ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞վ է հաջորդը. վերացնում են Մարտի 1-ի կարևոր վկաներին 09/25/2019 22:19 | Վերլուծություններ
Նախօրեին ռումբի նման պայթած լուրը, թե՝ Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում ինքնասպանություն է գործել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, մարդկային կորստի հանդեպ ափսոսանքին զուգահեռ, լրջագույն մտահոգությունների առիթ է տալիս՝ օդում բազմաթիվ հարցեր ու հարցականներ կախելով:
Հարցեր, որոնց երեկ և այսօր փորձում են պատասխանել, կատարվածից ուզում են գլուխ հանել հանրության ամենատարբեր շերտերը՝ լինեն տեղեկատվության տիրապետող, թե պարզապես սեփական վերլուծությունն անող: Աներկբա է, որ տեղի ունեցածը տագնապի մթնոլորտ է ստեղծում՝ ըստ էության, օդում կախելով նաև ամենամեծ հարցականը՝ ու՞մ մահն է գուժելու հաջորդ զանգը, ո՞վ է հաջորդը:
Ի վերջո՝ ում էր ձեռնտու ողջ կյանքի ընթացքում՝ խորհրդային տարիներից սկսած, անկախության շրջանի երեք նախագահների պաշտոնավարման ընթացքում ուժային կառույցներում տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահը: Որը նաև Մարտի 1-ի գործով անցնող կարևոր վկա էր և արդեն իսկ ցուցմունքներ էր տվել, ընդ որում, փաստելով, որ ԱԱԾ ղեկավարից /Գորիկ Հակոբյան/ ինֆորմացիա է ստացել Ազատության հրապարակում զենք-զինամթերքի կուտակման մասին և այդ տեղեկատվությունը փոխանցել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ այդպիսով հերքելով խաղաղ ու քնած ցուցարարների մասին առասպելը:
Բացի այդ՝ Մարտի 1-ի գործով ցուցմունք տալիս՝ ՀՔԾ ներկայացուցչի՝ իրեն վերագրող փաստաթղթի վերաբերյալ նշել էր՝ «22 թվանշանը նման չէ իմ ձեռագրին»՝ այսպիսով շեշտելով փաստաթղթի կեղծման մասին: Բնականաբար, թե՛ այս կարևոր հանգամանքների, թե այլ փաստերի մասին նա բարձրաձայնելու էր նաև դատաքննության ժամանակ, իսկ մինչ այդ՝ հայտնի է, որ նա կրկին հրավիրվել էր հարցաքննության:
Եվ այսպես, ու՞մ ձեռնտու չէր նրա հարցաքննությունը, որն, ըստ տեղեկատվության, պիտի կայանար սեպտեմբերի 24-ին: Իշխանության ներկայացուցիչները՝ քպական, սորոսական ու հհշական՝ երեկ ողջ օրը սոցցանցերում և լրատվամիջոցներում զարգացնում էին այն տեսակետը, թե՝ Մարտի 1-ի կարևոր վկաներից մեկի՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահը ձեռնտու էր Ռոբերտ
Քոչարյանին: Եվ նորից, ինչպես 20 տարի առաջ, այսօր էլ այս առումով ամենաակտիվը ներկայիս ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, որը հայտարարում է, թե՝ «Հայկ Հարությունյանը շատ կարևոր վկա էր, որովհետև նա մարտի 1-ին եղել է մեր ներքին գործերի նախարարը և տիրապետում էր հսկայական ինֆորմացիայի։ Ինքնասպանություն է, թե սպանություն՝ չգիտեմ։ Դա նախաքննությունը ցույց կտա»։ Ըստ նրա ՝«Ռոբերտ Քոչարյանի և իր պաշտպանական թիմի տակտիկական քայլը դատաքննությունը հեռացնելն էր, այնքան հեռացրեցին, որ չունենք մեր առանցքային վկաներից մեկին», ասում է Անդրանիկ Քոչարյանը:
Իսկ երեկ Հ1-ի եթերում հայտարարում էր, թե Մարտի 1-ի գործով անցնող մնացած վկաները պիտի շատ ուշադիր լինեն և կարևորոգույն վկաներին պետությունը պիտի վերցնի իր պահպանության տակ՝ այդ թվում նշելով նաև կոնկրետ անուններ:
ՀՀՇ-ական իշխանության տարիների կարկառուն և ստվերային սույն գործչին /որի գործունեությոնը առաջիկայում մանրամասն կանդրադառնանք/, որն, ի դեպ, թե՛ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու, թե՛ ՆԳ ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի հետ վերջիններից մեկը հանդիպած անձն է եղել, ըստ էության, լինելով այն միակը, որը գիտի՝ թե՝ ինչ երբևէ չբացահայտվող գաղտնիքներ են տարել իրենց հետ Խոռխոռունին և Մարգարյանը, բնականաբար, չես կարող չհակադարձել ու չհարցնել՝ հենց հիմա, բոլորիս աչքի առաջ առողջական ծանր վիճակում գտնվող Մարտի 1-ի գործով կարևոր, առանցքային վկա գեներալ Մանվել Գրիգորյանին իշխանությունն ինչու՞ է մահվան հասցնում: Արդյո՞ք ոչ նրա համար, որ վերջինս մարտի 1-ի հետ կապված կարևոր ասելիքներ ունի, ինչը գուցե ձեռնտու չէ Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր Պետրոսյանի համար:
Չէ՞ որ այդ օրերին գեներալ Մանվելին լևոնականները ծափերով ու օվացիաներով ողջունում էին իրենց միանալու, իրենց շարքերը համալրելու համար: ՈՒ չեն ներում նրան հետագա ողջ կյանքի համար:
Եվ ուրեմն՝ հարցը, թե ՝ով է հաջորդը, բնավ էլ հռետորական չէ, քանի որ Հայկ Հարությունյանի պարագայում ևս, ինչպես վերը նշված դեպքերում՝ Արծրուն Մարգարյան, Խոռխոռունի, և այլն, հհշական նույն ձեռագիրն է:
Մեկ այլ ֆրոնտով՝ ո՞ւմ էր ձեռնտու Հայկ Հարությունյանի մահը հարցին հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանն էլ անդրադարձավ, ինքն իրեն համոզելով՝ բայց չէ՞ որ այսօրվա իշխանությունը իշխանության գալու օրվանից ասել է, որ բացահայտելու է Մարտի 1-ը:
Նրան էլ հակադարձելով, շեշտենք՝ ասելն ու անելը, շատ տարբեր բաներ են, այսօրվա իշպանության հայրերին շանս էր տրված, որ Հոկտեմբերի 27-ի գործն էլ բացահայտեին, սակայն նրանք ամիսներ շարունակ ոչ միայն ոչինչ չարեցին, այլև իրենց պաշտոնավարման շրջանում գործից նյութեր անհետացան: Այսինքն՝ դարձյալ ամեն ինչ արվեց ՀՀՇ-ական հայտնի ձեռագրով:
Հիմա Արմեն Մարտիրոսյանն ասում է՝ «Հայաստանում Հոկտեմբերի 27-ի հոտ է գալիս»: Նման դեպքերում մնում է ավելացնել՝ «Դուք ասացիք»:
Հեղինակ` Արթուր Գահնապետյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը