ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում «Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի» Արտաքին գործերի նախարարների հանդիպման համատեղ հայտարարությունը 09/26/2019 16:52 | ԼՐԱՀՈՍ
Մենք՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բոլիվիայի Բազմազգ Պետության արտաքին գործերի նախարար Դիեգո Պերի Ռոդրիգեսը, Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ա. Ալհակիմը, Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էնցո Մոավերո Միլանեզին, Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նեստոր Պոպոլիցիո Բարդալեսը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իաբ Ֆաուսինը, հանդիպեցինք 2019թ. սեպտեմբերի 25-ին ՄԱԿ կենտրոնակայանում՝ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում, «Հնագույն քաղաքակրթությունների ֆորում» նախարարական հանդիպման համար, որը նախագահում էր Չինաստանի Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին:
Մենք վերահաստատեցինք Աթենքի հռչակագրում և Տիվանակուի հռչակագրում ամրագրված ոգին և շեշտեցինք, որ «Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը» կարևոր հարթակ է անդամ երկրների միջև երկխոսության և մշակութային համագործակցության համար: Մենք նաև վերահաստատեցինք «Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի» շրջանակներում 2017թ. ապրիլի 23-24-ին Հունաստանի կողմից Աթենքում հյուրընկալված առաջին Ակադեմիական ֆորումի և 2019թ. մարտի 20-22-ին Բոլիվիայի Բազմազգ Պետության կողմից Լա Պաս քաղաքում հյուրընկալված երկրորդ Ակադեմիական ֆորումի ու «Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների հանդիպում» ժողովի եզրակացությունները:
Մենք ընդունում ենք, որ աշխարհը գտնվում է կարևոր զարգացման, փոխակերպման և ճշտգրտման փուլում, սակայն խաղաղությունն ու զարգացումը շարունակում են մնալ մեր ժամանակների ամենաարդիական թեման։ Միևնույն ժամանակ մենք բախվում ենք բազմաթիվ լրջագույն գլոբալ մարտահրավերների։ Տարբեր քաղաքակրթությունների միջև երկխոսության և փոխանակումների ամրապնդումը կենսական նշանակություն ունի մարդկային հասարակության հետագա առաջընթացի խթանման, համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման առաջմղման, համատեղ ջանքերով գլոբալ մարտահրավերների դիմագրավման համար:
Մենք վերահաստատեցինք, որ քաղաքակրթությունների բազմազանությունը մեր աշխարհի առանցքային հատկանիշներից է։ Տարբեր ազգեր, էթնիկ խմբեր և քաղաքակրթություններ պետք է հարգեն և միմյանց վերաբերվեն որպես հավասարը հավասարի, պահպանեն աշխարհում յուրաքանչյուր քաղաքակրթության գեղեցկությունն ու քաղաքակրթությունների բազմազանությունը, լինեն բաց և ընդգրկուն, հենվեն միմյանց ուժեղ կողմերի վրա, առաջ շարժվեն ժամանակին համընթաց և բացահայտեն զարգացման նոր հիմքեր: Մենք շեշտեցինք շարունակական հաղորդակցության և համագործակցության միջոցով քաղաքակրթությունների միջև երկխոսությունն ամրապնդելու, մշակույթների և ժողովուրդների միջև փոխըմբռնումը, փոխճանաչումը և հանդուրժողականությունը խթանելու անհրաժեշտությունը: Մենք վերահաստատեցինք միասին աշխատելու անհրաժեշտությունը` մեր ժողովուրդների պատմամշակութային ժառանգությունը խթանելու և պաշտպանելու համար: Հնագույն քաղաքակրթությունների մշակութային ժառանգության պահպանումը և այն ապագա սերունդներին փոխանցումը առանցքային նշանակություն ունի հանդուրժողականությունը, փոխըմբռնումը և հարգանքը խթանելու համար՝ հաշվի առնելով բարդ մարտահրավերները, որոնց աշխարհն առերեսվում է:
Մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը նախ և առաջ ՄԱԿ-ի շրջանակներում հաստատել բազմակարծություն՝ հավատարիմ մնալով փոխադարձ հարգանքի, ազնվության, արդարության և փոխշահավետ համագործակցության հայեցակարգերին, հիմնվելով միջազգային հարաբերությունները կարգավորող միջազգային իրավունքի և հիմնարար նորմերի վրա:
Մենք մեր աջակցությունը հայտնեցինք Չինաստանին՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպումը Պեկինում անցկացնելու կապակցությամբ և հանձնառություն ստանձնեցինք շարունակել սերտ հաղորդակցությունը և համագործակցությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից