ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երաշխիք չկա, որ հակառակորդի մտքով չի անցնի օգտվել Հայաստանի ներքին իրավիճակից. Կարեն Վրթանեսյան 09/25/2019 22:00 | Մեկնաբանություն
«Քանի որ դիվերսիոն ներթափանցման փորձի մանրամասները հայտնի չեն, 2 ենթադրություն կարելի է անել. կամ դա եղել է նախապատրաստված դիվերսիա կամ մեկ կամ մի քանի հոգու կողմից ինքնագլուխ գործողություն է, ինչը Ադրբեջանում խրախուսվում է եւ տեղավորվում է հայատյացության պետական քաղաքականության մեջ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանին տիրող իրավիճակին։
Հիշեցնենք, սեպտեմբերի 22-ին հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ էր ձեռնարկել ՝ թողնելով մեկ դիակ։ Իսկ այսօր ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն, սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի ORBITER-2 տիպի անօդաչու թռչող սարք:
Անօդաչուի թռիչքը Կարեն Վրթանեսյանը պայմանավորում է Հայաստանում ու Արցախում անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններով. «Կարծում եմ, սա Ադրբեջանի կողմից շատ ստանդարտ քայլ է եւ նույն կերպ իրենց զորավարժությունների ժամանակ հայկական կողմը պետք է փորձի հետեւել, տեղյակ լինել զորքերի տեղաշարժերից»։
Հարցին, արդյո՞ք այս երկու գործողությունները փոխկապակցված չեն կարող լինել եւ չեն վկայում հակառակորդի ակտիվացման մասին՝ Կարեն Վրթանեսյանը պատասխանել է. «Միտում կարելի է տեսնել, եթե վստահ լինենք, որ դիվերսիոն գործողությունը, որի ընթացքում կորուստ ունեցան, եղել է պլանավորված իշխանությունների կողմից, այլ ոչ թե ինքնագլուխ գործունեություն է եղել»։
Ինչ վերաբերվում է ՀՀ ներքաղաքական իրավիճակի ազդեցությանը արտաքին անվտանգության վրա, ռազմական փորձագետը պատասխանել է.« Հայաստանում ցանկացած անկայունություն, բնականաբար, ի վնաս մեզ է եւ ցանկացած բան, որն ի վնաս մեզ է, բնական է, ՝ հօգուտ հակառակորդի է եւ չկա որեւէ երաշխիք, որ ինչ-որ պահի իրենց մտքով չի անցնի նման մի իրավիճակից օգտվել։ Մենք, ցանկացած դեպքում, անկախ այն բանից, թե աշխարհում ինչ իրավիճակ է, միշտ պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի արկածախնդրությանը, որովհետեւ երբ նրանց թվա, թե ինչ-որ հաջողության կհասնեն, թեկուզ մեծ կորուստներով, այդ քայլին կգնան»։
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, որը պետք է գտնի ԼՂ հիմնախնդրի կարգավորման այնպիսի լուծում, որը կբավարարի թե Հայաստանի, թե Արցախի, թե Ադրբեջանի ժողովուրդներին՝ Կարեն Վրթանեսյանն ասել է. « Հաշվի առնելով Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումը, որ Ադրբեջանի համար միակ ընդունելի տարբերակը Ղարաբաղի հանձնումն է Ադրբեջանին, եթե նա հասկանում է դա, այդ դեպքում անհասկանալի է այդ հայտարարությունը, թե ինչի է ասում լուծում, որն ընդունելի է Ադրբեջանի համար , եթե չի հասկանում, կրկին, պրոբլեմ է»։
Միեւնույն ժամանակ ռազմական փորձագետը նշեց, որ իրականում Հայաստանի բոլոր ղեկավարները մշտապես հայտարարել են, որ պատրաստ են փոխզիջումների, ինչը ենթադրում է լուծման մի տարբերակ, որը ինչ-որ առումով նաեւ հակառակ կողմին է բավարարում, այսինքն, փոխադարձ ընդունելի է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ