Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Հովիկ Աբրահամյան. Չգիտեմ՝ «Շեֆն» ով է 09/29/2019   11:33  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

Մարտի 1-ի գործի շրջանակում տարբեր կարգավիճակներում հարցաքննության հրավիրված նախկին պաշտոնյաների ցուցմունքները հետաքրքիր նյութ են  մարդաբանական, և հոգեբանական առումով և շատ պարզորոշ ցուցանում են, թե նրանցից՝ ով՝ ինչպես է կարողանում քննիչների՝ հաճախ խաչաձև ու մի քանի անգամ կրկնվող, սադրիչ ու  կանխակալ հարցերին պատասխանել:

Այս համատեքստում բավական ուշագրավ է Անկախության շրջանում պետական բարձր, ընդհուպ՝ ԱԺ նախագահի /2008-2014թթ./և ՀՀ վարչապետի /2014-2016/թթ./ պաշտոնները, իսկ 2008-ի մարտիմեկյան իրաադարձությունների ժամանակ՝ ՀՀ փոխվարչապետ-տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած  Հովիկ Աբրահամյանի ցուցմունքը:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցաքննվել է որպես վկա, որի ընթացքում քննիչը փորձել է նրանից տեղեկություններ ստանալ տարբեր գործարարների՝ մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ենթադրյալ առնչության վերաբերյալ, բայց այդ ընթացքում հնչել են նաեւ Հովիկ Աբրահամյանին մեղադրող հարցեր։ 

Ինքս որևէ կերպ չեմ առնչվել մարտի 1-ի դեպքերի հետ, որևէ խորհրդակցության, քննարկման չեմ մասնակցել
 
Այս մոտիվացիայով ցուցմունքը, բնականաբար, ՀՔԾ -ի սրտով չէր լինի, քանի որ ՀՔԾ-ում մինչ այդ տերպետրոսյանական շրջանակներից ստացված վարկածների և ենթադրությունների մակարդակով տեղեկատվության համար ուղղակի տեղ չէր թողնվում:
Պատասխաններն այս դեպքում՝  կարճ-կոնկրետ էին:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը 2008-ի մարտիմեկյան իրաադարձությունների ժամանակ զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետ-տարածքային կառավարման նախարարի պաշտոնը՝  միաժամանակ հանդիսանալով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ: Նա  2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում ակտիվ ներգրավված է եղել նախընտրական աշխատանքներում, կատարել կազմակերպչական աշխատանքներ, իսկ 2008-ի ապրիլին նշանակվել է և 4 ամիս աշխատել որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:

Իրեն ուղղված հարցին, թե՝ արդյո՞ք նկատել եք մարտի մեկի ուժեղացված պահպանություն կառավարության շենքում, նա պատասխանել է, որ շենքից դուրս գալուց նկատել է, որ գլխավոր մուտքի մոտ սովորական՝ 2-3 հոգուց ավելի են եղել պահպանություն իրականացնողները:

Զինված ուժերի ստորաբաժանումներ, մեծաքանակ զինտեխնիկա, զրահամեքենաներ, ռազմական ոստիկանության մեծաքանակ ծառայողներ՝ ՀՀ կառավարության շուրջ կենտրոնացած լինելու վերաբերյալ հարցին էլ շատ կոնկրետ պատասխանել է՝ «Չեմ հիշում նման բան, ինձ մոտ նման տպավորություն չկա»:

Հարց է տրվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից 2008թ. փետրվարի 23-ին ստորագրված թիվ 0038 հրամանի, դրա բովանդակության մասին, այն մասին, թե երբ ի՞նչ հանգամանքներում է տեղեկացել դրա մասին:
Նա  ասել է, որ տեղեկացել է հարցաքննվելուց 2-3 օր առաջ՝ մամուլից: Այսինքն՝ 2018 թվականի օգոստոսին:

ՀՔԾ որոնողական աշխատանքները՝ «Ո՞վ է «Շեֆը»

Հավանաբար, անհնար է չհիշել՝ մարտի 1-ի ծանր գիշերից հետո Լևոն Տեր-Պետրոսյան-Ալիկ Արզումանյան հեռախոսազրույցի սկիզբը՝ «բարև, «շեֆ» ջան և ավարտը՝ եղավ, «շեֆ» ջան»:

Այս տրամաբանությամբ՝ ՀՔԾ-ի մոտ, ըստ ամենայնի, գործում է ղեկավարին դիմելու պարտադիր ձևակաղապար, որը փոխանցվել է առաջին նախագահի արբանյակներից: Եվ ահա,  քննիչի հարցը՝ Հովիկ Աբրահամյանին՝ ուղղված է իշխանության շրջանում «Շեֆի» որոնումներին, մարտի 1-2-ի իրադարձություններին՝ գործարարների թիկնապահների առնչության վերաբերյալ ապացույցներ փնտրելուն, որոնք ապարդյուն են անցել:

Հարցաքննությունը տեղի է ունեցել ՀՔԾ-ում` տեւել մի քանի ժամ:

«Հարց.-Ինչպես նշեցիք, 2008թ. մարտի 1-ին դուք զբաղեցրել եք ՀՀ փոխվարչապետ-տարածքային կառավարման նախարարի համատեղ պաշտոնը: Ասացեք՝ աշխատանքային միջավայրում ու՞մ եք դիմել «շեֆ» դիմելաձևով:

Պատասխան.-Մինչ հարցին պատասխանելը, պարզաբանեմ, որ տարածքային կառավարման նախարարի վրա դրված է եղել փոխվարչապետի լիազորությունները: Ինչ վերաբերվում է հարցին, ապա պետք է նշեմ, որ իմ լեքսիկոնում «շեֆ» դիմելաձևը բացակայում է և որևէ մեկին, ես այդ դիմելաձևով, չեմ հիշում, որ դիմած լինեմ:

Հարց.-2008-ի դրությամբ ի՞նչ փոխհարաբերությունների մեջ եք գտնվել ՀՀ ԱԺպատգամավորներ ,«Ալրաղացի Լյովիկ» մականվամբ Լևոն Սարգսյանի և «Նեմեց Ռուբո»  մականվամբ Ռուբեն Հայրապետյանի հետ:

Պատասխան.-Ճանաչում եմ ՀՀ Աժ պատգամավորներ Լևոն Սարգսյանին և Ռուբեն Հայրապետյանին: Նրանց հետ շփումներ ունեցել եմ՝ որպես պատգամավորների, սակայն ընկերներ չենք եղել: Անկեղծ ասած՝ երկուսին էլ տևական ժամանակ է, որ չեմ էլ հանդիպել, նույնիսկ իմ՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակից՝ 2014- թվականից: Ավելին, նրանք այդ ժամանակ արդեն պատգամավոր չէին:

Հարց.-Լևոն Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի հետ առնչվե՞լ եք արդյոք, 2008թ. մարտի 1-ին և 2-ին, եթե՝ այո, ապա՝ ի՞նչ հանգամանքներում, որտե՞ղ, ի՞նչ նպատակով եք հանդիպելև ի՞նչ զրույց եք ունեցել նրանց հետ:

Պատասխան.-Չեմ հիշում, որ Լևոն Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի հետ 2008 թ. մարտի 1-ին և 2-ին հանդիպում ունեցած լինեմ:

Հարց.-Ձեր ունեցած տեղեկություններով Լևոն Սարգսյանը և Ռուբեն Հայրապետյանը որևէ առնչություն ունեցե՞լ են, արդյոք 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետ, թե՝ ոչ:

Պատասխան.-Լևոն Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի՝ այդ դեպքերին մասնակցություն ունեցած լինելու վերաբերյալ  որևէ տեղեկություն չունեմ:

Հարց.-2008. Մարտի 1-ին այդ ժամանակվա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը գտնվե՞լ է ՀՀ կառավարության շենքում, թե՝ ոչ, եթե այո, ապա ի՞նչ եք քննարկել ստեղծված իրավիճակի մասին, Սերժ Սարգսյանը կատարվելիք ի՞նչ միջոցառումների կամ գործողությունների մասին է Ձեզ հայտնել:

Պատասխան.-2008 թ. մարտի 1-ին և 2-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը եղել է կառավարության շենքում, այսինքն, աշխատանքի եկել է, սակայն, ես այդ օրերին նրան չեմ հանդիպել, որևէ իրավիճակ չենք քննարկել և որևէ միջոցառման մասին տեղեկություն նա ինձ  չի հայտնել:

Հարց.-Քննությամբ ստացված տվյալների համաձայն՝ 2008թ. մարտի 1-ին Լևոն Սարգսյանը և Ռուբեն Հայրապետյանը իրենց թիկնապահերով գտնվել են Հանրապետության հրապարակում, որտեղ գտնվելու ժամանակ Մելիք-Ադամյան փողոցում Լևոն Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները զգեստափոխվել են, հագել զինվորական համազգեստ և զինվել զենքերով: Որոշ ժամանակ անց Լևոն Սարգսյանը թիկնապահներին հրահանգել է ուղևորվել Երևանի քաղաքապետարան, իսկ ինքն ու Ռուբեն Հայրապետյանը, դրանից հետո, մտել են ՀՀ կառավարության շենք և այնտեղ մնացել մինչև ուշ գիշեր: Ի՞նչ տեղեկություններ ունեք այս կապակցությամբ:

Պատասխան.-Ես նրանց կառավարության շենքում չեմ տեսել և տեղյակ չեմ հարցում նշված իրադարձությունների մասին:

Հովիկ Աբրահամյան. Չգիտեմ՝ «Շեֆն» ով է

Հարց.-Դուք չեք կարող տեղեկություն չունենալ այդ իրադարձությունների մասին, քանի որ քննությամբ ստացված տվյալների համաձայն՝ Լևոն Սարգսյանը 2008թ. մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ՀՀ ԱԺ հատուկ նիստին մասնակցելու նպատակով դուրս է եկել ՀՀ կառավարության շենքից և ուղևորվել է ՀՀ ԱԺ և ճանապարհին զանգահարել է Ձեզ: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ, ինչի՞ մասին եք Դուք զրուցել նրա հետ:

Պատասխան.-Նման որևէ դեպք ես չեմ հիշում, որ Լևոն Սարգսյանը 2008-ի մարտի 1-ի գիշերն ինձ զանգահարած լինի: Նման բան չեմ հիշում:

Հարց.-Նշված հետախոսազանգի ընթացքում Լևոն Սարգսյանը Ձեզնից հետաքրքրվել է իր կողմից կատարված աշխատանքի արդյունքների և «Շեֆն» գոհունակության մասին, ապա՝ ստանալով դրական պատասխան՝ հայտնել է, որ հանուն Ձեզ պատրաստ է ամեն ինչի: Նշված հանգամանքները, մասնավորապես, 2008-ի մարտի 1-ին մինչև ուշ գիշեր  Լ. Սարգսյանի և Ռ. Հայրապետյանի կողմից կառավարության շենքում գտնվելը, ապա՝ մարտի 2-ի գիշերը Լևոն Սարգսյանի կողմից Ձեզ հետ հեռախոսազրույց ունենալու և «Շեֆն» գոհունակությունը ստանալը, վկայում է մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղ«Շեֆն» ի ունեցած իրադարձություններին Ձեր ենթադրյալ դերակատարության, առնվազն, տեղեկացվածության մասին այն առումով, թե ինչ խնդիրներ են լուծել, ինչ գործողություններ են իրականացրել Լևոն Սարգսյանն ու Ռուբեն Հայրապետյանը, ինչից «Շեֆը» գոհունակություն է հայտնել: Առաջարկում եմ հայտնել իրականությունը, պատմել տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Պատասխան.-Կրկնում եմ՝ ես չգիտեմ, թե «Շեֆն» ով է:

Այդ տեղեկատվությունը իրականության հետ աղերս չունի՝ ասում է Հովիկ Աբրահամյանը՝  կատեգորիկ ժխտելով՝ ՀՔԾ վարկածը կամ ենթադրությունը՝ իր հանձնարարությամբ հավաքագրված անձանց, նրանց հանդերձանք ու զենք  բաժանելու մասին
 
Հարց.-Ինչպես Ձեր անվտանգությունն ապահովող Բագրատունի Բարսեղյանը, այնպես էլ՝Լյովա և Ռոբերտ Իգիթի Մկրտչյանները, Յուրիկ Խաչիկի Բունիաթյանը, Վաչիկ և Խաչատուր Հրաչիկի Հովսեփյան եղբայրները, Ռուբիկ Սուրենի Փանոսյանը, Գրիգոր, Ամբիկ և Նորիկ Անդրանիկի Գևորգյան եղբայրները և Արթուր Ժորայի Հովսեփյանն ում հանձնարարությամբ, ի՞նչ մասնակցություն և դերակատարություն են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, նրանցից ով՝ ինչ գործողություններ է կատարել:

Պատասխան.-Իմ կողմից հարցում նշված որևէ մեկին խնդրանք, հանձնարարություն չի եղել 2008թ. մարտի 1-ի դեպքերին և ընդհանրապես, որևէ տեղեկություն չունեմ՝ նրանց մասնակցության մասին այդ դեպքերին:

Հարց.-Քննությամբ ստացված տվյալների հանաձայն՝ ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Ռոբերտ Իգիթի Մկրտչյանը 2008-ի մարտի 1-ին Ձեր հանձնարարությամբ շուրջ 40 անձ հավաքագրելով, նրանց տարել է ՀՀ կառավարության շենք, որտեղ Ձեր հանձնարարությամբ, Ձեր անվտանգության պետ Բագրատունի Բարսեղյանը նրանց բաժանել է զինվորական հանդերձանք և զենք, ովքեր հետագայում մասնակցել են բախումներին և կրակ արձակել: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

Պատասխան.-Ես նման տեղեկատվություն չունեմ, որևէ բանից տեղյակ չեմ:Այդ տեղեկատվությունը իրականության հետ աղերս չունի:

Հարց.-Քննությամբ ստացված տվյալների համաձայն՝ ՁԵր եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի կնոջ՝ Ռուզաննա Հովսեփյանի վարորդ Արթուր Հովսեփյանը 2008թ. մարտի 1-ին շուրջ 10 անձ է հավաքագրել և տեղափոխել ՀՀ կառավարության շենք, որտեղ Ձեր հանձնարարությամբ նրանց դիմավորել է կրկին Ձեր անվտանգության պետ Բագրատունի Բարսեղյանը, նրանց բաժանել զինվորական հանդերձանք և զենք, ովքեր հետագայում մասնակցել են բախումներին: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

Պատասխան.-Որևէ տեղեկություն չունեմ: Այդ տեղեկությունը ևս իրականությանը չի համապատասխանում:

Հարց.-Փաստացի՝ ու՞մ է պատկանում ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի 5-րդ փողոց 1 հասցեում գտնվող նախկին մեխանիկավերանորոգման գործարանը և այն ու՞մ անունով է հաշվառված պետական գրանցման լիազոր մարմնում:

Պատասխան.-Իմ իմանալով այդ  գործարանը պատկանում է ԳևորգյանինԱմբիկին:

Հ. Աբրահամյանը հետագա հարցուպատասխանի ընթացքում ժխտել է, թե այդ գործարանն իրեն է պատկանում: Միաժամանակ,  ի պատասխան քննիչի հարցի, թե՝տվյալ հասցեում զենք է հայտնաբերվել, և առաջարկի՝ տեղեկություններ հայտնել գտնված զենք-զինամթերքի /3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ ինքնաձիգ, 2 հատ « ԱՎԴ»   տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ և 2 հատ ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող փանփուշտներ/ մասին, պատասխանել է, որ ինքը որևէ կապ չունի այդ գործարանի հետ և նման տեղեկատվության չի տիրապետում:

Հարց.-ՈՒ՞մ է պատկանում ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի Արտաշատյան11հասցեում գտնվող «Ֆազենդա» կոչվող տարածքը, Դուք ի՞նչ կապ և առնչություն ունեք այդ տարածքի հետ, երբևէ այցելե՞լ եք այդ տարածք, եթե այո՝ ապա ի՞նր հաճախականությամբ և ի՞նչ առիթով:

Պատասխան.-«Ֆազենդա»կոչվող տարածքն իմ եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին է պատկանում, ես իմ ընտանիքով պարբերաբար եմ այցելել այդ տարածք, ընտանեկան տարբեր միջոցառումներ ենք այնտեղ անցկացրել:

Հարց.-Նախաքննության ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա 07.08.2018թ. խուզարկություն է կատարվել ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի Արտաշատյան11հասցեում գտնվող ,«Ֆազենդա» կոչվող տարածքում, արդյունքում՝ հայտնաբերվել և առգրավվել են ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի փամփուշտներ: Դուք ի՞նչ առնչություն ունեք նշված տարածքից հայտնաբերված ռազմամթերքի հետ, որտեղի՞ց, ո՞վ և ումի՞ց են ձեռք բերվել և Ի՞նչ նպատակով են պահվել այդ տարածքում:

Պատասխան.-Ես որևէ առնչություն և տեղեկություն չեմ ունեցել այդ փամփուշտների հետ, չգիտեմ դրանց աղբյուրը, չեմ էլ հասցրել տեղեկանալ եղբորիցս, քանի որ նա ձերբակալվել է:

Մեկ անգամ էլ փաստեմ՝ 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների հետ հետ կապված որևէ հանձնարարություն չեմ ստացել, որևէ հանձնարարություն չեմ կատարել
 
Հարց.-Քննությամբ ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Սեյրան Սարոյանը, Կարապետ Կարապետյանը, Մանվել Ղազարյանը, Արմեն Մխիթարյանը, Հրանտ Գրիգորյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Խաչատուր Սուքիասյանը հետընտրական քարոզարշավի ժամանակ միացել էին Լևոն Տեր-Պետրոսյանին, նույն ժամանակահատվածում ենթարկվել են ճնշումների և սպառնալիքների, ի՞նչ է Ձեզ հայտնի այդ ամենի մասին:

Պատասխան.-Նման խոսակցություն աղոտ հիշում եմ. ԱԺ պատգամավորների շրջանում էր այդ խոսակցությունը , որ Մանվել Ղազարյանը հայտարարել է, թե սթափ վիճակում չի գտնվել ու չի հասկացել, թե՝ ինչ է արել: Ինչ վերաբերվում է նրանց նկատմամբ գործադրված սպառնալիքներին ու ճնշումներին, ապա նման տեղեկատվության չեմ տիրապետում:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ փաստել որ որևէ կապ չունեմ ՝ 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած  իրադարձությունների հետ, որևէ ձևով չեմ առնչվել,  որևէ հանձնարարություն չեմ ստացել, որևէ հանձնարարություն չեմ կատարել»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

00:32 27/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀայտնի է՝ ով կքննի Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը
19:31 25/09/2019  |  ԼՐԱՀՈՍՎճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը
14:34 25/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎճռաբեկ դատարանը խուսափում է այս գործընթացներում մասնակցություն ունենալ. Հովհաննես Խուդոյան
14:21 25/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը
18:30 20/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱննա Դանիբեկյանն ընդունում է որոշումներ, որոնցով խախտվում են ՍԴ-ի սև-սպիտակի վրա գրված որոշումները. Օրբելյան
18:24 20/09/2019  |  Դատական ռեպորտաժներՀրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացում շոշափվում է իմ անունը. Եթե լինեն պաշտոնական հարցադրումներ, կպատասխանեմ. Օրբելյան
18:19 20/09/2019  |  ԼՐԱՀՈՍԴատարանի որոշումը ժողովրդական և լրիվ օրինական եմ համարում. Ջիվան Աբրահամյան (տեսանյութ)
17:36 20/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավոր Աննա Դանիբեկյանին
17:12 20/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված․ դատարանը դարձյալ մերժեց միջնորդությունը
17:04 20/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատարանի դահլիճից դուրս իրավիճակը շարունակում է լարված մնալ. Ցուցարարները սպասում են դատարանի որոշմանը

Արխիվ

[]