ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ Ազգային կոնգրեսի հայտարարությունը 09/27/2019 10:27 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ ս.թ սեպտեմբերի 25-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ առաջադրած մեղադրանքը բացահայտում է սահմռկեցուցիչ իրողություններ։ Դրանք բազմակի գերազանցում են Մարտի 1-ի գործով առ այսօր հայտնի բոլոր փաստերին։ Առաջադրված մեղադրանքը սպառիչ հիմնավորում է իշխանության կողմից սեփական ժողովրդի դեմ գործած մարտիմեկյան ոճիրի՝ Հայ ազգային կոնգրեսի կողմից տարիներ շարունակ ներկայացվող ճշմարտությունը։
Ըստ Հատուկ քննչական ծառայության «ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա» պարզված իրողության՝
Հաստատվում է այն փաստը, որ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ Ազատության հրապարակում բողոքի հանրահավաքները խաղաղ էին, օրինական, տեղի չէր ունենում հասարակական կարգի որեւ խախտում եւ չկար դրա սպառնալիքը։
Մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցույցի ցրման ոստիկանական գործողության համար բացարձակապես իրավական որեւէ հիմք չի եղել։ Դրա հետ կապված իշխանության առաջ քաշած վարկածի «հիմնավորումները»՝ ցուցարարների մոտ զենքի եւ պայթուցիկ նյութերի առկայության, կամ զինամթերք բաժանելու, կառավարական շենքերի վրա հարձակումների պլանների մասին «օպերատիվ» տեղեկատվության վերաբերյալ, ծայրեծայր հորինվել են հետագայում։ Ակնհայտ է, որ այդօրինակ ապօրինի գործողության ոստիկանությունը կդիմեր միմիայն հանրապետության առաջին դեմքի ուղիղ հանձնարարությամբ և նրանից անպատժելիության երաշխիքներ ստանալով։
Երբ պարզ դարձավ, որ Շարժումը չընկրկեց և հետևողականորեն հանրությանը ներկայացրեց ռեժիմի վարկածը ժխտող բազմաթիվ տեսանյութեր, փաստաթղթեր, այլ ապացույցներ, իշխանությունը ձեռնամուխ եղավ հետին թվով շուրջ երկուսուկես տասնյակ կեղծ պաշտոնական փաստաթղթերի ստեղծմանը և իրեղեն ապացույցների կեղծման լայնածավալ գործողությունների։ Կեղծիքների այս խոհանոցում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության, Արդարադատության նախարարության եւ նախագահական ապարատի բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հետին թվով, երեք ամիս անց, հիմնականում փետրվարի 29-ի եւ մարտի 1-ի ամսաթվով կեղծված այդ պաշտոնական փաստաթղթերն են ներկայացվել Ազգային ժողովի՝ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին և դրվել են վերջինիս ընդարձակ զեկույցի հիմքում։ Ավելի ուշ դրանցով փորձ է արվել ապակողմնորոշել նաև Փաստահավաք խմբին։ Միաժամանակ, կեղծված նյութերը ուղարկվել են հարուցված քրեական գործով վարույթ իրականացնող մարմիններին։ Հանձնարարվել է նաև բոլոր պաշտոնյաներին՝ հարցաքննվելու դեպքում հիշյալ մարմիններին տալ միայն կեղծված այդ փաստաթղթերին համահունչ, այսինքն՝ իրականությանը չհամապատասխանող սուտ ցուցմունքներ:
Մարտիմեկյան ոճրագործության պարտակմանն ուղղված հսկայածավալ կեղծարարության արդյունքներն անհրաժեշտ էին ռեժիմին նաև միջազգային ատյաններին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) և Եվրոպայի խորհրդին, ներկայացնելու համար, հնարավոր պատժամիջոցներից խուսափելու նպատակով։ Այդ անփառունակ առաքելությունը դրվել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, այդ ժամանակ ՀՀ Արդարադատության փոխնախարար Գևորգ Կոստանյանի վրա, ինչը, վստահաբար, հնարավոր կլիներ իրականացնել միայն ՄԻԵԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի գործուն աջակցությամբ։ Մատուցված ծառայությունների դիմաց հետագայում Գևորգ Կոստանյանը «պարգևատրվեց» ՀՀ Գլխավոր դատախազի, իսկ Գյուլումյանը՝ Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնով։
Վարչախումբը առավելագույն ջանքեր է գործադրել զինված ուժերի օգտագործմամբ սահմանադրական կարգի տապալումը կոծկելու ուղղությամբ։ Այդ նպատակով է ստեղծվել փետրվարի 22-ի ամսաթվով ոստիկանապետ Հ. Հարությունյանի ստորագրությամբ կեղծ հրամանը՝ բանակի ավտոմեքենաները իբր ոստիկաններին սպասարկելու համար օգտագործու մասին։ Նույն նպատակով կատարվել է իր աննախադեպ ցինիզմով առանձնացող խմբակային նոր մի հանցանք. Մարտի 1-ի իրադարձություններից հետո դեպքի վայրում հայտնաբերված՝ բանակային զենքերից կրակված 1000-ից ավելի փամփուշտների պարկուճները փոխարինվել են Ներքին զորքերին ամրագրված նույնատիպ զենքերից կրակված փամփուշտների պարկուճներով, այն է՝ կեղծվել են իրեղեն ապացույցները։
Այս ամենը փաստում է, որ երկրում երկու տասնամյակ տիրող ռոբասերժական ռեժիմի կողմից ըստ էության վերացվել էին արդարադատության պետական ինստիտուտները։ Պետական մեքենան՝ իրավապահ կառույցները՝ ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, քննչական մարմինները, դատախազությունը, դատարանները, ինչպես նաեւ Ազգային Ժողովը, բառիս բուն իմաստով առեւանգված է եղել հանցավոր մի բանդայի կողմից, որը պետական իշխանության լծակներին տիրացել է բացառապես սեփական հարստացմանը ծառայեցնելու նպատակով։
Բացահայտված այս խայտառակ իրողությունները ծանրակշիռ լրացուցիչ իրավական հիմք են ստեղծում Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների դատական վճիռների վերանայման եւ ամբողջական արդարացման համար։
Որեւէ պետություն չի կարող գոյության երաշխիք ունենալ, որեւէ ժողովուրդ չի կարող վստահել իր պետությանը եւ ապրել այդ երկրում, եթե նման հանցագործությունները չեն բացահայտվում ու խստագույնս պատժվում։ Այս իմաստով Մարտի 1-ի գործով սահանադրական կարգի տապալման մեղադրանքով ընթացող դատավարությունը շատ ավելին է, քան անձի կամ անձերի հարց։ Գործի նախաքննությունը եւ ընթացող դատավարությունը պետք է վերադարձնի պետությունը քաղաքացուն, վերականգնի ժողովրդի հավատը պետականության եւ արդարադատության նկատմամբ եւ ստեղծի քաղաքացու իրավունքների, անվտանգության եւ արժանապատիվ կյանքի ամուր երաշխիքներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից