Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան

Ցանկացած վիրավորական արտահայտություն, որ կողմից էլ հնչի, ինձ համար անընդունելի է. Սոֆյա Հովսեփյանը ՝ Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածի մասին 09/28/2019   16:04  |  Հարցազրույց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպի , իշխանության ներկայացուցիչների արձագանքի եւ առհասարակ, վերջին շրջանում դատավորների նկատմամբ հանրային վերաբերմունքի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ։

-Տիկին Հովսեփյան, ինչպե՞ս եք գնահատում Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպը եւ դրան իրավապահների արձագանքը։

-Բնականաբար, անընդունելի փաստ է եւ մի իրավիճակ է, որ կարծես նախորդ՝ իրենց ժամանակահատվածի գործողությունները բերում են նոր ժամանակահատված եւ փորձում են հարցերին կրկին այնպիսի ընթացք տալ, ինչպիսին եղել է տարիներ առաջ եւ փաստացի այդ քայլերով , կոնկրետ վարքագծով նշմարվում է, թե ինչ քայլերի ու արժեքների կրող են եղել նախկին իշխանությունները եւ իրենց հետեւորդ անձինք։ Իրավապահ մարմինների գործողությունները՝ արագ հայտնաբերել եւ ձերբակալել մասնակցին, բնականաբար ողջունում եմ, բայց սպասում եմ, որ կգտնեն բոլոր կազմակերպիչներին եւ համապատասխան պատասխանատվության կենթարկեն։

-Տիկին Հովսեփյան, ինչպե՞ս եք գնահատում նույն իրավապահների անգործությունը այլ դատավորների՝ օրինակ` դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ ճնշումների կամ դատարանների ելքերն արգելափակելու օրը Դավիթ Բալայանի հետ տեղի ունեցածի պարագայում։ Մենք տեսանք, որ Աննա Դանիելյանի եւ իմ նշած դատավորների դեպքում ոչ միայն իրավապահների արձագանքն էր տարբեր, այլեւ Ձեր գործընկերների՝ իշխանության ներկայացուցիչների։ Իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքում, իրավիճակն այլ էր, իրավապահները խուզարկեցին նրա աշխատասենյակը, իրավական պրոցես սկսվեց։

- Կարծում եմ լրիվ այլ բաներ են, այնուամենայնիվ, իմ կողմից անընդունելի է ցանկացած անձի նկատմամբ ճնշումը եւ եթե կա խնդիր այս կամ այն դատավորի հետ, եթե կա օրինազանցություն, ապա պետք է օրենքի առաջ պատասխան տան՝ կապ չունի, որ ինքը նույնպես օրենքի պատասխանատուն է։

Միանշանակ, ցանկացած պարագայում, եթե որեւէ օղակում որեւէ անձ անգործության է ենթարկվում, ապա դա ընդունելի փաստ չի կարող լինել իմ կողմից , որովհետեւ իրենք կոչված են օրենքի շրջանակում իրենց գործողությունները կատարել, եթե չեն կատարում կամ ընտրողաբար են կատարում , իհարկե, անընդունելի փաստ է։ Կրկնում եմ՝ ցանկացած հարց, եթե անգամ տարբեր են խնդիրները եւ մոտեցումները, գոյություն ունի օրենք, որը հստակ կարգավորում է եւ այդ օրենքի շրջանակում են պարտավոր բոլորը գործել։

-Դատավոր Ազարյանը ահազանգել էր իր նկատմամբ հետապնդումների վերաբերյալ, կարծում եմ, նրա այսօրվա գրառումը Ֆեյսբուքում տեսնում եք, դատավորը հայտարարում է, որ ըմբռնումով է մոտենում այդ նույն մարմինների՝ մեկ տարի առաջվա լռությանը։ Ինչո՞ւ այն ժամանակ պատշաճ արձագանք չեղավ, տարբերությունը ո՞րն է։

- Ես չեմ կարող ասել ժամանակահատվածի կամ արձագանք լինել-չլինելու հետ կապված, միգուցե այստեղ հնչեղությունն ավելի մեծ է, որովհետեւ այս դեպքում կար տեսագրություն եւ առավել մասսայական եղավ հնչեղությունը, այս պահին չեմ կարող գնահատել, բայց , եթե անգամ եղել է անտարբերություն, ապա անընդունելի է իմ կողմից։ Ճնշում գործադրելը, դա կլինի պետական պաշտոնյայի, մասնավոր գործարարի , ՀՀ ուղղակի քաղաքացու նկատմամբ, ցանկացած մարդու ազատության նկատմամբ կամ վարկաբեկող այլ գործողությունները անընդունելի են եւ կապ չունի, թե որ ուղղությամբ եւ որ կողմի ներկայացուցիչ է։

-Այսինքն, չե՞ք կարծում, որ քաղաքական ենթատեքստ կա, որովհետեւ մի դեպքում 2-րդ նախագահի՝ խափանման միջոց կալանավորումը փոխած դատավորի հետ գործ ունենք, մյուս դեպքում՝ նրա դիմումի հիման վրա ՍԴ կայացրած որոշումը չընդունած դատավորի հետ ։

-Տեսեք, խնդիրը ոչ թե այն է՝ քաղաքական է, թե ոչ, այլ նրա, թե փաստացի, ինչ տեղի է ունեցել երեկ տվյալ դատավորի հետ։ Չեմ համարում քաղաքական, այլ համարում եմ տվյալ կողմի ներկայացուցիչների անբռնազբոսիկ վարքագիծ։ Որ կողմից էլ դա լինի, ինձ համար անընդունելի է։ Եթե անգամ դատավոր խափանման միջոցը փոխել է, ապա իր նկատմամբ եւս որեւէ բռնություն կամ վարկաբեկող գործողություն չպետք է լինի, որովհետեւ մենք ունենք իրավապահ մարմիններ, դատական համակարգ՝ լավ, թե վատ, այլ հարց է, բայց եթե կա խնդիր, եթե դատավորը անաչառ չի եղել, ապա ինքը պետք է օրենքի ողջ խստությամբ իր գործողության համար կամ անօրեն որոշման համար պատասխանատվություն կրի։ Այսինքն, մենք պետք է խնդրին ոչ թե քաղաքական դաշտով նայենք, այո, կարելի է նաեւ այդ կողմից նայել, բայց նայենք նաեւ իրավական տեսանկյունից՝ որքանով է օրենքը ընդունվում կամ անտեսվում մեր երկրում եւ էական չէ, թե ում կողմից։

-Տիկին Հովսեփյան, նկատի ունեմ իրավապահների եւ իշխանության ներկայացուցիչների արձագանքը։ Մի դեպքում լռություն էր, տվյալ դեպքում՝ պատշաճ արձագանք։ Այստեղ քաղաքական ենթատեքստ արդյո՞ք չկա։

-Ես չեմ կարող նման գնահատական տալ, որովհետեւ դա կլինի ենթադրություն։ Հարցի էության մեջ առանձնապես շատ չեմ խորացել նախկինում, իսկ այս դեպքում ուղղակի շատ ավելի մեծ հնչեղություն ունեցավ եւ բոլորիս ուշադրությունը գրավեց։ Ինչ վերաբերում է իրավապահ մարմիններին, իրենք իրավունք չունեն քաղաքական մոտեցում ցուցաբերել, իրենք հարցին պետք է մոտենան օրենքով։

-Տիկին Հովսեփյան, նախօրեի միջադեպը, ըստ էության, տվյալ երիտասարդների կողմից բողոքի ակցիայի դրսեւորում էր եւ խնդիրն այն է, որ դատավոր Դանիբեկյանին ուղղված հարցադրման մեջ հնչում էր այն նույն ձեւակերպումը, որը վարչապետ Փաշինյանը երկու անգամ հրապարակային հնչեցրել է, խոսքը, մեջբերեմ՝ «դռների տակ վնգստացող դատավորների» մասին էր։ Ձեւակերպումն, ի դեպ, նաեւ ԲԴԽ նախագահն էր կրկնել, ստացվում է՝ որակումը, երբ հնչում է վերջիններիս շուրթերից, պակաս վիրավորակա՞ն ու նվաստացուցիչ՞ է, թե տվյալ դատավորի, թե առհասարակ մյուսների համար ։

-Գիտեք խնդիրը որն է, հիմա Դուք ինձ տալիս եք մի հարցը, որի պատասխանի կրողը երկու դեպքում էլ ես չեմ։ Բնականաբար, ցանկացած վիրավորական արտահայտություն, որ կողմից էլ որ այն հնչի, ինձ համար անընդունելի է եւ վարչապետի խոսքը ես՝ անձամբ, չեմ լսել նման բան եւ, եթե իրենք կրկնել են, ապա իրենք, եթե գտնում են, որ վարչապետի խոսքը անընդունելի է, պետք է պահանջեին, որ վարչապետն այդպես չարտահայտվի, իսկ եթե կրկնում են, ապա ես այստեղ գնահատական տալ չեմ կարող, պետք է օրենքով պատասխան տալ եւ ավելին ասեմ՝ միայն խոսքի կրկնությունը չէ , այլ նաեւ գործողությունը, որն անընդունելի է։

-Այսինքն, վարչապետի հայտարարություններին չե՞ք հետեւել, տեսագրություններն, իհարկե կան։ Հայտարարությունը նա երկու անգամ արեց, նախ՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերից, ապա վանաձորյան ասուլիսի ընթացքում։

-Հետեւել եմ, բայց ազնվությամբ, այդ հատվածին ուշադրություն չեմ դարձրել, որովհետեւ, կարծում եմ, որ այնտեղ շատ ավելի կարեւոր հարցեր էին քննարկվում, որոնք ինձ համար առավել ուշագրավ էին, քան մի բան, որի մասին Դուք ասում եք ։

-Ինչեւէ, ձեւակերպումը վարչապետինն է, տեսանյութերը կան։ Առհասարակ, ընդունելի՞ եք համար նման բառապաշարով դատավորների հետ խոսելը։

-Ես գտնում եմ , որ դատական համակարգը պետք է ինքնամաքրվի, որպեսզի յուրաքանչյուրս՝ ես, թե այլ քաղաքացի, բացարձակ ակնածանքով խոսենք իրենց մասին։

-Բառապաշարը, տիկին Հովսեփյան, ընդունելի՞ է, թե՞ ամեն դեպքում՝ ոչ։

-Ես արդեն ասել եմ, որեւէ մեկի հանդեպ ընդունելի չէ ինձ համար, բայց ես գտնում եմ, որ յուրաքանչյուրը, այսպես ասած ինքնամաքրման ճանապարհ պետք է ունենա, որ որեւէ մեկը, որեւէ կերպ՝ լինի իշխանության ներկայացուցիչ, ընդդիմության ներկայացուցիչ, սովորական քաղաքացի, հեռավոր գյուղում ապրող մարդ, բացարձակ ակնածանքով խոսի թե դատական մարմինների, թե իրավապահ մարմինների, թե իշխանության, թե ցանկացած նկատմամբ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:14 28/09/2019  |  ՄեկնաբանությունԴատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ բերման է ենթարկվել Սարգիս Օհանջանյանը
10:50 28/09/2019  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած երիտասարդը ձերբակալված է (տեսանյութ)
10:44 28/09/2019  |  Մամուլ«Լուսավոր Հայաստանից» հեռու. Արման Բաբաջանյանը փոխել է նաեւ աշխատասենյակը. «Հրապարակ»
09:49 27/09/2019  |  Մամուլ«Շատ վախեցած եմ, երևի կասկայով շփվեմ քրոջս հետ»․ ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի քույր․ «Ժողովուրդ»
17:23 25/09/2019  |  ՄեկնաբանությունԱնհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ . ավագանում «Իմ քայլը» խմբակցության անդամ
10:37 25/09/2019  |  Մամուլ«Իմ քայլը» խմբակցությունում անհանգիստ են. ՍԴ դիմելու նախագիծը հաստատելու համար անհրաժեշտ ձայները չեն ապահովվում . «Ժողովուրդ»
16:39 23/09/2019  |  ԼՐԱՀՈՍԿԲ-ն երբևէ թույլ չէր տա որևէ ոտնձգություն՝ բանկային գաղտնիքի նկատմամբ. ԱԺ պատգամավոր (տեսանյութ)
17:02 20/09/2019  |  ՔաղաքականՀրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը բավարար են. ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ (տեսանյութ)
17:19 19/09/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ դատավորների խիղճը պետք է ստիպի իրենց ճիշտ որոշում կայացնել․ Աղազարյանը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին (տեսանյութ)
18:51 18/09/2019  |  Քաղաքական«Իմ քայլի» պատգամավորը հայտարարում է, որ Վանեցյանի գործողությունները չեն բավարարել որոշակի ակնկալիքներ

Արխիվ

[]