ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք իրավապահ համակարգը. Արփինե Հովհաննիսյան 09/28/2019 12:13 | Մեկնաբանություն
Դատավոր Աննա Դանիբեկյանի շուրջ տեղի ունեցածը և դրա վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների գնահատականները ինձ հիշեցրին Աբրահամ Լինկոլնի հայտնի խոսքերը` ԵՐԵՍՊԱՇՏ ԿԵՂԾԱՎՈՐՆ այն անձն է, ով ՍՊԱՆԵԼ է իր ծնողներին, բայց աղերսում է ողորմածություն` հիմնվելով այն բանի վրա, որ ինքը ՈՐԲ է: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արփինե Հովհաննիսյանը։
Նա մասնավորապես ասել է.
«Դատավոր Աննա Դանիբեկյանի շուրջ տեղի ունեցածը և դրա վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների գնահատականները ինձ հիշեցրին Աբրահամ Լինկոլնի հայտնի խոսքերը` ԵՐԵՍՊԱՇՏ ԿԵՂԾԱՎՈՐՆ այն անձն է, ով ՍՊԱՆԵԼ է իր ծնողներին, բայց աղերսում է ողորմածություն` հիմնվելով այն բանի վրա, որ ինքը ՈՐԲ է:
Մի առիթով իշխանության ներկայացուցիչներից մեկին ասել եմ, դուք անգամ ցինիկ լինել չեք կարողանում, քանզի դրա համար անհրաժեշտ է ինտելեկտի բավարար մակարդակ, որպիսի կարողանաս շարադրել ասելիքդ, բայց անձնապես չվիրավորես մարդուն:
Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր, դուք սպանել եք ՀՀ-ում դատական իշխանությունը, այդ դուք էիք, որ տանջամահ էիք անում նրան հանրայնորեն, երբ դեմքի լուրջ արտահայտությամբ ձեր պատրոնի հրահանգով դատարան էիք շրջափակում, երբ դատավորին հրում էիք, որ շենք չմտնի, երբ ձեր համար անցանկալի որոշում կայացրած երկու դատավորների հասցեին հնչեցնում էիք սպառնալիքներ, վիրավորանքներ, քչփորում նրանց ատենախոսությունները, երբ ինքներդ ատեստատի իդենտիկության խնդիր ունեք, նրանց նկատմամբ ապօրինի քրեական գործեր հարուցում, երբ նրանց դարձնում էիք կամակատար ու ասում` «կալանքը ուզես չուզես պիտի տաս», երբ ՍԴ նախագահի ու դատավորների վրա ապօրինի ճնշումներ եք բանեցնում, ՍԴ նախագահ «ինքնահռչակում»
Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք ՀՀ-ում օրենսդիր իշխանությունը, երբ ինքներդ դարձել եք «օրենսդիր» ԱԺ պաշարելու ու բռնազավթելու միջոցով, ընտրություններին բոլոր ապօրինի մեթոդները գործադրել եք այլախոհ ընդդիմախոսների նկատմամբ, երբ քաղաքական դիսկուրսը իջեցրել եք դավաճանությունների, ճամբարից ճամբար թռածներին գնահատելու ու հնի ու նորի անպտուղ քննարկման մակարդակի
Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք ՀՀ-ում իրար հանդեպ եղած բարեկրթությունը ու հանդուրժողականությունը, երբ հրճվանք ու երջանկություն եք սկսել ապրել այլախոհի հանդեպ գրված հերթական հայհոյանքը ընթերցելիս, երբ մարդկանց տներ գնալը ու վիրավորելը խրախուսել եք, երբ մահը «մտցրել եք կյանք»՝ սև ժապավենների ու դագաղների օգտագործմամբ` գեթ մեկ վայրկյան անգամ Աստծուց չվախենալով։ Ի դեպ ու՞ր էին ձեր դատապարտող գրառումները, պարոնայք ու հատկապես՝ տիկնայք։
Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք իրավապահ համակարգը, երբ գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը ու մյուսները իրավական անգամ դասագրքային /ոչ թե խորքային/ կանոններ չեն պահում, երբ նրանք առանձին դաժանությամբ ոտնձգում են քրեական դատավարության վրա, երբ նրանք այնքան են տրվել «հնչեղ անունների արդարադատության» գայթակղությանը, որ մոռացել են թե՜ իրավաբանությունը և թե՜ անգամ տիեզերական բումերանգի կանոնը: Հանուն արդարության ասեմ` տիեզերական բումերանգի կանոնը աշխատեց նաև նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների վրա, բայց դուք էլ լինելու եք նախկին ու էլի էդ կանոնի կիրառությունը ձեր մաշկի վրա զգալու եք։
Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք ՀՀ նախագահի ինստիտուտը երկրում, երբ այդ նախագահին դարձրել եք ձեր հլու հնազանդ կամակատարը, երկրի գլխավոր անհարգելի բացական ու անհայտ բացակայողը, Սահմանադրություն կարդացողն ու դրանից հավերժ նեղացածը:
Շարքը շատ երկար կարող եմ թվել, եկեղեցի, բանակ, Արցախ, արտաքին հարաբերություններ և այլն: Ցանկը կարող է լրացվել նաև երկրում ստեղծված կուսակցությունների, հասարակական շարժումների անդամների /օրինակ՝ Վետո և այլն / ամենօրյա հարցադրումներով:
Ասածս այն է, որ բավական է երեսպաշտություն անեք և կոնկրետ այս` ձեզ ձեռնտու դրվագով աղմկեք ու ասեք, թե որբ եք: Հատկապես որ դուք օրենք եք խախտել, իսկ այս հարցը տվողները՝ ոչ։ Սպանել եք վիրավոր դատական իշխանությունը ու հիմա ասում եք թե ո՞րբ եք։ Դուք պարզունակ երեսպաշտ եք: Դուք եք այս վիճակի անմիջական ու ուղղակի պատասխանատուն։
Ես և բոլոր այլախոհները Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու ցանկություն չունենք, ոչ էլ կեղծ բարեպաշտներ են, այլ պարզ բան ենք արձանագրում,
Կա՞րող էր այդպիսի արարք կատարելու ցանկություն առաջանալ` այո` հաշվի առնելով, թե դուք ինչեր եք արել նախորդիվ:
Ճի՞շտ էր դա անելը։ Մեր կարծիքով` ոչ:
Հասկանում եմ, որ գուցե շատերը մտածում են` ձեզ համար հենց այդ լեզուն է հասկանալի, բայց չպիտի թույլ տալ ձեր արժեհամակարգը դառնա վարակիչ:
Այն պիղծ է ու թունավոր:
Այլ կերպ ասած ես ինձ լավ չեմ զգում այն դեպքում, երբ սեռապաթոլոգիկ բնույթի հայհոյանքներ եմ կարդում ՀՀ-ում ինստիտուցիոնալ հայհոյաբանության հիմնադիր վարչապետի, նրա ընտանիքի, կին պատգամավորների կամ առհասարակ որևէ մեկի մասին, եթե անգամ այդ պահին արձանագրում եմ` տիեզերական մեծ կանոնն աշխատում է ու ընթացքի մեջ է:
Ուստի պարոնայք ու տիկնայք երեկ արդեն ասել եմ` ԼՌԵ՜Ք ու հանգիստ նստեք տեղներդ: Ուրիշ թեմա գտեք ձեր լուսավոր մտքերը արտահայտելու ու ինքնահաստատվելու համար: Դրանք քաղաքական ու մարդկային առումով ցույց են տալիս ով եք դուք ու ձեզ ոնց կոչել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ