Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից

Ժողովուրդ օրաթերթի և ArmLur.am-ի շտապ հայտարարությունը՝ ինքնասպանության մասին 09/25/2019   20:40  |  ԼՐԱՀՈՍ

Արդեն երկու օր է, ինչ հանրությունը ցնցված է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության լուրից: Եւ, ինչպես ՀՀ ոստիկանապետ եղած տարիներին էր նա փակ, ինքնամփոփ մարդ, այնպես էլ ինքնասպանությունից հետո դեպքի մասին տարաբնույթ դատողություններ են արվում սուղ ինֆորմացիայի պատճառով: Նախ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, թե ինչպես տարածվեց լուրը: 

Այն ժամանակ, երբ հանրապետությունում շատ մարդիկ քնած էին, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, ստանալով ինքնասպանության մասին բացառիկ տեղեկությունը, հրապարակեց ArmLur.am կայքում: ՀՀ ոստիկանությունը հաստատեց մեր տեղեկությունը, հետո հաջորդեցին մյուս տեղեկությունները, թե ինչպես է դեպքը եղել, ինչ զենքով է նա իրեն կրակել եւ այլն: Այսինքն՝ սկսած թեման, բնականաբար, ունեցավ իր տրամաբանական շարունակությունը:

ArmLur.am-ը գրեց, որ «Հայկ Հարությունյանն իր մահվան ականատեսին (անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում) գանգատվել է, թե ախր ինչպես չեն հասկանում, որ այս ամեն ինչում, Մարտի 1-ի թեմայում Ռոբերտ Քոչարյանը, Գեղամ Պետրոսյանը ու բազում այլ մարդիկ առնչություն չունեն. «Ես գեներալ մարդ եմ, էսօր ինձ խայտառակում են:

Արժանապատիվ մարդ եմ, արժանապատիվ գեներալ: Հիմա իմ ողջ կյանքի արածը ջուրն է ընկնում…Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում»,-ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան և ինքն իրեն գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում հասցրել»:

Իհարկե, անհասկանալի մեկնաբանություններ եղան այս մասով, թե լրագրողը որտեղից գիտի՝ ինչ է ասել Հարությունյանը, լրագրողը ուղղորդված է եւ այլն: Այս բոլոր մեղադրանքներին կարճ ենք պատասխանում. «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող-խմբագիրը շատ լավ է տիրապետում իր աշխատանքին, եւ առաջին անգամը չէ, որ Հայաստանում հրապարակվող բացառիկ ինֆորմացիայի հեղինակ է: Իհարկե, այդպես լինելու է միշտ: Բայց որպեսզի հարց չառաջանա ընթերցողների մոտ, մանրամասնենք, որ Հայկ Հարությունյանը վերջին 1 տարվա ընթացքում շատ ընկճված է եղել, անտրամադիր ու մտահոգ:

Նա ամիսներով փակվել է իր առանձնատանը, չի շփվել շատ մարդկանց հետ: Իսկ նրանք, ովքեր այս ընթացքում նրա հետ առերես կամ հեռախոսով խոսել են (այդ թվում եւ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը), կարող են մտաբերել, որ Հայկ Հարությունյանը հաճախ է խոսել այն մասին, ինչ հրապարակել է ArmLur.am-ը՝ որպես նրա կյանքի վերջին րոպեներին արտահայտած մտքեր: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի, որ Հայկ Հարությունյանը առաջիկա օրերին կրկին պետք է ՀՔԾ-ում հարցաքննվեր Վահագն Հարությունյանի կողմից փոխված պարկուճների գործով անջատված մասով:

Բացի այդ՝ նաեւ մի քրեական գործ կա հարուցված ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչությունում գրանցված չարաշահումների մասով՝ ճիշտ այն ժամանակահատվածին վերաբերող, երբ ՀՀ ՔԿՀ ղեկավարը եղել է հենց Հայկ Հարությունյանը: Այսինքն՝ Հարությունյանի շուրջ օղակը ակնհայտորեն սեղմվում էր, եւ կալանավորումը անխուսափելի էր, ու նա այս իրավիճակից մշտապես դժգոհել է: Իսկ թե ինչ օրեր կարող էին սպասվել նախկին բանտապետին բանտում, թերեւս իմաստ չունի մանրամասնել:

Իսկ ինչո՞ւ են աղմկում քննչական, դատախազական եւ այլ մարմինները ու «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին հարցաքննում: Հասկանալի է, որ նրանց նպատակը տեղեկատվության աղբյուրի բացահայտումն է, որը, իհարկե, չի լինելու ոչ մի դեպքում: Բայց ինչ վերաբերում է իրավական հիմքերին, ապա հիշեցնենք, որ «ԶԼՄ մասին» օրենքի 5-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ «Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»:

Իսկ 2-րդ մասը սահմանում է. «Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ` քրեական գործի առիթով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ»:

Նշենք, որ հարուցված քրգործը՝ «ինքնասպանության հասցնելը» հատկանիշներով, համարվում է միջին ծանրության հանցանք, բացի այդ՝ պետք է նաեւ նախաքննական մարմինը հիմնավորի, որ «սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»: Սա նշանակում է, որ անգամ քննության պարագայում որեւէ մեկը չի կարող լրագրողին ստիպել բացահայտել իր աղբյուրը:
Իսկ ինչ վերաբերում է ArmLur.am-ի հրապարակմանը, ապա դրա ճշմարտացիությունը կապացուցվի ժամանակի ընթացքում, ինչպես եղել է տասնյակ քրեական գործերի դեպքում, երբ սկզբում բոլորը հարձակվել են մեզ վրա, ֆեյքերով հայհոյել են, համարել են «ծախու», բայց որոշ ժամանակ անց ճշմարտությունը հաղթել է, ու մենք ապացուցել ենք, որ գրում ենք բացառապես ճշտված ինֆորմացիա եւ տեր ենք գրված յուրաքանչյուր տողին:

Հիշեցնենք, երբ 2016-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց հոդված, թե ինչպես է ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի թիկնապահը ՌՈ նախկին պետի տեղակալի սենյակում ապտակել ՊՆ փոխգնդապետին՝ ստիպելով ցուցմունք տալ գնդապետ Սամվել Խաչատրյանի դեմ, ողջ երկրի իշխանությունը մեր դեմ դուրս եկավ, դարձյալ լրագրողին համարում էին ուղղորդված, արդեն «ազգի դավաճան» էին հռչակել մեզ եւ այլն: Նույնիսկ ՌՈ աշխատակիցները գնացին լրագրողի տուն՝ բերման ենթարկելու: Չստացվեց: Բայց դեպքերից 3 տարի անց «Ժողովուրդ» օրաթերթը եւ Քնար Մանուկյանը հասան նրան, որ ՊՆ գնդապետը արդարացվեց:

Միշտ հաղթելու ենք՝ արդարության ու ճշմարտության մասին բարձրաձայնումներով:

 

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:42 25/09/2019  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը մասնակցում է Հայկ Հարությունյանի հոգեհանգստին (տեսանյութ)
14:20 25/09/2019  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազը՝ Հայկ Հարությունյանի ինքնասպանության եւ նրա նկատմամբ կիրառված հնարավոր ճնշումների մասին
13:29 25/09/2019  |  ԼՐԱՀՈՍՔննչական կոմիտեն որևէ կերպ չի խոչընդոտում ԶԼՄ-ների՝ որևէ տեղեկատվություն տարածելուն. ՔԿ
13:08 25/09/2019  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ պետի տեղակալը՝ Հայկ Հարությունյանի ինքնասպանության մասին (տեսանյութ)
11:29 25/09/2019  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանը ցավակցել է Հայկ Հարությունյանի ընտանիքին
10:28 25/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀայկ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր
18:45 24/09/2019  |  ԼՐԱՀՈՍԼրատվականների նկատմամբ ճնշում գործադրել հնարավոր չէ. Hayeli.am և Armlur.am-ի խմբագրերը չեն բացահայտի տեղեկատվության աղբյուրները
17:32 24/09/2019  |  Քրեական խրոնիկոնՀայկ Հարությունյանը մահին նախորդած մեկ օրվա ընթացքում առնչվել է երկու հոգու հետ
15:19 24/09/2019  |  ՄեկնաբանությունՍերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին
14:58 24/09/2019  |  ՄեկնաբանությունՊարզ է, թե մանր կամակատարներն ինչ ընտրության առաջ են կանգնեցրել գեներալ-գնդապետին. Աղվան Վարդանյան

Արխիվ

[]