ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը դեռ չի որոշել, թե ինչպես տնօրինի նվեր ստացած «Գոլդեն փելես» հյուրանոցը 09/26/2019 15:34 | ԼՐԱՀՈՍ
Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի հանձնման-ընդունման աշխատանքները կտեւեն առնվազն երկու-երեք շաբաթ, որից հետո կքննարկվի եւ կորոշվի դրա տնօրինման ձեւը։ Այսօր Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով՝ Արմեն Ավետիսյանի «Գոլդեն փելես» հյուրանոցի՝ որպես նվիրատվություն պետության փոխանցմանը ։
Հիշեցնենք, որ այն կառավարությանը նվիրելու դիմումն Ավետիսյանի ընտանիքը ներկայացրել է դեռեւս 2018 թվականի նոյեմբերին, իսկ կառավարության համապատասխան որոշումը եղել է այսօր։
Պաշտոնյան նշեց, որ այս ընթացքում եղել են տարբեր առաջարկներ՝ թե վարձակալելու, թե գնելու։
«Գույքն անշարժ գույքի հետ միասին գնահատված է շուրջ 16.5 մլն դոլար։ Եվ, բնականաբար, եթե օրինակ՝ սակարկությունների միջոցով իրացվի, ապա սկզբնական փուլում նվազման հնարավորություն չի տրվելու։ Այսինքն՝ միայն աճողական է լինելու։ Եղել են առաջարկներ դրանից ավելի բարձր գնով գնելու։ Կարծում եմ, որ վաճառքի դեպքում ճիշտը աճուրդով տարբերակն է»,- նշեց Նարեկ Բաբայանը։
Նրա խոսքով՝ առաջարկներ եղել են և՛ Հայաստանից, և՛ Հայաստանից դուրս գտնվող հայերից։ Անդրադառնալով՝ Արմեն Ավետիսյանի ընտանիքի կողմից գույքի ձեռքբերման օրինականությանը և գույքի՝ պետությանը փոխանցման գործընթացի ձգձգմանը՝ Նարեկ Բաբայանը նշեց. «Նախ քննարկվել են տարբեր ռիսկեր, որոնք կարող են առաջանալ, որովհետև կային գույքն ընդունելու տարբեր տարբերակներ՝ թե՛ որպես գույք, թե՛ որպես ՍՊԸ։ Կային որոշակի ռիսկեր, որոնք ներկայացվել էին Արդարադատության նախարարության մեր գործընկերների կողմից և այլն։ Ինչպես նաև՝ այս ընթացքում եղել է այդ գույքի գույքագրումը և գնահատումը։ Նաև որոշակի քննարկումներ հարկազատման հետ կապված»։
Նա նաև հավելեց, որ գույքի օրինական կամ անօրինական լինելու հարց չկա։
«Գույքը օրինական է, ունի օրինական վկայական։ Այն ձեռք չի բերվել, գույքը կառուցվել է։ Իսկ կառուցման հետ կապված՝ ինչ խնդիրներ կան՝ կան, թե չկան, դա մեր տիրույթից դուրս է»,- ասաց Բաբայանը։
Նրա խոսքով՝ այս պահին գույքը տնօրինում է սեփականատերը։
«Պետության կողմից շահագործելը, իհարկե նպատակահարմար չէ, բայց հավատարմագրային կառավարման տալը, դա նույնպես պետության կողմից այդ օպերացիայի իրականացումն է ենթադրում։ Այսինքն՝ գույքը մնում է պետությանը, տրվում է հավատարմագրային կառավարման՝ ինչ-որ համապատասխան տոկոսներով և արդեն այդ պայմանագրով համապատասխանեցված, համաձայնեցված »,- նշեց Բաբայանը։
Անդրադառնալով՝ Մանվել Գրիգորյանի գույքին, նա նշեց, որ որևէ նորություն չկա, նախորդ հայտարարությունները ուժի մեջ են։ Իսկ լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք կան այլ պաշտոնյաներ, որոնք պատրաստ են գույք նվիրաբերել պետությանը՝ Նարեկ Բաբայանը նշեց, որ իրեն հայտնի չէ, սակայն հավելեց, որ շրջանառվող համապատասխան օրենքի ընդունումից և կիրառումից հետո, այդ գույքերը կբռնագանձվեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից