ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աճել է տեղեկատվության տրամադրման անհիմն մերժումների ցուցանիշը 09/27/2019 22:36 | ԼՐԱՀՈՍ
Սեպտեմբերի 28-ը Տեղեկատվության ազատության միջազգային օրն է։ Այս կապակցությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփում է Հայաստանում 2018 թվականի մայիսից մինչ օրս տեղեկատվության ազատության ոլորտում առկա առաջնային խնդիրներն ու հրատապ անելիքները և Կառավարության ու քաղ. հասարակության ուշադրությունը հրավիրում դրանց վրա։
Տեղեկություն ստանալու հարցումներին պատասխանելու պրակտիկան.
• Ժամկետներ- Տեղեկություն ստանալու հարցումների 15 տոկոսին տրվել է ժամկետանց պատասխան՝ խախտելով ՏԱ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը։ Մյուս կողմից, սակայն, համեմատելով 2017թ.-ի տվյալների հետ, հարկ է նշել, որ այս ցուցանիշը նվազել է՝ նախկին 30 տոկոսի փոխարեն կազմելով ընդամենը 15 տոկոս։ ԻԱԿ-ի ամենօրյա դիտարկումները հավաստում են, որ հաճախ է չարաշահվում 30-օրյա ժամկետում պատասխանելու լիազորությունը՝ լրացուցիչ աշխատանքի պատրվակով։ Այս հանգամանքը պայմանավորված է ոչ թե տեղեկությունը թաքցնելու միտումով, այլև հիմնականում վարչարարության որակի և ներքին կոորդինացիայի պակասի հետևանքով։ Նշենք, որ ժամկետների դրական դինամիկայի վրա մեծ ազդեցություն են ունեցել կառավարության գործարկած էլեկտրոնային գործիքները, որոնք էականորեն կրճատում են ժամանակի և տեխնիկական ռեսուրսների ծախսը՝ բարձրացնելով քաղաքացի-պետություն հաղորդակցության արդյունավետությունը։
• Պատասխանների բովանդակությունը - 2018թ. և 2019թ. (սեպտեմբերի 26-ի դրությամբ)՝ լիարժեք ժամանակին պատասխանների ցուցանիշը եղել է համապատասխանաբար 56% և 63%՝ հստակ արձանագրելով դրական դինամիկա 2017թ.-ի 34 տոկոսի համեմատությամբ։ Թեև հետհեղափոխական ժամանակաշրջանի սկզբնական փուլում աճել էր թերի պատասխանների ցուցանիշը, սակայն աստիճանաբար 2019-ի ընթացքում այս խնդիրը տեղի տվեց։ 2017թ. 23 տոկոս թերի պատասխանների համեմատ՝ 2019 թվականին արդեն թերի պատասխանների ցուցանիշը կազմել է 13 տոկոս։ Անհիմն պատասխանների համամասնությունը մնացել է նույնը` 2%: Կառավարությունը պետք է լուրջ ջանքեր գործադրի տեղեկություն ստանալու բոլոր հարցումներին լիարժեք և հավաստի պատասխաններ տրամադրելու ուղղությամբ։
• Լուռ մերժումներ կամ անպատասխան հարցումներ - Մեծ դրական զարգացում է արձանագրվել լուռ մերժումների պարագայում։ 2017թ.-ին այդ ցուցանիշը 13 տոկոս էր, 2018-ին՝ 10 տոկոս և 2019-ին՝ 3 տոկոս։ ԻԱԿ-ը պահանջում է, որ որևէ հարցում չպետք է մնա անպատասխան, որքան էլ այն պարունակի զգայուն, խոցելի հարցադրումներ, առավել ևս, լուռ մերժումը չպետք է պայմանավորված լինի դիմողի անձով։
• Անհիմն և հիմնավոր մերժումներ - Ակնհայտ է լուռ մերժումների ծավալի կտրուկ անկումը, սակայն նաև դրանով պայմանավորված աճել է անհիմն մերժումների ցուցանիշը՝ 2017թ.-ի 0 տոկոսի փոխարեն կազմելով 3 տոկոս 2019թ.ին։ Փաստորեն՝ լուռ մերժումների թվի կրճատումը հանգեցրել է անհիմն մերժումների թվի աճի։ Որոշ դեպքերում սա վկայում է այն մասին, որ եթե նախկինում որոշ պաշտոնյաներ խուսափում էին տրամադրել տեղեկություններ և անպատասխան էին թողնում տեղեկություն ստանալու հարցումները, ապա ներկայում խնդրահարույց տեղեկատվություն պահանջող հարցումը մերժում են, սակայն՝ ոչ հիմնավոր։ 1 տոկոսով աճել են նաև օրինական մերժումները, ինչը նույնպես դրական զարգացում է։
• Էլեկտրոնային կառավարումը էապես խթանում է Տեղեկատվության ազատությունը - Թեպետ ՀՀ Կառավարությունը գործարկել է Էլեկտրոնային հարցումների միասնական e-request հարթակը, սակայն գործիքի մոնիթորինգն ու ամենօրյա կիրառումը ցույց է տալիս, որ այն դեռևս լիարժեք չի օգտագործվում: Թեպետ Կառավարությունը որդեգրել է էլեկտրոնային, նույնիսկ առանց ստորագրության հարցումների ընդունման և քննարկման քաղաքականություն, սակայն ՀՀ ԱԺ-ն, մի շարք ՏԻՄ-եր իրենց պաշտոնական կայքերում հարթակին հղում անելիս կոչ են անում դիմել գրավոր կամ բացառապես էլեկտրոնային ստորագրությամբ: Այս պրակտիկան հակասում է ՀՀ Կառավարության որդեգրած քաղաքականությանը և խոչընդոտում ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման զարգացմանը:
• Պրոակտիվ հրապարակայնություն: ԻԱԿ դիտարկումները ցույց են տալիս, որ ՏԱ օրենքով նախատեսված պրոակտիվ հրապարակայնության կանոնները ոչ բոլոր պետական մարմիններն են պատշաճ կատարում, պահանջվող տեղեկությունները պաշտոնական կայքերում տեղադրելու տեխնիկական և բովանդակային համընդհանուր չափորոշիչները չեն պահպանվում։ Արդյունքում պետական կառավարաման մարմիններից յուրաքանչյուրը պրոակտիվ հրապարակայնությունն իրականացնում է՝ ըստ ՏԱ պատասխանատուի պատկերացումների և կայքի տեխնիկական հնարավորության։ Սպառողն այս դեպքում ստանում է իրարից խիստ տարբեր տեղեկատվական ռեսուրսներ, ինչը տեղեկություն ստանալու իրավունքի իրացումը դարձնում է դժվար, երբեմն նույնիսկ՝ անհնար։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/29/2024 08:26 ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:23 Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակը մարզպետը կստանա. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:21 Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում «Հրապարակ»
- 11/29/2024 08:19 ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:17 Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ»
- 11/29/2024 08:14 Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:11 Ինչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/29/2024 16:30 «Սրբազան Պայքարը» մեկ օրվա, մեկժամյա կամ մեկ պահի իրադարձություն չէ, այն շարունակվելու է մինչև հաղթական ավարտ..և չի ուշանալու. Բագրատ սրբազան
- 11/29/2024 11:42 Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան
- 11/28/2024 16:04 Միջազգային ուժերն այս ամենը չեն նկատել և դեռ տևական ժամանակ չեն նկատելու, քանզի, ինչպես հազվագյուտ գործիչներ են դիպուկ նկատում. «Հայի արյունը վաճառվել է նավթով». Դանիելյան
- 11/28/2024 12:40 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/29/2024 21:37 Համացանցում տարածվում են Վանաձորում գազալցակայանի պայթյունին հաջորդած հրդեհի կադրերը
- 11/29/2024 20:45 Հրատապ. Պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի գազալցակայանում
- 11/29/2024 20:20 «Չայնիի» ոլորաններում «Opel Zafira»-ն կողաշրջվել է
- 11/29/2024 11:08 Մասիսում «Վեոլիա ջուր»-ի աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել