրական ձևով՝ ի համեմատ այլ անձանց։
Այսպիսով, անհրաժեշտ է հիմնավորել հետևյալ էլեմենտները՝ (1) անձը ազատությունիզ զրկվել է A իրավիճակում, (2) նույնանման A իրավիճակում այլ անձինք ազատությունից չեն զրկվել, (3) ընտրողական մոտեցումը պայմանավորված է եղել քաղաքական մոտիվով։
Այս համակարգում մշտապես բարդություն է առաջացրել իրավիճակների համանմանությունը (որ երկու դեպքում էլ եղել է A իրավիճակ, այլ ոչ թե մի դեպքում A, իսկ մյուս դեպքում B): Սակայն Նարեկի և Սարգսի պարագայում այս խնդիրը լուծվում է հեշտորեն - առնվազն դատավոր Գյուլումյանի նկատմամբ ոտնձգությունը (հունիսի 5-ին, տեսագրությունը ստորև) լիովին համադրելի է տղաներին վերագրվող արարքի հետ։
Ուստի որքան էլ անհամաձայն լինենք Նարեկի և Սարգսի գործողություններին՝ ըստ իս, անհնար է առանց բանականության կանոնները խախտելու, տղաներին Չհամարել քաղբանտարկյալ։
Եվս մի նկատառում։ Իրավիճակների համանմանության համար պետք է ոչ թէ բոլոր, այլ Էական փաստերի նույնություն։ [Այս տեսությունը խորությամբ պարզաբանված է Վճռաբեկ դատարանի Ս.Այվազյանի վերաբերյալ որոշմամբ (2008թ. մայիս)]։ Այսինքն՝ մի դեպքում իրազեկված ակցիա էր, իսկ մյուս դեպքում՝ ոչ, մի դեպքում ցուրտ էր, իսկ մյուս դեպքում՝ խաբուսիկ, և նմանաբնույթ այլ փաստարկները չեն աշխատում։
Միով բանիվ, հարգելիներս, մենք վերջապես ունեցանք Մարդու իրավունքների միջազգային դասագրքերում ներառվելու արժանի «քաղբանտարկյալի» քեյս։ Սպասում եմ, թե երբ է Փաշինյանն այս քեյսը ներառելու իր հերթական «Նոր Հայաստանի 100 փաստերում»։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել է, որ Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը, որոնք հայտնի են որպես Ռ. Քոչարյանի աջակիցներ, օրերս հետապնդել են դատավոր Դանիբեկյանին` նրան զուգահեռ քայլելով և շարունակ հարցեր հղելով մասնավորապես այն մասին` արդյո՞ք նա դատարանների պատերի տակ վնգստացող դատավորների ցանկում կա թե ոչ։ Երիտասարդների հարցերին դատավորը չէր պատասխանել, իսկ դատարան հասնելով` խնդրել էր կարգադրիչներին դիմել իրավապահ մարմիններին` նշելով, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել։
Դեպքին անմիջապես անձագանքել էր Բարձրագույն դատական խորհուրդը` նշելով, որ դատավորին տրվել է թիկնապահ, իսկ ԲԴԽ նախագահը մեկնել էր դեպքի վայր։ Հավելենք, որ Աննա Դանիբեկյանը կատարվածի վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել Ոստիկանությանը։
Հետագայում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ 343-րդ հոդվածի 3-րդ մասով։ Երիտասարդներին մեղադրանք էր առաջադրվել 332-րդ հոդվածի 1-ին մասով։ Նկատենք, որ «վնգստացող դատավորներ» արտահայտությունն առաջինը կիրառել ու շրջանառության մեջ է դրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն այդ դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել ու մեղադրանք չի առաջադրվել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ