ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես չեմ քննարկի վարչապետի ասածը, կոնկրետ դեպքի հետ կապված մենք մենք դիրքորոշում ենք հայտնել. ԲԴԽ անդամ 09/28/2019 17:42 | ԼՐԱՀՈՍ
Բարձրագույն դատական խորհուրդը ստացել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի դիմումը՝ «պատերի տակ վնգստացող» դատավորների ցանկը տրամադրելու վերաբերյալ եւ փաստաբանին կպատասխանի օրենքով սահմանված պատշաճ ժամկետներում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։
Անդրադառնալով նախօրեին Երեւանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպին՝ Գրիգոր Բեքմեզյանն ասաց, որ ամբողջությամբ կիսում է ԲԴԽ հայտարարության մեջ արտահայտված տեսակետը։ «Մենք գտնում ենք, որ պետք է բացառել ցանկացած նման դրսեւորում դատավորների նկատմամբ, ուստի նաեւ հետամուտ ենք լինելու, որպեսզի նման գործողություններ կատարողները կրեն համապատասխան պատասխանատվություն՝ օրենքի սահմաններում, միմիայն օրենքի»,-ասաց ԲԴԽ անդամը։
ԲԴԽ հայտարարության մեջ, հիշեցնենք, խոսք է գնում երիտասարդի կողմից դատավորին հոգեբանական ճնշման ենթարկելու, վիրավորելու և նսեմացնելու փորձի մասին: Հարցին, արդյո՞ք նույնքան վիրավորական չէր արտահայտությունը, երբ այն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հնչեցնում, իսկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը կրկնում էր՝ Գրիգոր Բեքմեզյանը պատասխանեց. «Հիմա ես չեմ քննարկի վարչապետի ասածը, մենք, կոնկրետ դեպքի հետ կապված, ինչը որ տեսել ենք, դրա վերաբերյալ տվել ենք մեր կարծիքը, մեր վերաբերմունքը եւ մեր դիրքորոշումը»։
Դիտարկմանը, որ դատավոր Դանիբեկյանին հարցեր ուղղած երիտասարդը փաստացի կրկնեց վարչապետ Փաշինյանի ձեւակերպումը, ստացվում է, ձեւակերպումը մի դեպքում վիրավորական չէ, մյուս դեպքում վիրավորակա՞ն է, Գրիգոր Բեքմեզյանը պատասխանեց. «ես համաձայն չեմ Ձեզ հետ։ Երիտասարդի կողմից արված արտահայտությունն ակնհայտորեն վերաբերվում էր դատավորին եւ ակնհայտորեն նպատակ ուներ դատավորին վիրավորելու , գոնե ես, տեսանյութը դիտելիս, այդպես եմ հասկացել՝ կոնկրետ, նպատակադրված, երիտասարդն ուզում էր դատավորին վիրավորել»։
«Փաստինֆո»-ի ճշտող հարցին, թե առհասարակ, դատավորների հասցեին նման ձեւակերպումները ինչպե՞ս է գնահատում, ԲԴԽ անդամն արձագանքեց.«Քանի որ ես դա դիտում եմ որպես քաղաքական հայտարարություն, իսկ ԲԴԽ անդամները քաղաքական հայտարարություններ չպետք է մեկնաբանեն եւ քաղաքականությամբ չպետք է զբաղվեն, ես գտնում եմ, որ այդ հայտարարությունը մեկնաբանելու կամ դրան պատասխանելու խնդիր ես այս պահին չունեմ»
Հիշեցնենք, նախօրեին՝ երեկոյան, 2 երիտասարդ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ուղեկցում էին դատավոր Աննա Դանիբեկյանին, երիտասարդներից մեկը հարցեր էր ուղղում դատավորին , թե արդյո՞ք նա իրեն համարում է «դռների տակ վնգստացող դատավոր»։ Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով /դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք/, երիտասարդները ձերբակալված են։
Նշենք, որ արտահայտության հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը առաջին անգամ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց . «Ներկայիս դատական համակարգը տեր-ստրուկ համակարգ է, և փոխանակ մեկ տարում զբաղվեին ինքնամաքրմամբ, դառնալով արժանապատիվ դատավոր, «տերեր են փնտրում, դռների տակ վնգստում են, որ եկեք մեզ տիրություն արեք, այն ժամանակ մեզ փող էիք տալիս, հաց էիք տալիս, խաշ ու քյաբաբ էիք ուղարկում, բա հիմա մենք մնացել ենք անտեր»։ Երկրորդ անգամ նույն արտահայտությունը կրկնեց սեպտեմբերի 16-ին՝ Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ՝ հայտարարելով. «Այսօր մեր երկրին սպառնացող ամենաապիկար վտանգները բխում են դատական համակարգից, ինչը չի նշանակում, որ Հայաստանի բոլոր դատավորները պատերի տակ վնգստացողներ են, բայց որ կան այդպիսի դատավորներ եւ նրանց մի մասի անունը հայտնի է հանրությանը, կարծում եմ՝ ակնհայտ է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ