ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեղերում ենթակառուցվածքների զարգացումը յուրաքանչյուր համայնքի գիտակցված պատասխանատվությունը և հրամայականը պետք է դառնա․ նախարար Սուրեն Պապիկյան 09/26/2019 15:26 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր մասնակցել է «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոն, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը, ՀՀ մարզպետներ, համայնքների ղեկավարներ, ինչպես նաև ծրագիրն իրականացնող գործընկերներ ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացանք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում նախարար Սուրեն Պապիկյանը գործառնական առումով խիստ կարևորել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի բարելավմանը միտված ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը, որի նպատակն է համապատասխան տեղական կարողությունների զարգացման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ներդրման միջոցով ապակենտրոնացնել և տարածքային ու տեղական մակարդակ իջեցնել գործադիր իշխանության մի շարք ծառայություններ։
Նախարարը նկատել է, որ Հայաստանում արձանագրված քաղաքական փոփոխություններն ու դրա արդյունքում երկրում մեկնարկած համակարգային բարեփոխումները կառավարությանը ստիպել են վերաիմաստավորել տեղական ինքնակառավարման դերն ու նշանակությունը ժողովրդավարության կայացման բարդ և բազմագործոն ճանապարհին։
«ՀՀ կառավարությունն իր առջև խնդիր է դրել համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը դարձնել ոչ միայն պետական քաղաքականության առաջնահերթություն, այլև յուրաքանչյուր համայնքի գիտակցված պատասխանատվություն և հրամայական։ Մենք համոզված ենք, որ կառավարության կողմից համայնքներում իրականացվող իրավական, սոցիալական, տնտեսական և նորարական համալիր գործողությունների ու ծրագրերի միջոցով մեզ կհաջողվի բացառապես պետական քաղաքականության ազդեցության կրողից տեղական ինքակառավարումը վերածել ազդակ հաղորդող և արդյունք գեներացնող ինստիտուտի»,- եզրափակելով իր խոսքը՝ ասել է նախարարը և միաժամանակ ընդգծել, որ բարեփոխումների բարդ ճանապարհին Հայաստանը մշտապես զգացել է միջազգային գործընկերների պատրաստակամ աջակցությունը։
Շվեյցարիայի դեսպան Ստեֆանո Լազարոտոն պատրաստակամություն է հայտնել ապահովել անհրաժեշտ այն ռեսուրսների առկայությունը, որոնք պակասում են Հայաստանում տեղական նշանակության կարիքների գնահատման համար: «Մեր բոլոր ջանքերն ուղղված են տեղական ինքնակառավարման համակարգն ավելի կայուն և ուժեղ դարձնելուն»,- նշել է դեսպանը:
Իր հերթին Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆ գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և մասնավորապես ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հետ ծավալված արդյունավետ համագործակցության առնչությամբ: «Մենք հակված ենք գործադրել առավելագույն ջանքերը, որպեսզի Հայասանում տեղական ինքնակառավարումը թափանցիկ և հաշվետու դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներն ընդունեն ավելի արդյունավետ ընթացք: Վստահ եմ, որ համատեղ ջանքերը միևնույն նպատակի շուրջ կենտրոնացնելու պարագայում հաջողությունները լինելու են շարունակական և ավելի ակնառու»,- ընդգծել է դեսպանը:
Միջոցառման շրջանակներում նախարար Պապիկյանն աշխատանքային զրույց է ունեցել դեսպաններ Ստեֆանո Լազարոտոյի, Միխայել Բանցհաֆի, ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ժան-Ֆիլիպ Բուզուլի հետ։ Քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հեռանկարներին ու օրակարգային առաջնահերթություններին առնչվող հարցեր։
«Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» 2-րդ փուլ ծրագիրը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից: Ծրագիրն իրականացվելու է Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH- ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) և Եվրոպայի խորհրդի (CoE) կողմից:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր մասնակցել է «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոն, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը, ՀՀ մարզպետներ, համայնքների ղեկավարներ, ինչպես նաև ծրագիրն իրականացնող գործընկերներ ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում նախարար Սուրեն Պապիկյանը գործառնական առումով խիստ կարևորել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի բարելավմանը միտված ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը, որի նպատակն է համապատասխան տեղական կարողությունների զարգացման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ներդրման միջոցով ապակենտրոնացնել և տարածքային ու տեղական մակարդակ իջեցնել գործադիր իշխանության մի շարք ծառայություններ։
Նախարարը նկատել է, որ Հայաստանում արձանագրված քաղաքական փոփոխություններն ու դրա արդյունքում երկրում մեկնարկած համակարգային բարեփոխումները կառավարությանը ստիպել են վերաիմաստավորել տեղական ինքնակառավարման դերն ու նշանակությունը ժողովրդավարության կայացման բարդ և բազմագործոն ճանապարհին։
«ՀՀ կառավարությունն իր առջև խնդիր է դրել համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը դարձնել ոչ միայն պետական քաղաքականության առաջնահերթություն, այլև յուրաքանչյուր համայնքի գիտակցված պատասխանատվություն և հրամայական։ Մենք համոզված ենք, որ կառավարության կողմից համայնքներում իրականացվող իրավական, սոցիալական, տնտեսական և նորարական համալիր գործողությունների ու ծրագրերի միջոցով մեզ կհաջողվի բացառապես պետական քաղաքականության ազդեցության կրողից տեղական ինքակառավարումը վերածել ազդակ հաղորդող և արդյունք գեներացնող ինստիտուտի»,- եզրափակելով իր խոսքը՝ ասել է նախարարը և միաժամանակ ընդգծել, որ բարեփոխումների բարդ ճանապարհին Հայաստանը մշտապես զգացել է միջազգային գործընկերների պատրաստակամ աջակցությունը։
Շվեյցարիայի դեսպան Ստեֆանո Լազարոտոն պատրաստակամություն է հայտնել ապահովել անհրաժեշտ այն ռեսուրսների առկայությունը, որոնք պակասում են Հայաստանում տեղական նշանակության կարիքների գնահատման համար: «Մեր բոլոր ջանքերն ուղղված են տեղական ինքնակառավարման համակարգն ավելի կայուն և ուժեղ դարձնելուն»,- նշել է դեսպանը:
Իր հերթին Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆ գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և մասնավորապես ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հետ ծավալված արդյունավետ համագործակցության առնչությամբ: «Մենք հակված ենք գործադրել առավելագույն ջանքերը, որպեսզի Հայասանում տեղական ինքնակառավարումը թափանցիկ և հաշվետու դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներն ընդունեն ավելի արդյունավետ ընթացք: Վստահ եմ, որ համատեղ ջանքերը միևնույն նպատակի շուրջ կենտրոնացնելու պարագայում հաջողությունները լինելու են շարունակական և ավելի ակնառու»,- ընդգծել է դեսպանը:
Միջոցառման շրջանակներում նախարար Պապիկյանն աշխատանքային զրույց է ունեցել դեսպաններ Ստեֆանո Լազարոտոյի, Միխայել Բանցհաֆի, ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ժան-Ֆիլիպ Բուզուլի հետ։ Քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հեռանկարներին ու օրակարգային առաջնահերթություններին առնչվող հարցեր։
«Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» 2-րդ փուլ ծրագիրը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից: Ծրագիրն իրականացվելու է Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH- ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) և Եվրոպայի խորհրդի (CoE) կողմից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից