ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոչ եմ անում հավասար մոտեցում ցուցաբերել, հակառակ դեպքում՝ երեսպաշտություն է. Հայկ Ալումյան 09/28/2019 18:37 | ԼՐԱՀՈՍ
Շատ ավելի կոպիտ ճնշումներ են եղել դատավորների նկատմամբ։ Այս մասին «Փաստինֆո»ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ մեկնաբանելով նախօրեին երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ տեղի ունեցած միջադեպը, որի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է երկու երիտասարդ։
Հայկ Ալումյանը նշեց, որ չի արդարացնում Աննա Դանիբեկյանի նկատմամբ ճնշումները, բայց նկատեց, որ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ ճնշումներն ավելի լուրջ բնույթի էին։
«Եթե դուք բացեք տեսանյութը, թե ինչպես էին ծաղրում ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին և անգամ ֆիզիկապես խոչընդոտում էին նրա տեղաշարժը և համեմատեք այն տեսանյութի հետ, որը վերաբերում է Աննա Դանիբեկյանին, դուք կտեսնեք, որ, եթե այս դեպքում մարդիկ ձերբակալվել են, ապա այն դեպքում հաստատ պետք է ձերբակալվեին»,- ասաց Ալումյանը։
Փաստաբանը նաև մատնանշեց դատարանների մուտքերն արգելափակելու դեպքը, որը խոչընդոտել է դատավորների մուտքն իրենց աշխատանքային վայր։
«Այդ փակողներն առնվազն ոչ պակաս ճնշում են գործադրել դատավորների նկատմամբ, քան՝ տվյալ դեպքում Աննա Դանիբեկյանի նկատմամբ է կիրառվել»,- նշեց Ալումյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ չի արդարացնում տիկին Դանիբեկյանի նկատմամբ նման վերաբերմունքը, բայց կոչ է անում՝ հավասար մոտեցում ցուցաբերել։
Փաստաբանը հիշեցրեց դատավորի նկատմամբ ճնշման ևս մեկ աղմկահարույց դեպք՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեպքը։
«Ինչ հայհոյանքներ, անպատիվ բառեր, սպառնալիքներ էին նրա հասցեին և համեմատեք այն բանի հետ, ինչը որ տեղի ունեցավ Աննա Դանիբեկյանի հետ։ Պարոն Ազարյանի նկատմամբ անհամեմատ ավելի մեծ ճնշումներ են գործադրվել։ Կոչ եմ անում նորից՝ ցուցաբերել հավասար մոտեցում»,- նշեց Ալումյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում կստացվի, որ գործադիր իշխանությունը և իրավապահ մարմինները խրախուսում են ծաղրը, սպառնալիքները, վիրավորանքներն այն դեպքում, երբ դա տեղի է ունենում դատավորների մի մասի նկատմամբ. «Այն դատավորների, ովքեր իրենց քիմքին ոչ հաճո գործողություններ են կատարում կամ որոշումներ են կայացնում»։
«Չլինել կողմնակալ, չլինել աչառու և հավասար մոտեցում ցուցաբերել՝ այն նախկին դեպքերով մեղավորների նկատմամբ, բացի՝ ՀՀ վարչապետից, ով ամենակոպիտ ձևով վիրավորեց դատավորներին՝ ասելով, որ նրանք վնգստում են և մինչև այդ էլ դատարանները փակելու կոչեր արեց ու ինքն էլ գնաց իր կողմնակիցների հետ փակեց դատարանների մուտքերը»,- շեշտեց Ալումյանը՝ հիշեցնելով դատավոր Դավիթ Բալայանի դեպքը, երբ վերջինս փորձել է պատուհանից մուտք գործել դատարան, սակայն վայր է ընկել։
«Դուք համեմատեք այն տեսանյութը, որ դատավոր Դավիթ Բալայանին հրելով գետնին են գցում»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ այս դեպքում շատ ավելի կոպիտ ճնշում է եղել դատավորի նկատմամբ, բայց ճնշում գործադրողն առ այսօր պատասխանատվության չի ենթարկվել։
Անդրադառնալով՝ Սարգիս Օհանջանյանի և Նարեկ Մութաֆյանի ձերբակալությանը, Ալումյանն ասաց, որ ձերբակալության նպատակը պատիժը չէ, այլ այն է, որպեսզի տվյալ անձնավորությունը չփախչի, չթաքնվի՝ մինչև քրեական պատասխանատվության հարցը քննարկվի և լուծվի։
«Տվյալ դեպքում չգիտեմ։ Ես չեմ տեսնում որևէ պատճառ ձերբակալման համար։ Ես չգնահատեմ այս դեպքում, բայց, եթե նրանք ճիշտ են վերաբերվում այս երիտասարդների հետ, ապա ուղղակի կոչ եմ անում, նույն մոտեցումը դրսևորել մինչև այդ՝ Ալեքսանդր Ազարյանին հրապարակայնորեն սպառնալիքներ և վիրավորանքներ տարածողների նկատմամբ, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի՝ ՍԴ մուտքի մոտ տեղի ունեցած և՛ ֆիզիկական, և՛ բարոյահոգեբանական ճնշում կատարողների նկատմամբ, դատավոր Դավիթ Բալայանին՝ հրելով գցողի նկատմամբ, դատարանների մուտքերը փակողի նկատմամբ և նոր հետո՝ զբաղվել այս տղաների հարցով։ Հակառակ դեպքում՝ երեսպաշտություն է դա»,- ասաց Ալումյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից