ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ռուսական երկաթուղիներ»-ի հետ պայմանագրի խզումը զգալի հետևանքներ կթողնի մեր երկրի վրա. տնտեսագետ 09/28/2019 16:37 | Տնտեսություն
Հակված եմ կարծելու, որ «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ պայմանագրի խզումն, այնուամենայնիվ, տեղի չի ունենա։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտարարությունն այն մասին, որ հայկական և ռուսական կողմի միջև ընթանում են բանակցություներ, փաստում է՝ դիտարկվում են խնդրի լուծման այլ սցենարներ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։
«Կոմպրոմիսը կլինի, երկաթուղին, կարծում եմ, կշարունակի աշխատել, արդյունքում կունենանք բացասական նախադեպ և բացասական տրամադրություն ներդրումային դաշտի համար»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ պայմանագրի խզումը զգալի հետևանքներ կթողնի մեր երկրի վրա, որովհետև իշխանությունների մոտ, տնտեսագետի կարծիքով, կա սկզբում հայտարարելու, իսկ հետո ուսումնասիրելու և հասկանալու տենդենց։
Քննարկելով պայմանագրի խզման պարագայում բացասական հետևանքները՝ հասկանալի է դառնում, որ այն, մասնավորապես, ազդեցություն կթողնի ֆինանսական հատվածի վրա։
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի և «Ռուսական երկաթուղիներ»-ի միջև կնքված պայմանագիրը ենթադրում է, որ հայկական երկաթուղու շարժակազմը գրեթե ամբողջությամբ՝ 2000-ից ավել վագոն, էլեկտրագնացքներ, համարվում է ռուսական կողմի սեփականությունը. «Պայմանագրի խզումը ենթադրում է, որ ամբողջ շարժակազմն ուղղակի պետք է վերցվի և տարվի Հայաստանից, ինչի արդյունքում կանգնելու ենք շարժակազմի գնման կամ երկաթուղին աշխատացնելու համար դրա վարձակալության խնդրի առջև»,-նշեց տնտեսագետը։
Նրա պնդմամբ երկու պարագայում էլ խոսքը ֆինանսական մեծ բեռի և մեծ պատասխանատվության մասին է։ Ենթադրվում է, որ այդ գումարը պետք է հատկացվի պետբյուջեից, ինչի հնարավորությունն այս պահի դրությամբ տնտեսագետի համոզմամբ չունենք։
«Բացի այդ շարժակազմի վարձակալության կամ գնման դեպքում երկաթուղու մատուցման ծառայությունների, դրանով ներկրվող-արտահանվող ապրանքատեսակների գները շեշտակի կբարձրանան»,-նկատեց Լիլիա Ամիրխանյանը։
Սակայն սա ըստ նրա՝ միակ բացասական հետևանքը չէ։ Խնդիրներ կառաջանան նաև ներդրումային դաշտի հետ կապված։ Տնտեսագետն ընդգծեց, որ վերջին 1.5 տարվա ընթացքում սա առաջին խոշոր ներդրումային ծրագիրը չէ, որի նկատմամբ պետական մակարդակով ոտնձգություն է իրականացվում։
«Հարավկովկասյան երկաթուղու պարագայում նույնպես ունենք օբյեկտիվ խնդիրներ, որոնք չենք կարող շրջանցել։ Բայց արդյոք այդ խնդիրները լուծելու համար չկան այլ տարբերակներ։ Պետությունը, քաղաքականությունը, դիվանագիտական խողովակները չե՞ն աշխատում այնքան, որ այն խնդիրները, որոնք կարող են ուղղակի ազդեցություն և վնաս հասցնել մեր երկրի բյուջեին, լուծել այլ տարբերակներով, քան միանգամից դրանք հանրայնացնելով»,-ընդգծեց փորձագետը՝ հավելելով, որ սա օտարերկրյա ներդրողի համար հերթական նախադեպն է, որ ներդրումային գործող ծրագիրը պետական միջամտությամբ կանգնում է ռիսկի առաջ՝ կշարունակի արդյո՞ք գործել, թե ոչ։
Հիշեցնենք, որ 2018թվականին ՀԿԵ-ում խուզարկություններ անցկացվեցին, որոնց ընթացքում աշխատանքային փաստաթղթեր առգրավվեցին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ