ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե նա մի փոքր պարկեշտություն ունենա, ապա այդ հայտարարությունից հետո պետք է հրաժարական տա. Շարմազանովը՝ ԱԱԽ քարտուղարի մասին 09/26/2019 20:08 | Քաղաքական
«Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը մոլորության մեջ է եւ Հայաստան Հանրապետության՝ փաստացի պատերազմի մեջ լինելու մասին նրա արած հայտարարությունը վտանգավոր է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ այսօր հնչեցրած հայտարարությանը։
Շարմազանովը շեշտեց, այդ հայտարարությունը հակասության մեջ է ժամեր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության հետ. «Ընդամենը ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում հայտարարեց, որ Արցախյան հիմնախնդիրը տարածքային վեճ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ եւ դա Արցախի ժողովրդի անվտանգության հարցն է։ Հիմա իմ երկրի անվտանգության խորհրդի սորոսական քարտուղարը նման անհեթեթ հայտարարություն է անում, որ Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է եւ Նիկոլ Փաշինյանը գերագույն հրամանատար է»։
Նշենք, որ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն՝ Վանեցյանը, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ հայտարարություն է անում, ինչը նշանակում է՝ ուսադիրները աղբամանը գցել, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ վարչապետի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։ «Քննարկվում է՝ արդյո՞ք գերագույն գլխավոր հրամանատար է վարչապետը, թե ոչ։ Գիտեք, որ սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրության մեջ նշվել է, թե կա՞ գերագույն հրամանատար, թե՞ ոչ։ Ես կարող եմ հարց տալ՝ Հայաստանը հիմա պատերազմի մե՞ջ է, թե ոչ։ Շատ կարեւոր է,եթե փաստացի մենք պատերազմի մեջ ենք։ Ես հասկանում եմ, որ Սահմանադրությունը շատ կարևոր է, բայց Սահմանադրությունը ֆիքսել է մի բան, որն իրականության հետ որոշակի խնդիրներ ունի»,- հայտարարել է նա։
Էդուարդ Շարմազանովի խոսքով, իրավագիտության եւ Սահմանադրության մեջ ոչ թե փաստացիությունն է ֆիքսվում, այլ՝ դե յուրե լինելը։ «Հիմա, փաստացի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դիկտատորն է, բայց դե յուրե՝ վարչապետ է, փաստացի, Արմեն Գրիգորյանը գործազուրկ սորոսական է, բայց, դե յուրե՝ դժբախտաբար, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար է։ Փաստացիով չպետք է այդ հարցին մոտենալ։ Նման հայտարարությունները ուղղակի խայտառակություն են։ Որեւէ պետություն Հայաստանին պատերազմ չի հայտարարել, որեւէ պետության Հայաստանը պատերազմ չի հայտարարել, հետեւաբար, Նիկոլ Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատար չէ եւ Աստված մի արասցե, որ պատերազմ լինի եւ կրկնակի Աստված մի արասցե, որ պատերազմական իրավիճակում մեր գերագույն գլխավոր հրամանատարը լինի Փաշինյանը»,-ասաց Շարմազանովը՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ գերագույն հրամանատարի եւ Հայաստանի՝ փաստացի պատերազմում գտնվելու վերաբերյալ Արմեն Գրիգորյանը անում է հայտարարություններ, որոնք հարիր չեն նման պաշտոնը դե յուրե զբաղեցնող անձին ։
«Եթե նա մի փոքր պարկեշտություն ունենա, պետք է այդ հայտարարությունից հետո հրաժարական կտա կամ Նիկոլ Փաշինյանը պետք է պահանջի նրա հրաժարականը»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։
Հավելենք, որ ՄԱԿ-ում ունեցած ելույթում վարչապետ Փաշինյանը հայտարարել է. «Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Մենք բնավ համաձայն չենք հակամարտության այդպիսի մեկնաբանության հետ: Դա վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս վեճը տարածքային պահանջների մասին չէ: Խոսքը մարդկանց մասին է, տղամարդկանց, կանանց և իրենց հայրենիքում ապրելու նրանց իրավունքի մասին, այնպես, ինչպես ապրել են իրենց նախնիները դարերի ընթացքում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ