ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր երկիրն օտարերկրյա խոշոր խաղացողների համար առանձնակի հետաքրքրություն չի ներկայացնում 09/28/2019 13:56 | Տնտեսություն
Վերջին տարիների օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշը նայելով՝ հասկանում ենք՝ այն էական փոփոխություններ չի կրել և բավական ցածր մակարդակի վրա է գտնվում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
«Օբյեկտիվորեն մեր երկիրն օտարերկրյա խոշոր խաղացողների համար ներդրման տեսանկյունից առանձնակի հետաքրքրություն չի ներկայացնում։ Հանգամանքները տարբեր են, դրանք և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ»,-նկատեց տնտեսագետը։
Ներդրումային գրավչության վրա հատկապես ազդում է շուկայի փոքրությունը։ Խնդիրը լուծելու ակնկալիքով տնտեսագետի խոսքով անդամակցեցինք ԵԱՏՄ-ին.
«Մեր սպառման շուկան պետք է մեծանար, ինչը երկիրն ավելի գրավիչ պետք է դարձներ ներդրումների համար։ Բայց նույն ԵԱՏՄ-ի բեռնափոխադրումների բարդությունը, լոգիստիկ խնդիրները, ստանդարտների հետ կապված որոշ հարցեր հնարավորություն չեն տվել, որ այդ առավելությունից լիարժեքորեն օգտվենք»,-նշեց Կառլեն Խաչատրյանը։
Վերջինս չբացառեց, որ ներդրումային գրավչության վրա ազդում է նաև իրականացվող հարկային քաղաքականությունն ու հարկային վարչարարությունը. «Այն մի կողմից բավական կոշտ է մեր երկրում, մյուս կողմից հաճախակի է փոփոխությունների ենթարկվում, ինչը, բնականաբար, բացասաբար է ազդում տնտեսվարող սուբյեկտների սպասումների առումով»,-ասաց տնտեսագետը՝ ընդգծելով, որ վերջին 1.5 տարվա ընթացքում շարունակվում է ՀՕ-ում պարբերաբար փոփոխություններ անելու պրակտիկան։ Հարկային դրույքաչափերն են փոխվում, վերանայվում, տնտեսվարողների նկատմամբ հարկային մարմինների վերաբերմունքն է պարբերաբար վերանայվում. «Այս ամենն անորոշություն է ստեղծում տնտեսությունում և ներդրողի սպասելիքների առումով բացասաբար է անդրադառնում»։
Հարցին, թե ինչպես կանդրադառնա տնտեսության վրա ՀՕ-ում վերջին փոփոխությունը՝ դեբետային գումարների հետվերադարձը տնտեսվարողներին, Կառլեն Խաչատրյանը նկատեց՝ այն միանշանակ դրական ազդեցություն կունենա։ Դրանք, ըստ էության, այն ֆինանսական ռեսուրսներն են, որ պետությունը հետ է տալիս տնտեսվարողին և ենթադրվում է՝ վերջինս էլ այն ներդնելու է տնտեսությունում. «Սա որոշակի իմաստով տնտեսական ակտիվություն է մեծացնելու, բայց մյուս կողմից կցանկանայի, որ պետությունը որոշակի վերլուծություն ներկայացներ, թե հատկապես ո՞ր ոլորտի ձեռնարկություններում է այդ դեբետային ԱԱՀ-ն առավելապես կուտակվել»,-նշեց տնտեսագետը։
Նրա խոսքով կա ներքին զգացում, որ դա հիմնականում ծանր արդյունաբերության, հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկություններում պետք է շոշափելի լիներ։ Այս ոլորտի տնտեսվարողներն իրենց արտադրանքն արտահանում են և այդտեղ ԱԱՀ չի առաջանում, սակայն հումքի ձեռքբերման կամ մեքենասարքավորումների ձեռքբերման ժամանակ ԱԱՀ են վճարում։
«Եթե արդարանա այն ենթադրությունը, որ այս դեբետային ԱԱՀ-ն առավելապես ծանր արդյունաբերության ոլորտում է կուտակված, ապա կստացվի, որ պետությունն այս ոլորտներին է լրացուցիչ ֆինանսավորում տալիս, ինչը կառավարության որդեգրած քաղաքականությանն այդքան էլ չի համապատասխանում»,-հավելեց Կառլեն Խաչատրյանը։
Նշենք, որ կառավարությունը որդեգրել է հանքարդյունավերության ծավալները տնտեսությունում փոքրացնելու և փոխարենն այլ հիմնական ու վերջնական սպառման ապրանքների արտադրությունը խթանելու կամ դրանց նշանակությունն ու դերը բարձրացնելու քաղաքականություն։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից