ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը ՄԱԿ Անվտանգության խորհրդի հանդիպմանը 09/26/2019 14:45 | ԼՐԱՀՈՍ
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ այսօրվա քննարկումը նախաձեռնելու համար։ Այս հանդիպումը կարևոր հնարավորություն է՝ վերահաստատելու հանձնառությունն ահաբեկչության հակազդման ուղղությամբ արդյունավետ համագործակցությանը: Ահաբեկչության աղետալի հետևանքներն առավել լայն տարածում են ստացել ահաբեկչական գործողությունների հաճախակիացմանը զուգահեռ, ներառյալ գործողություններ, որոնց դրդապատճառներն են անհանդուրժողականությունը կամ ծայրահեղականությունը։
Աշխարհի որևէ պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից: Միջազգային հանրությունը պետք է միավորվի և ձեռք ձեռքի տված աշխատի՝ բոլոր հարթություններում ահաբեկչությանը հակազդելու համար: Ահաբեկչությունը կամ բռնի ծայրահեղականությունը ոգեշնչողներին կամ այն իրականացնողներին, ինչպես նաև, հատկապես համակարտության միջավայրում, ատելության հողի վրա հանցագործություն և բռնություն հրահրողներին արդարացնելու յուրաքանչյուր փորձ պետք է վճռական և միանշանակ կերպով դատապարտվի՝ բոլոր մակարդակներում:
Հայաստանը շարունակում է մնալ ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցության ընդլայնման ջատագովը՝ անկախ աշխարհագրությունից, դրա հիմքում ընկած շարժառիթներից և դրդապատճառներից։ Մեր խորին համոզմամբ ահաբեկչությունը չպետք է ասոցացվի որևէ կոնկրետ քաղաքակրթության, կրոնի, ժողովրդի կամ էթնիկ խմբի հետ։ Մենք խստորեն մտահոգված ենք այն դեպքերով, երբ մի ամբողջական համայնքներ դիտավորությամբ թիրախավորվում են միմիայն որոշակի էթնիկ կամ կրոնական խմբին պատկանելու պատճառով։ Մշակութային հուշարձանների նկատմամբ մանրակրկիտ ծրագրված վայրագությունները և վանդալիզմը, ինչպես նաև համաշխարհային ժառանգության մի շարք կոթողների ոչնչացումն Իրաքում և Սիրիայում հստակ օրինակներ են և մտահոգության լուրջ առիթ ողջ մարդկության համար։
Հայաստանը ՄԱԿ-ի անդամ պետությունների թվում առաջիններից էր, որ դատապարտեց ԻԼԻՊ-ի, Ալ-Նուսրա Ճակատի, Ալ-Քաիդայի և նրանց ճյուղավորումների կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հալածանքները: Սիրիական Քեսաբ և Դեր Զոր քաղաքներում հայ բնակչության դեմ իրականացված ծանր հանցագործությունները, մշակութային և կրոնական հուշարձանների կանխամտածված ոչնչացումը և ԻԼԻՊ-ի, Ալ-Նուսրայի ահաբեկիչների կողմից իրականացված զանգվածային դաժանությունները մատնացույց արեցին, որ ահաբեկչությունն, ըստ էության, մարդու իրավունքների հիմնարար ժխտման արտահայտումն է: Հայաստանը հետևողական հանձնառություն է ցուցաբերել՝ աջակցելու ճգնաժամից տուժած շրջաններում տևական փոփոխության հաստատմանը, ինչն արտահայտվում է Սիրիայում ազգային մարդասիրական առաքելություն տեղակայմամբ` ի պատասխան Սիրիական իշխանությունների և Սիրիայի հայկական համայնքի խնդրանքին:
Հայաստանը շարունակում է հաստատապես հանձնառու մնալ ահաբեկչության դեմ պայքարին և ակտիվորեն ընդգրկված է այդ ուղղությամբ իրականացվող միջազգային և տարածաշրջանային գործողություններում։ Մենք մեծապես արժևորում ենք գոյություն ունեցող համագործակցային հարթակները՝ ուղղված ահաբեկչության կանխման և դիմագրավման գործում մեր ազգային ջանքերի ամրապնդմանը և երկխոսության բարելավմանը։ Հայաստանը շարունակում է ահաբեկչության դեմ պայքարի կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված համապատասխան բանաձևերի համապարփակ կիրարկումը։
Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրենի Հայաստան կատարած վերջին այցն ընդգծեց մեր երկրի առաջընթացը՝ հասցեագրելու ահաբեկչության հետ առնչություն ունեցող մարտահրավերները, այդ թվում՝ միջազգային արդյունավետ համագործակցության միջոցով։ Կոմիտեի զեկույցում ներառված առաջարկություններին հաջորդեց Հայաստանում ուղևորների տեղեկատվական արդիականացված համակարգ ստեղծելու և ներդնելու գործընթացի մեկնարկը։
Տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպություները կարող են առանցքային դեր ունենալ համագործակցության դյուրացման և խթանման գործում, ներառյալ լավագույն փորձի փոխանակման և ահաբեկչության սպառնալիքին դիմակայելու համար առավել հզոր կարողությունների հաստատման միջոցով: Մենք կարևոր տեղ ենք հատկացնում ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի և ՀԱՊԿ համապատասխան կառույցների հետ համատեղ իրականացվող գործողություններին:
ՀՀ իրավասու մարմինները շարունակում են իրենց ներդրումն ունենալ ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ ուղղված ԱՊՀ 2017-19 համագործակցության ծրագրի արդյունավետ կիրարկմանը։ Ազգային անվտանգության ծառայությունների, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչները հետևողականորեն մասնակցել են ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ընդհանուր համակարգմամբ իրականացված ԱՊՀ հակաահաբեկչական համատեղ զորավարժություններին։ Ներկա պահին Հայաստանում անցկացվում են «Արարատ հակաահաբեկչություն-2019» զորավարժության երկու եզրափակիչ փուլերը՝ ԱՊՀ անդամ յոթ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսատանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի իրավասու մարմինների մասնակցությամբ: Հայաստանը ակտիվորեն մասնակցում է ՀԱՊԿ անդամ երկրների պարբերաբար անցկացվող «Կանալ», «Նելեգալ», «Պրոքսի» համատեղ գործողություններին, ինչպես նաև Հակաահաբեկչական կենտրոնի համակարգմամբ անցկացվող ԱՊՀ հակաահաբեկչական համատեղ զորավարժություններին։
Հայաստանը հավասարապես կարևորում է իր աշխատանքը տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպություններում, որոնց անդամ է կամ որի հետ ունի սերտ համագործակցություն։ Որպես Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր, մենք ակնկալում ենք հետագայում ընդլայնել մեր գործընկերության օրակարգը և խթանել մեր երկխոսությունը։ Ներկայիս միջազգային օրակարգի տարածվող սպառնալիքների, մարտահրավերների և բախումների ֆոնին պետությունների համագործակցությունը ենթատարածաշրջանայինից մինչև գլոբալ մակարդակներում եղել և մնում է արդիական՝ միտված օժանդակելու ընդհանուր լուծումներին և կայուն երկխոսությանը՝ հանուն խաղաղության և անվտանգության պահպանման։
Շնորհակալություն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ